Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ-ն է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրողը
Դեկտեմբերի 11, 2025

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ-ն է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրողը

By Նոյեմբերի 07, 2025 59

Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրող ընկերությունը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է։  Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է ընկերության տնօրեն Վլադիմիր Գասպարյանը։ 

Նա վստահեցրել է, որ եթե արդեն ցորենի առաջին խմբաքանակը տեղ է հասել, ուրեմն որևէ խոչընդոտ չի եղել։

«Եղավ այն, ինչ եղավ. 35 տարի չէր եղել, հիմա փաստ է՝ ցորենը եկել է։ Մենք, մեր հարևանները չենք կարող որևէ բան փոխել։ Հիմա լա՞վ ենք արել, որ օգտվել ենք այս հնարավորությունից, թե՞ վատ ենք արել։ Խոսքը վերաբերում է պարենային անվտանգությանը, թե ինչ նշանակություն ունի պետության համար։ Եթե ՀՀ-ում բեռի հետ կապված մի ամիս խնդիր լինի, ու մեր ենթադրյալ կասկածների հիման վրա չբերեինք և այս հնարավորությունից չօգտվեինք, ինչքանո՞վ ճիշտ կլիներ։ Կարծում եմ՝ մի ավել ճանապարհ ունենալը, ավել դուռ բացվելը միայն ողջունելի է»,-ասել է նա։ 

Ընկերության տնօրենը նշել է, որ այս ճանապարհն այլընտրանք է, որից կշահեն բոլորը։

 «Հրաժարվելն էլ մեր կողմից սխալ կլիներ պետության հանդեպ։ Ընդհանուր առմամբ, դուք պատկերացնո՞ւմ եք Լարսի ծանրաբեռնվածությունը սրանով ինչքան կթեթևանա։ Դուք տեսնում եք չէ՞, ինչ է կատարվում Լարսում։ Դրան էլ գումարած՝ ՌԴ մուտքի 90 օրվա սահմանափակումը վարորդների համար։ Մինչև օրս այդ հարցը չի լուծվել, շատ վարորդներ չեն կարողանում գնալ, բեռնատարները կանգնեցրել են ու չեն քշում»,-մանրամասնել է Գասպարյանը։

Նա նշել է, որ այս ճանապարհի շնորհիվ հացի գինը Էականորեն չի նվազելու:

Իսկ մտահոգությունների մասով, որ կարող է Ադրբեջանը մի օր որոշի ճանապարհը փակել՝ ընկերության տնօրենն ասաց՝ այդ հարցի պատասխանը իրենց տիրույթում չէ. «Բայց մենք, որպես ընկերություն, մեր սեփական մեքենաներն ունենք, ներկրում ենք։ Հիմա, եթե որոշի փակել, մենք մեր մեքենաներով էլի կբերենք այնպես, ինչպես մինչ այս ճանապարհի բացելն էր՝ էլի Փոթիով լաստանավով կբերենք։ Մինչև հիմա ոչ մի խնդիր չի եղել չէ՞։ Այս ճանապարհը հիմա որ լինում է, ողջունելի է՝ ավելի լավ, թող լինի մի նոր ճանապարհ»։

Կայքում նշվում է, որ «Բաղրամյան» ՍՊԸ–ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, որը ցորենի շուկայում բավական մեծ՝ կեսից ավելի մասնաբաժին ունի։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի հետ

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ

Գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումները կազմակերպելու համար փակ կլինեն մի շարք փողոցներ

ԱՄԷ-ն 550 մլն ԱՄՆ դոլար կնվիրաբերի ՄԱԿ-ի 2026 թվականի գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագրին

Ընդդիմության կողմից միասնական պայքար մղելու խնդիր կա. Սերժ Սարգսյան

«High Five» գորիլայի նկարն արժանացել է տարվա Nikon Comedy Wildlife Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին

Թուրք պանթուրքիստ ակտիվիստը տարիներ անց պարզեց, որ ինքը հայկական արմատներ ունի…

Ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Եվրոպայում խոստովանել են, որ հոգնել են Ուկրաինային օգնելուց

Մեծ Բրիտանիան հրապարակել է Ուկրաինայում գտնվող իր զորքերի թիվը

Գաղտնիք չէ, որ ԵՄ–ն աչքերը փակել է և սրանք ինչ անեն, համակերպվելու է․ Սերժ Սարգսյան

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Դոլարը կայուն է. Եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել

Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել