Ռուսական կողմը պատրաստ է քննարկել փոխզիջումները. Մեդինսկին` Ստամբուլում հանդիպման մասին
Հոկտեմբերի 14, 2025

Ռուսական կողմը պատրաստ է քննարկել փոխզիջումները. Մեդինսկին` Ստամբուլում հանդիպման մասին

By Մայիսի 15, 2025 674

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցություններում, հայտարարել է, որ ռուսական կողմը գործնական է տրամադրված և պատրաստ է քննարկել փոխզիջումները:

Ստամբուլում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մեդինսկին նշել է, որ ռուս բանակցողները պատրաստ են քննարկել «հնարավոր փոխզիջումները»: Նա նշել է, որ աշխատանքային են տրամադրված։

ՌԴ պատվիրակությունը կառուցողական է տրամադրված․ Մեդինսկին` Կիևի հետ բանակցությունների մասին

ՌԴ նախագահի օգնականն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ռուսական պատվիրակության կազմում են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներն ու ղեկավար կազմը: Հարցին, թե երբ կսկսվեն բանակցությունները, նա չի պատասխանել։

Ընդ որում, դեռ պարզ չէ, թե արդյոք ուկրաինական պատվիրակությունը կգնա հանդիպմանը: Ավելի վաղ Անկարայում կայացել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ հանդիպման արդյունքում Ուկրաինայի առաջնորդը պետք է հնչեցնի իր դիրքորոշումը ՌԴ-ի հետ բանակցությունների վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ուկրաինային առաջարկել էր վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին։ Երկրի ղեկավարը չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ:

Թուրքիայում այսօր նախատեսվում է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։

Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Ստամբուլում է նաև Ուկրաինայի պատվիրակությունը, որը գլխավորում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան