Ուկրաինայի նախկին գլխավոր հրամանատար, ներկայումս Մեծ Բրիտանիայում երկրի դեսպան Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Ուկրաինան տեխնոլոգիական լուրջ հետամնացություն ունի և պետք է կենտրոնանա տիեզերական և առաջատար պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման վրա։
Զալուժնին «Милитарный» պորտալում հրապարակված հոդվածում նշել է, որ երկրի տեխնոլոգիական կախվածությունը բացահայտվել է 2024-ի նոյեմբերին, երբ Դնեպրովում («Южмаш») գործարանը վնասվեց «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հարվածից։
«Ժամանակն է նայել դեպի տիեզերք, քանի որ այսօր անհրաժեշտ մակարդակի անվտանգության հասնելու միակ ուղին տեխնոլոգիական առավելությունների ապահովումն է բոլոր ոլորտներում», — ընդգծել է Զալուժնին՝ հավելելով, որ Կիևը պետք է զարգացնի ազգային մակարդակի առաջատար պաշտպանական տեխնոլոգիաներ։