Մոսկվայի բնակչությունը հասել է 13,3 միլիոնի. Սոբյանին
Հուլիսի 12, 2025

Մոսկվայի բնակչությունը հասել է 13,3 միլիոնի. Սոբյանին

By Մայիսի 05, 2025 201

Բնական աճի շնորհիվ 2025 թվականի սկզբին Մոսկվայի բնակչությունը հասել է 13,3 միլիոն մարդու: Այս մասին, ըստ RBK-ի, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2024 թվականին մայրաքաղաքի զարգացման արդյունքների վերաբերյալ զեկույցի ժամանակ։

«Մոսկվան մնում է երկրի այն սակավաթիվ շրջաններից մեկը, որտեղ, չնայած ժողովրդագրական անբարենպաստ միտումներին, բնակչության բնական աճը պահպանվում է: Քաղաքի բնակչությունը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 13,3 միլիոն մարդ», - ասել է նա:

Նրա տվյալներով՝ այս ցուցանիշը 2024 թվականին աճել է 4,8 հազար մարդով։ 

Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության՝ Ռոսստատի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Մոսկվայի բնակչությունը կազմում էր 13, 274, 285 մարդ։ Սա 0,47%-ով ավելի է, քան 2024 թվականին մայրաքաղաքի միջին տարեկան բնակչության թիվը՝ 13, 212,044 մարդ։

Իսկ ահա ամբողջ Ռուսաստանի կտրվածքով, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակչության նախնական հաշվարկը կազմել է 146 028 325 մարդ։ 2024 թվականին այս ցուցանիշը նվազել է 0,08%-ով (մեկ տարի առաջ՝ 146,150,789 մարդ)։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ

F-35 կործանիչների և С-400 համակարգերի հարցը դարձյալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում է

Իրանի զինված ուժերը «գերազանց» կարողություններ ունեն. շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը

Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը

Ուկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին. այնտեղ պարապմունքներ էին անցկացվում

Ռուսաստանում կարծում են, որ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ. կա վիրավոր

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Քեսաբի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել

«Գորիս» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ՔՊ քաղաքական ժողովը