Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար․ ԿԳՄՍՆ
Նոյեմբերի 18, 2025

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար․ ԿԳՄՍՆ

By Նոյեմբերի 18, 2025 7

Մեկնարկել է մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման գործընթացը: Տարակարգ ստանալու նպատակով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողները նոյեմբերի 20-ից կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

Անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձևավորման, դրա գործունեության և տարակարգի բնութագրիչները, տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 77-Ն հրամանի հավելվածով:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն:

ԿԳՄՍ նախարարի՝ 2025 թ. նոյեմբերի 18-ի N 2660-Ա/2 հրամանով հաստատվել է մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման համար մանկավարժական աշխատողի ներկայացրած փաստաթղթերի բովանդակային համապատասխանության գնահատման և հաշվարկի ուղեցույցը: Այն ներառում է նաև սովորողների կողմից մանկավարժական աշխատողի անանուն գնահատման հարցաթերթիկի և վերոնշյալ կարգի 21-րդ կետով սահմանված գնահատման թերթիկը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն (հեռ.՝ (+374 10) 599 699, ներքին 624):

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՇՀԿ երկրների արտահանումը 2024 թվականին կազմել է համաշխարհային ծավալի մոտ մեկ հինգերորդը. Միշուստին

Իրանը չեղարկում է Հնդկաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

Բաքվում հայ քաղահասարակության պատասխան այցին են սպասում. այն կկայանա մինչև տարեվերջ

Cloudflare-ը հայտարարել է առաջացած խնդիրների կարգավորման մասին

Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը շուտով ուժի մեջ կմտնի. Պուտին

ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը կօգնի վերջ դնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարմանը. Նեթանյահու

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար․ ԿԳՄՍՆ

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար․ ԿԳՄՍՆ

Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ. Ֆիդան

Իրանը պատրաստ է համագործակցելու անվտանգ տարանցիկ միջանցքների զարգացման գործում. Մոհամմադռեզա Արեֆ

Պուտինը բաց է Թուրքիայում կայանալիք բանակցությունների մասնակիցների հետ շփումների համար. Կրեմլ

Թրամփը հանձնվել է. նա ստիպված է եղել փոխել իր դիրքորոշումը

Սթարմերը հայտարարել է, որ ևս չորս տարի կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետը

«Թուրքիայի և Իսրայելի միջև կարող է մեծ պատերազմ սկսվել». American Thinker

Պետդուման մեկնաբանել է Շոյգուի դեմ մահափորձը