Երևի USAID–ի փողերը դեռ չեն սպառվել. Զախարովան` Լավրովի այցից առաջ Երևանում սադրանքի մասին
Հոկտեմբերի 15, 2025

Երևի USAID–ի փողերը դեռ չեն սպառվել. Զախարովան` Լավրովի այցից առաջ Երևանում սադրանքի մասին

By Մայիսի 20, 2025 173

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «USAID-ից մնացած փողերով ակցիա» է անվանել Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառների հայտնվելը, որոնք արևմտամետ ուժերը փակցրել էին արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի նախաշեմին:

Ճեպազրույցի ընթացքում դիվանագետը հիշեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հսկայական, գրեթե 2 հազար հոգանոց անձնակազմի մասին` ենթադրելով, որ աշխատակիցներից մեկը երևի դեռ չի հասկացել, որ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ, այլ ոչ թե ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ։

«Ըստ երևույթին, ամերիկյան դեսպանատանը ոմանք նախկին կանոններով են ապրում։ Հնարավոր է, որ ոմանց մոտ դեռ չեն սպառվել USAID - ի գծով փոխանցված փողերը, որը հենց նման նախագծերով էր զբաղվում»,-նշել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդարձակ օրակարգ ունի քննարկման և կոնկրետ կիրառական, գործնական աշխատանքի համար։ Իսկ այն, որ դա փոքրամասնություններից շատերին դուր չի գալիս, ռուսական կողմին հայտնի է։

Դիվանագետը հավելել է, որ Մոսկվան այս իրավիճակում ուղղվում է դեպի կառուցողական և դրական օրակարգ։
Զախարովան կարծում է, որ նման ակցիաների կազմակերպիչներն ավելի շատ բանի ընդունակ չեն։

Հիշեցնենք` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կլինի Երևանում: Մայիսի 21-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան