Հյուսիսային Կորեան հատուկ ուժեր է տեղակայել Հարավային Կորեայում ԱՄՆ ԶՈՒ ավելացմանն ի պատասխան
Նոյեմբերի 17, 2025

Հյուսիսային Կորեան հատուկ ուժեր է տեղակայել Հարավային Կորեայում ԱՄՆ ԶՈՒ ավելացմանն ի պատասխան

By Հոկտեմբերի 05, 2025 89

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան տեղակայել է «հատուկ ուժեր և միջոցներ»՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից հարավում զինված ուժերի ավելացման, հաղորդում է ԿԺԴՀ պետական լրատվական գործակալությունը՝ ՑՏԱԿ-ը։ 

ԱՄՆ-ն Հարավային Կորեայում տեղակայել է մոտ 28 500 զինծառայող՝ ԿԺԴՀ-ի կողմից ներկայացվող ռազմական սպառնալիքներին հակազդելու համար։ Վերջին ամսում ԱՄՆ-ն համատեղ ռազմական զորավարժություններ է անցկացրել իր անվտանգության դաշնակիցների՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ։ 

Փհենյանը սովորաբար նման զորավարժությունները որակում է որպես ներխուժման փորձ, մինչդեռ դաշնակիցները պնդում են, որ դրանք պաշտպանական բնույթ ունեն։

«ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության միջուկային դաշինքը արագ առաջընթաց է գրանցում, և նրանք անցկացնում են տարբեր տեսակի զորավարժություններ՝ վտանգավոր սցենարների մշակման համար, — ասել է Կիմ Չեն Ընը շաբաթ օրը՝ Փհենյանում զինատեսակների ցուցահանդեսի բացման ժամանակ։ — Ուղիղ համեմատական է՝ որքան ԱՄՆ զինված ուժերը ավելացնում են իրենց ներկայությունը Հարավային Կորեայի տարածաշրջանում, այնքան մեր ռազմավարական մտահոգություններն այդ տարածաշրջանի վերաբերյալ աճում են, և համապատասխանաբար մենք ուղղել ենք մեր հատուկ ուժերն ու միջոցները հիմնական թիրախներին»։ 

ԿԺԴՀ առաջնորդը հավելել է, որ «ուշադիր հետևում է» սահմանագծից այն կողմ ռազմական զարգացումներին։

«Թշնամիները... ստիպված կլինեն անհանգստանալ, թե որ ուղղությամբ է շարժվում իրենց անվտանգության համակարգը», — ասել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում Չեչնիայի քաղաքացուն uպանnղների նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերшզմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը. Գերմանիայի ՊՆ

ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը

Մասիսի ղեկավար ընտրվեց Նորայր Հակոբյանը

ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Վենսի ավտոշարասյունը

Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը

Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել

Մեծ Բրիտանիայում գտնվող ուկրաինացիներին հնարավոր է ուղարկեն հայրենիք. ՆԳՆ

Լեհաստանը երկու սահմանային անցակետ է բացել Բելառուսի հետ սահմանին

Եղանակը կտաքանա․ Տաք օդային հոսանքները մեր երկրում կմնան մինչև տարվա վերջ

Ադրբեջանը չինական կործանիչներ է ստացել

«Թրամփի ուղին» քննարկելու նպատակով Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԱԱ-2026․ 48 մասնակցից 32-ը հայտնի է

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին