Nothing personal, only business-Բրյուսելը և Անկարան՝ Երևանի հաշվին
Օգոստոսի 27, 2025

Nothing personal, only business-Բրյուսելը և Անկարան՝ Երևանի հաշվին

By Մարտի 05, 2025 171

Նիկոլ Փաշինյանի «միջանցքային» հոդվածը, որը շաղկապված էր նաև իրանական պետական հեռուստաընկերությանը տրված իր վերջին հարցազրույցի հետ, իհարկե, պատահական չէր։ Իրանի գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձը զուգակցված էր ոչ այնքան Ալիևի, որքան նրա և Նիկոլի համատեղ պատրոնների աչքերի համար նախատեսված հոդվածով։

Այս իրադարձություններն արտահայտում են գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերը և փորձ են ուկրաինական հարթակի սրընթաց զարգացումներին զուգահեռ՝ գոնե Հարավային Կովկասում նախկին պրոցեսներն ավարտին հասցնել։

ԱՄՆ նոր վարչակազմի քայլերը ԵՄ-ի և Միացյալ Թագավորության առջև աննախադեպ ծանրության խնդիրներ առաջացրեցին ուկրաինական ճակատում, այնինչ կովկասյան ճակատ այս փոփոխությունները դեռ չեն հասել, և Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու օպերացիան, որի գլուխգործոցը պետք է դառնա «Զանգեզուրի միջանցքը», դեռ իրացվելու շանսեր ունի։

Ի հակառակ որոշ կանխատեսումների, որ Նիկոլը 180 աստիճանի շրջադարձ կկատարի դեպի Մոսկվա, դեռ իրացվում է իմ կանխատեսած սցենարը, որ նա ոչ թե Մոսկվա է թեքվելու, այլ փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ընթացող պրոցեսները։ Այդ պրոցեսները շարունակվելու են փաթեթավորվել 12 աստղերով կապույտ դրոշի մեջ, բայց դրա տակից պարզապես ցցվում է թուրքական կիսալուսնի սրածայրը։

Ու չխաբվեք ԱԺ-ի կողմից «եվրոպական» նախագծի հետաձգմամբ, Մատվիենկոյի սպասվող այցով կամ ՌԴ գործընկերների հետ բոլոր ուղղություններով կապերի ձևական ինտենսիվացման մասին Փաշինյանի հանձնարարականով։ Այդ ամենը տվյալ փուլում Մոսկվային ֆռռացնելու նոր փորձեր են:

Իսկ իրական պրոցեսները շարունակվում են։

Մեկ ամսից, ապրիլի 3-4-ին Տաշքենդում կայանալու է ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի նախաձեռնումը և իրականացումն օրգանական կապ ունեն Հարավային Կովկասի և, մասնավորապես, Սյունիքի հետ։ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներն էլ հետաքրքիր են ԵՄ-ի համար՝ ոչ միայն էներգակիրների, այլև՝ այլ օգտակար հանածոների առումով։ Եվրոպացիները փորձում են ազդեցության իրենց չափը մեծացնել Ռուսաստանի և Չինաստանի հաշվին, փաստացի սինխրոնիզացվելով Թուրքիայի հետ։

Այստեղ ուշադրություն։ ԵՄ-ն ոչ միայն Հարավային Կովկասում է խաղում Թուրքիայի հետ համատեղ, այլև Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և նույնիսկ Բալկաններում, որտեղ հնարավոր եվրաինտեգրման ճանապարհին ԵՄ ներկայիս ղեկավարությունը խոչընդոտներ է տեսնում ռուսական և չինական ազդեցության մեջ և համառորեն աչք է փակում Բոսնիայում, Ալբանիայում, Մակեդոնիթայում, Կոսովոյում, Մոնտենեգրոյում և նույնիսկ՝ Սերբիայում աճող թուրքական ազդեցության վրա։

ԵՄ-ԿԱ գալիք գագաթնաժողովին քննարկվելու են նաև լոգիստիկ և տրանսպորտային նախագծերը՝ «Միջին միջանցք» տրամաբանության մեջ։ Հիշեցնեմ, որ այդ տրամաբանության մեջ ներկայումս գործող երթուղիներից երկուսն անցնում են Վրաստանով՝ Սևծովյան նավահանգիստներ և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։

Հիշենք նաև Չինաստանին վերապահված վրացական ամենախորը նավահանգստի՝ Անակլիայի կառուցումը։ Իրականում առկա հնարավորությունների թողունակությունը լիովին բավարարում է ապրանքաշրջանառության համար, մի բան էլ թերբեռնված են։ Սակայն ոչ Վրաստանով, ոչ Իրանով անցնող ուղիները թուրքական վերահսկողության տակ չեն, և այստեղ լիովին համադրվում են ԵՄ-ի՝ Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից իրենց լոգիստիկ կախվածությունը նվազեցնելու և Թուրքիայի՝ սեփական պանթուրանական պրոյեկտը կյանքի կոչելու գերակայությունները։

Ամփոփելով, կարող եմ արձանագրել, որ քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար։

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

04.03.2025

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը համոզել է Օրբանին դադարեցնել Ուկրաինայի ԵՄ անդամակցության արգելափակումը

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում. կան զпհեր և վիրшվпրներ

Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

Հայաստանում 5G–ին անցնելու հետ կապված խարդախության 19 դեպք է գրանցվել

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում ընկերություն է հիմնել

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը

Երևանի մի շարք վարչական շրջաններում և Լոռու մարզում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ինքնիշխանությունը փոխանակել ԱՄՆ դոլարային ներդրումների հետ. «Кавказарь»

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից