Կալասը ծուղակ է համարում Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքներ զիջելը
Օգոստոսի 22, 2025

Կալասը ծուղակ է համարում Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքներ զիջելը

By Օգոստոսի 22, 2025 9

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է Ռուսաստանին տարածքներ զիջի ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանին ուկրաինական տարածքները պահել թույլ տալը «ծուղակ է», որի մեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ «մենք ընկնենք»։

Կալասը նաև խոսել է Ուկրաինայի համար հուսալի և ուժեղ անվտանգության երաշխիքների մասին՝ ընդունելով, որ բանակցությունների այս փուլում զսպող ուժի շատ տարբերակներ չկան։

«Ամենաուժեղ անվտանգության երաշխիքն ուկրաինական ուժեղ բանակն է», – ասել է նա՝ շեշտելով, որ երաշխիքները չպետք է «լինեն միայն թղթի վրա»։ 

Կալասը նաև հայտնել է, որ «կամեցողների կոալիցիայի» անդամները պետք է որոշեն, թե ինչպիսի երաշխիքներ կարող են տրամադրել, և որ առայժմ պարզ չէ, թե Ուկրաինայում տեղակայվող հնարավոր ուժերն ինչպես են գործելու։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս Ալյասկայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, եվրոպական մի քանի ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Թրամփը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար կողմերը ստիպված կլինեն տարածքներ փոխանակել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բժիշկները պայքարում են 25-ամյա տղաների կյանքի համար

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհի որոշ հատված ժամանակավորապես փակ կլինի

ԱԴԾ-ն ձերբակալել է Կիևի 2 գործակալի

Եվրոպայի մի շարք գործընկերների հետ կքննարկվի միջուկային հարցը և Իրանի պահանջները

Գազամատակարարման վթարային դադարեցում Առինջում

Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհի որոշ հատված ժամանակավորապես փակ կլինի

Իրանի ԱԳ նախարարն այսօր հեռախոսազրույց կունենա եվրոպացի գործընկերների հետ

Պրեմիեր լիգա․ Մեկնարկում է երկրորդ տուրը

Պետդեպը ստուգում է ԱՄՆ վիզա ունեցող 55 միլիոն մարդու

«Անորա»-ի աստղ Մայքի Մեդիսոնը խախտում է Հոլիվուդի ոսկե կանոնը՝ «Օսկար»-ում հաղթանակից հետո իր համարձակ որոշմամբ

Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարից

Հայաստանում սկսվում է սիրողական որսաշրջանը

Կիմ Չեն Ընը պարգևատրել է Կուրսկում կռվшծ հյուսիսկորեացի զինվորականներին