ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին նա ասել է լրագրող Թոդ Սթարնեսի հետ զրույցում։
Նա բացատրել է, որ երկու շաբաթ անց Վաշինգտոնը կորոշի հետագա քաղաքականությունը՝ չբացառելով մոտեցման փոփոխությունն այս հարցի նկատմամբ։
«Մենք շուտով կիմանանք: Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ այն կերպ կիմանանք։ Դրանից հետո մենք, հնարավոր է, ստիպված լինենք այլ մոտեցում ցուցաբերել», - ասել է նա։
Օգոստոսի սկզբին Թրամփը հրաժարվել էր գնահատել Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար համաձայնագրի կնքման ժամկետները։ Նա բացատրել էր, որ չի ցանկանում խոսել այն մասին, թե արդյոք պայմանավորվածությունը մոտ է, քանի որ նախկինում հիասթափվել է։ Սակայն, օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել համեմատաբար կարճ ժամանակում։