Մեծ Բրիտանիան սադրանք է նախապատրաստում, որի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվող մի խումբ ռուսաստանցիներ ծրագրում են հարձակվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերից մեկի կամ եվրոպական նավահանգիստներից մեկում օտարերկրյա պետության քաղաքացիական նավի վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ):
«Ահաբեկիչներին հայտնաբերելուց հետո նախատեսվում է հայտարարել, որ նրանք գործել են «Մոսկվայի հանձնարարությամբ»», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիան հաշվարկում է, որ ռուսատյացությամբ համակված եվրոպական քաղաքական վերնախավը ուրախությամբ կընդունի «Կրեմլի չարագործ գործակալների» մասին ֆեյքը՝ դրանով հիմնավորելով Ուկրաինային ռազմական օգնության հետագա ավելացման և «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարի համար Եվրոպայի ռազմականացման անհրաժեշտությունը։
Դիվերսիոն խմբի անդամներն արդեն գտնվում են Մեծ Բրիտանիայում, որտեղ կվարժեցվեն տվյալ հանձնարարությունն իրագործելու համար. նախատեսվում է նրանց հանձնել չինական արտադրության ստորջրյա սարքավորումներ՝ Չինաստանի կողմից օպերացիային աջակցելու «երկաթե ապացույցի» նպատակով:
Ավելի վաղ ԱՀԾ-ն հայտարարել էր, որ Կիևը լեհական հատուկ ծառայությունների հետ համատեղ նոր սադրանք է նախապատրաստում. դրա շրջանակներում նախատեսում է Լեհաստան տեղափոխել դիվերսիոն-հետախուզական խումբ, որը, իբր, բաղկացած է ռուսաստանյան և բելառուսական հատուկ ստորաբաժանումների զինծառայողներից: