Եկատերինբուրգում հետախուզման մեջ է հայտնվել ադրբեջանական սփյուռքի ղեկավարը
Հուլիսի 31, 2025

Եկատերինբուրգում հետախուզման մեջ է հայտնվել ադրբեջանական սփյուռքի ղեկավարը

By Հուլիսի 30, 2025 21

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին հետախուզման մեջ է գտնվում՝ քրեական հոդվածի հիման վրա։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի ՆԳՆ Գլխավոր վարչության տվյալների բազան։

«Հետախուզման հիմք․ հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասված է նյութերում։

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Եկատերինբուրգում կանխվել է էթնիկ խմբավորման գործունեությունը, որն ըստ քննության վարկածի, առնչություն է ունեցել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների հետ։ Նախնական տվյալներով՝ գործի ֆիգուրանտներից մեկը մահացել է սրտի անբավարարությունից։ Երկրորդ անձի մահվան պատճառները պարզվում են։ Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է Այազ, Ակիֆ, Բաքիր և Մազահիր Սաֆարովներին և Ախլիման Գյանջիևին։ Բացի այդ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով կալանավորվել է Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին՝ Մութվալի Շիխլինսկին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով՝ Ադրբեջանի ԱԳՆ հրավիրված Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել իրավիճակի վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ կարևոր է շարունակել Եկատերինբուրգում ադրբեջանական ծագում ունեցող անձանց ձերբակալման պատճառների ու բնույթի վերաբերյալ պարզաբանումների աշխատանքը։ Բաքուն բողոք է հայտնել ուժայինների գործողությունների կապակցությամբ, իսկ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ չեղարկվել են մշակութային և որոշ այլ միջոցառումներ։ Կրեմլում ընդգծել են, որ Մոսկվան ցավում է Բաքվի նման որոշումների համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օտարերկրյա վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են 3 ամիս մեքենա վարել ՀՀ-ում

Թեհրանի պատասխան գործողությունների աշխարհագրությունն ու մարտադաշտը կարող են փոխվել․ Mehr

Կալիֆորնիայում ամերիկյան F-35 կործանիչ է կործանվել (տեսանյութ)

«Եվրաեռյակի» հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կորցրել են իմաստը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի 25 ուղևորի հոսպիտալացրել են

Իրանի դեմ Թրամփի վարչակազմը կիրառել է պատժամիջոցների իր ամենամեծ փաթեթը. ֆիննախ

ՀԴԲ շենքում այրման պարկերում հայտնաբերվել են Թրամփի և ՌԴ–ի միջև կապերի հետաքննության հազարավոր փաստաթղթեր. Fox News

Ռուսական զորքերը գրոհել են Կիևը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով

Ռուսաստանը հարված է հասցրել Կիևին. վեց մարդ զոհվել է

Չինաստանը ակտիվորեն կաջակցի Հայաստանի՝ ՇՀԿ-ին միանալու ջանքերին․ Դեսպան Լի Սինգվեյ

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի 12-օրյա պատերшզմի ընթացքում Իրանի կրած վնասները. Արաղչի

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳ փոխնախարար

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 55 բեռնատար․ նախարար

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 31-ին

Թրամփը նախազգուշացրել է Մեդվեդևին. «Զգո՛ւյշ եղիր խոսքերիդ մեջ»