Су-57-ը կարող է գերազանցել F-35-ին․ TNI
Հոկտեմբերի 07, 2025

Су-57-ը կարող է գերազանցել F-35-ին․ TNI

By Հոկտեմբերի 06, 2025 15

Ամերիկյան The National Interest (TNI) պարբերականը նշում է, որ ռուսական հինգերորդ սերնդի կործանիչ **Սու-57-ը տեսականորեն կարող է գերազանցել ամերիկյան F-35 Lightning II-ին, սակայն դրա համար անհրաժեշտ է արտադրության բարձր տեմպ և բավարար քանակի ինքնաթիռների առկայություն։ 

Հոդվածում նշվում է, որ Սու-57-ը համադրում է F-22-ի թաքնվածությունը, F-35-ի բազմագործառույթ հնարավորությունները և ռուսական Սու-35-ին բնորոշ գերշարժունակությունը։ Չնայած ամերիկյան կործանիչներից մի փոքր զիջում է անտեսանելիության մակարդակով, ռուսական ինքնաթիռը կարող է դա փոխհատուցել ռադիոէլեկտրոնային պայքարի արդյունավետ համակարգերով և գերշարժունակությամբ, ինչը առավելություն է տալիս մոտ հեռահարության օդային մարտում։ 

TNI-ն ընդգծում է, որ ներկայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերը դեռ չունեն բավարար քանակությամբ Սու-57-եր՝ արտադրության դանդաղ տեմպերի պատճառով, մինչդեռ ԱՄՆ արդեն արտադրել է ավելի քան 1000 միավոր F-35, ինչը նրանց տալիս է վճռորոշ քանակական առավելություն։

Rate this item
(0 votes)

Լրահոս