«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
Հոկտեմբերի 07, 2025

«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

By Հոկտեմբերի 06, 2025 12

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հերթական հաջորդ թեկնածուին փոխանցելու օրակարգով։

ԿԸՀ-ն սեպտեմբերի 29-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։

ԿԸՀ-ն հոկտեմբերի 1-ին ստացել է նաև 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» կուսակցություների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Հրանտի Խալաթյանի կողմից ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին դիմումը։ Դիմումը վավերացված է եղել նոտարական կարգով, հետևաբար վերջինս չի մասնակցել ԿԸՀ նիստին։

Այսպիսով, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Պետրոս Զինավորի Մեղրյանին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հերթական միջադեպը դպրոցում.15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև Մակրոնի հրաժարականը․ հարցում

Մայր Թերեզա է աշխատում, բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Փի Դիդդին Թրամփից ներում է խնդրել

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

Նույնիսկ մեր կազակների ձիերը ավելի լավ կկատարեին նրա աշխատանքը. Մեդվեդևը՝ Մակրոնի մասին

2026թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը

Եգիպտոսում կշարունակվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները

Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին 73-ամյակի կապակցությամբ

TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը, կարևոր քայլ է․ Բայրամով

#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրել էր մտնել Թբիլիսիի նախագահական պալատ, եթե պետական հեղաշրջումը հաջողեր․ Կոբախիձե

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին

Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Օնիկ Ախվերդյանը

Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը ստորագրել են Միջին միջանցքի համար համատեղ գործողությունների ծրագիր