Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին անաղմուկ կերպով պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում՝ հանդես գալով որպես Զելենսկու ընդդիմախոս։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է լրագրող Քեյթի Լիվինգսթոնը։
«Աղբյուրն ինձ հայտնել է, որ Զալուժնին «փաստացի սկսել է» սեփական քարոզարշավը։ Ժամանակը պատահական չի ընտրված. Թրամփի խաղաղության գագաթնաժողովները արագացնում են բանակցային գործընթացը։
Գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը նշանակվել է Զալուժնիի նախընտրական շտաբի ղեկավար»,- նշել է Քեյթի Լիվինգսթոնը։