Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ
Հոկտեմբերի 14, 2025

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ

By Օգոստոսի 20, 2025 86

«Լոնդոնի շարունակական առճակատման քաղաքականությանն ի պատասխան, որի շրջանակում ջանք է գործադրվում մեր երկիրը հրեշավոր ներկայացնելու համար, ակտիվորեն հակառուսական պատմություններ են հորինվում՝ Մոսկվայի ազդեցությունը միջազգային ասպարեզում նվազեցնելու նպատակով, իսկ Կիևի նեոնացիստական ռեժիմին լրացուցիչ զենք է մատակարարվում, որոշում է ընդունվել Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական հանրության մի շարք ներկայացուցիչների ներառել Ռուսաստանի «անցանկալիների ցանկում»»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ 

Նրանց թվում են անձինք, ովքեր հատուկ ռազմական գործողությունների համատեքստում ապատեղեկատվություն և անհիմն մեղադրանքներ են տարածում Ռուսաստանի դեմ և իրականացնում «թշնամական լոբբիստական գործունեություն, մասնավորապես՝ Արևմուտքի հակառուսական քաղաքականության խստացումը և Կիևի ռեժիմի աջակցության մեծացումը պաշտպանող անձինք», նշված է գերատեսչության հայտարարության մեջ։ 

«Բրիտանական քարոզիչների ջանքերը անպատասխանատու են, նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի անկայունացման ռիսկերի մեծացմանը և արևմտյան ռեսուրսների վերաուղղորդմանը միջազգային զարգացման խթանումից դեպի Կիևի ռազմատենչ ձգտումները սնուցելը և սեփական ռազմաարդյունաբերական համալիրին աջակցելը։ Իր հերթին, սա հարվածում է Գլոբալ Հարավի երկրներին, որոնք արդեն զգում են գաղութատիրության և իմպերիալիզմի պատմական հետևանքները և այժմ նաև Արևմուտքի նեոգաղութատիրական ձգտումների օբյեկտ են դարձել։ Նման «կողմնակի վնասը» չի անհանգստացնում Լոնդոնին և նրա դաշնակիցներին, ովքեր ուկրաինական հակամարտությունում բանավոր կերպով հանդես են գալիս համընդհանուր մարդկային արժեքների պաշտպանությամբ»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Ռուսաստանի Դաշնության «սև ցուցակում» ընդհանուր առմամբ ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի 21 քաղաքացի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին

Սասուն Միքայելյանը ՔՊ-ից նեղացա՞ծ է

Իսրայելը որոշել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը չբացել

Երկրորդ սերնդի արհեստական բանականություն. երբ թվայինը հանդիպում է ֆիզիկականին

ՔԿ–ն մանրամասներ է հայտնել սկզբում Արամուսում, ապա Զովաշենի ճանապարհին 4 մարդու սպանության դեպքից

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու` Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը. ԵԱՀԿ գործող նախագահ (տեսանյութ)

Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ժամեր անց ևս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտամիջյան հատվածում

ԿԳՄՍ ու Ժաննան ինձնից պահանջում են 5 մլն դրամ` զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան

Պենտագոնին մեղադրել են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի մեջ

Եգիպտոսում Թրամփը երկար ժամանակ սեղմել է Մակրոնի ձեռքը

Թուրքիան թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի գագաթնաժողովին․ Hürriyet

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի առանձնազրույցը

Ռուբլին և դոլարը թանկացել են.  փոխարժեքը հոկտեմբերի 14-ին

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն