Առիթ ենք տալու, որ ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն մեզ. Փաշինյան
Հոկտեմբերի 07, 2025

Առիթ ենք տալու, որ ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն մեզ. Փաշինյան

Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու նախագիծը մեր սեղանին է, սակայն, վախենում ենք հասարակության արձագանքից։ Այս մասին ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ինչի՞ պիտի լավ կադրը գա Կառավարությունում աշխատի, դուք ինչի՞ պիտի գաք 200 հազարով աշխատեք, դե եկեք, բայց ոչ մեկդ չեք գա։ Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում, որովհետեւ վախենում ենք, առիթ ենք տալու, որ Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն Կառավարությանը։ Վախենում ենք»,– ասաց Փաշինյանը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս