Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են. քրգործ կհարուցվի
Դեկտեմբերի 11, 2025

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են. քրգործ կհարուցվի

By Նոյեմբերի 07, 2025 55

Գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Դատախազությունը դիմել էր ԲԴԽ՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։

«2025 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը՝ ԲԴԽ-ն որոշել է կասեցնել նրա լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է քրեական հետապնդում իրականացվելու՝ դեռևս հայտնի չէ։

Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, համաձայն որի՝ կալանավորվել էր դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու մեղադրանքով։

2024 թվականի նոյեմբերի սկզբին էլ լուրեր էին շրջանառվում, որ Նաիրա Գրիգորյանին իր օգնականի գործով կանչելու են հարցաքննության։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի հետ

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ

Գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումները կազմակերպելու համար փակ կլինեն մի շարք փողոցներ

ԱՄԷ-ն 550 մլն ԱՄՆ դոլար կնվիրաբերի ՄԱԿ-ի 2026 թվականի գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագրին

Ընդդիմության կողմից միասնական պայքար մղելու խնդիր կա. Սերժ Սարգսյան

«High Five» գորիլայի նկարն արժանացել է տարվա Nikon Comedy Wildlife Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին

Թուրք պանթուրքիստ ակտիվիստը տարիներ անց պարզեց, որ ինքը հայկական արմատներ ունի…

Ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Եվրոպայում խոստովանել են, որ հոգնել են Ուկրաինային օգնելուց

Մեծ Բրիտանիան հրապարակել է Ուկրաինայում գտնվող իր զորքերի թիվը

Գաղտնիք չէ, որ ԵՄ–ն աչքերը փակել է և սրանք ինչ անեն, համակերպվելու է․ Սերժ Սարգսյան

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Դոլարը կայուն է. Եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել

Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել