Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սեբաստիան Լեկորնյուն երեք պատճառ է նշել կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու համար: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Այս երկուշաբթի առավոտյան այն պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ես կարողանամ կատարել վարչապետի գործառույթները եւ թույլ տալ կառավարությանը վաղը ելույթ ունենալ Ազգային ժողովի առջեւ (խորհրդարանի ստորին պալատը-խմբ.), այլեւս չեն պահպանվել»,-ասել է նա մամուլի ասուլիսում: Հեռարձակումն իրականացվել է BFMTV հեռուստաալիքով:
Առաջին պատճառը, ըստ նրա, ընդդիմության արձագանքն էր Լեկորնյուի այն հավաստիացմանը, որ նա կհրաժարվի սահմանադրության 49.3 հոդվածից, որը թույլ է տալիս կառավարությանը առանց քվեարկության անցկացնել օրինագիծը։
Այն թույլ է տալիս անսահմանափակ թվով անգամ ընդունել բյուջեի և սոցիալական ապահովագրության մասին օրինագծի տեքստը՝ առանց պատգամավորների քվեարկության։ Լեկորնյուի խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները ձեւացրել են, թե այդ քայլում «բեկում» չեն տեսել։
Երկրորդ պատճառը քաղաքական կուսակցությունների դիրքորոշումն է։ Նա պնդում է, որ իրենք շարունակում են գործել այնպես, կարծես խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմում, և յուրաքանչյուր կուսակցություն ցանկանում է միայն, որ իր ծրագիրն ամբողջությամբ ընդունվի։
«Երրորդ՝ կառավարության կազմը ընդհանուր շրջանակներում ֆունկցիոնալ չէր և հանգեցրեց որոշակի կուսակցական ամբիցիաների արթնացմանը, երբեմն կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ, ինչը, սակայն, լիովին լեգիտիմ է»,-նշել է նա։