Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել
Հոկտեմբերի 14, 2025

Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել

By Օգոստոսի 07, 2025 68

Ռուսաստանը և ԱՄԷ-ն օգոստոսի 7-ին համաձայնագիր են կնքել ծառայությունների առևտրի և ներդրումների վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հանդիպման շրջանակներում։ Այդ մասին հաղորդում է  «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Համաձայնագիրը նոր խթան կհաղորդի ԱՄԷ-ի հետ դրական ու փոխշահավետ փոխգործակցությանը։ Այն կնպաստի ծառայությունների առևտրի ոլորտում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, առևտրային հոսքերի դիվերսիֆիկացմանը, համագործակցային կապերի ընդլայնմանն ու խորացմանը», – լրագրողներին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, որը ստորագրել է համաձայնագիրը ռուսական կողմից։

Նրա խոսքով՝ ծառայությունների ռուսաստանցի մատակարարներն ու ներդրողները կկարողանան առանց սահմանափակումների իրենց գործունեությունն իրականացնել այնպիսի հատվածներում, ինչպիսիք են համակարգչային ծառայությունները, հետազոտություններն ու մշակումները, տեխնիկական փորձարկումները, տեխնիկական խորհրդատվությունը, նավերի և օդանավերի նորոգումը, կրթական և իրավաբանական ծառայությունները և այլն։

Բացի այդ, ռուսական ընկերություններին երաշխավորվում է ԱՄԷ-ի մասնագիտացված ազատ գոտիներում 100% ռուսական կապիտալով դուստր բանկեր, բժշկական հաստատություններ և լրատվական գործակալություններ բացելու հնարավորություն:

ՌԴ-ի և ԱՄԷ-ի երկկողմ համաձայնագիրը լրացնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և էմիրությունների միջև ապրանքների ազատ առևտրի շուրջ 2025 թ. հունիսին ստորագրված համաձայնագիրը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը

«Ոչ մի Tomahawk չի լուծի ուկրաինական հակամարտությունը». Լուկաշենկո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին