Մենք չենք կարող հրաժարվել անկլավների և էքսկլավների թեմայից․ ՀՀ վարչապետ
Օգոստոսի 21, 2025

Մենք չենք կարող հրաժարվել անկլավների և էքսկլավների թեմայից․ ՀՀ վարչապետ

By Օգոստոսի 21, 2025 12

«Ես վաղուց էի ասել, որ մենք չենք կարող հրաժարվել անկլավների և էքսկլավների թեմայից, քանի որ մենք ինքներս ունենք այդպիսի խնդիր և յուրաքանչյուր քաղաքացի կարող է ակնկալել, որ մենք սկզբունքորեն և հետևողականորեն ձգտելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության վերականգնմանը, հատկապես հիմա և մենք կհասնենք դրան»,- այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի տրամադրության տակ որևէ իրավական հիմք չկար (Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների առկայության վերաբերյալ-խմբ.): Փաշինյանը պարզաբանել է, որ ադրբեջանցիներն այն ժամանակ ասել են, որ իրավական հիմքեր կներկայացնեն։ «Նրանք, իրենց հերթին, կասկածի տակ են դրել Արծվաշենի մասով իրավական հիմքերի առկայությունը։ Մենք, մեր հերթին, ասել ենք, որ իրավական հիմքեր կտրամադրենք։ Հատկապես հիմա այս բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական և քաղաքական հիմքերով։ Իրավական հիմք կա։ Մենք պայմանավորվել ենք, որ՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը»,- նշել է վարչապետը։ 

Նա հավելել է, որ այժմ կողմերը պետք է քարտեզների և այլ իրավական հիմքերի միջոցով պարզաբանեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ տարածքային ամբողջականությունը (չնայած ընդհանուր առմամբ կողմերը գիտեն), ներառյալ էքսկլավների և անկլավների հարցերը։ 

Փաշինյանը տրամաբանական է անվանել, որ եթե իրավական հիմք կա, ուրեմն այն կա։ «Ի՞նչ կարող ենք անել։ Կարո՞ղ է արդյոք դա զուգահեռաբար այլ խնդիրներ առաջացնել, եթե այդ իրավական հիմքերն առկա լինեն։ Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներն այս հարցին առարկայորեն դեռևս չեն անդրադարձել, բայց ինչ-որ պահի նրանք կանդրադառնան դրան։ Եթե կա իրավական հիմք, ուրեմն այն կա։ Եթե չկա իրավական հիմք, ուրեմն այն չկա։ Այսինքն՝ մենք կարիք չունենք նոր բան ստեղծելու։ Եթե Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա գոյություն ունի իրավական հիմք, ապա պետք է ընդունել այդ փաստը»,- եզրափակել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն. Արաղչին՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին

Կիսամերկ Ջորջինան ցուցադրել է Ռոնալդուի հերթական թանկարժեք նվերը

Ուկրաինայում «հետաքրքիր ժամանակներ» են սպասվում. Թրամփ

Ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը․ Ալիև

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան

Բելառուսը պատրաստվում է ավելացնել հրթիռների արտադրությունը

Ուկրաինան Ղրիմում hարվածել է վառելիք և քսանյութեր տեղափոխող ռուսական բեռնատար գնացքին

Լավրովն ասել է՝ որ դեպքում Պուտինը կհանդիպի Զելենսկու հետ

Աշխատանքս շարունակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում. Արեն Մկրտչյան

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով

Շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև կհաստատվեն առևտրային հարաբերություններ․ Նիկոլ Փաշինյան

Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեց 3 ամիս ժամկետով

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ

Բագրատ Սրբազանի նախնական կալանքը 3 ամսով երկարաձգվեց