38-ամյա տղամարդը Փարպեցի փողոցի շենքից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հոկտեմբերի 07, 2025

38-ամյա տղամարդը Փարպեցի փողոցի շենքից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

By Հոկտեմբերի 06, 2025 14

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա շենքի բակում վիրավոր քաղաքացի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ «պոլիտրավմա ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց են մեկնում ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ե. Նիկոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Տեղում պարզվում է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հովհաննես Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցի 11Ա շենքի բակից:

Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հերթական միջադեպը դպրոցում.15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև Մակրոնի հրաժարականը․ հարցում

Մայր Թերեզա է աշխատում, բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Փի Դիդդին Թրամփից ներում է խնդրել

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

Նույնիսկ մեր կազակների ձիերը ավելի լավ կկատարեին նրա աշխատանքը. Մեդվեդևը՝ Մակրոնի մասին

2026թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը

Եգիպտոսում կշարունակվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները

Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին 73-ամյակի կապակցությամբ

TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը, կարևոր քայլ է․ Բայրամով

#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրել էր մտնել Թբիլիսիի նախագահական պալատ, եթե պետական հեղաշրջումը հաջողեր․ Կոբախիձե

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին

Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Օնիկ Ախվերդյանը

Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը ստորագրել են Միջին միջանցքի համար համատեղ գործողությունների ծրագիր