Մոսկվան խորապես մտահոգված է Հնդկաստան-Պակիստան ռազմшկան առճակատման սրմամբ. ՌԴ ԱԳՆ
Հուլիսի 13, 2025

Մոսկվան խորապես մտահոգված է Հնդկաստան-Պակիստան ռազմшկան առճակատման սրմամբ. ՌԴ ԱԳՆ

By Մայիսի 07, 2025 101

Մոսկվան խորը մտահոգություն է հայտնում Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական լարվածության աճի կապակցությամբ՝ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունից, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության գործողությունները, դեմ է դրա ցանկացած դրսևորմանը և ընդգծում է ամբողջ միջազգային հանրության ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ այս չարիքի դեմ արդյունավետ պայքար մղելու համար», — նշված է մեկնաբանության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան կոչ է անում ներգրավված կողմերին ցուցաբերել զսպվածություն՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու նպատակով, և հույս է հայտնում, որ իրավիճակը կլուծվի քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի, 12 վիրավորի մասին։։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին։ 

Վերջինս ընդգծել է, որ Պակիստանի իշխանությունները կպատասխանեն Հնդկաստանին «իրենց ընտրած ժամանակին, վայրում և միջոցներով»։

Մայիսի 7-ի գիշերը հնդկական բանակը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Պակիստանի սահմանային գոտում՝ ի պատասխան ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության, որին զոհ էր գնացել 26 մարդ։ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներն օդ է հանել։ Պակիստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ ինքնաթիռ է խոցվել։

Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։ Հնդկաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ Պակիստանից «ծրագրվել և Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ»։

«Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը»․ նման գրառում է արվել Հնդկաստանի բանակի X-ի էջում։

Հնդկաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի 9 օբյեկտի։ Նյու Դելիում հատուկ ընդգծել են, որ թիրախում պակիստանյան բանակի օբյեկտները չեն եղել։

«Պակիստանյան զինվորականները հարձակման չեն ենթարկվել։ Հնդկաստանը նկատելի զսպվածություն է ցուցաբերել նպատակների ու մեթոդների ընտրության հարցում»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանի թիրախներին, հաղորդել են SAMAA TV-ի աղբյուրները։ Պակիստանի ՊՆ-ից հաղորդել են՝ իրենց երկրի տարածքին Հնդկաստանից հասցված հարվածներն անպատասխան չեն մնալու։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ

F-35 կործանիչների և С-400 համակարգերի հարցը դարձյալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում է

Իրանի զինված ուժերը «գերազանց» կարողություններ ունեն. շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը

Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը

Ուկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին. այնտեղ պարապմունքներ էին անցկացվում

Ռուսաստանում կարծում են, որ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ. կա վիրավոր

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Քեսաբի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել

«Գորիս» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ՔՊ քաղաքական ժողովը