«Աէրոֆլոտ»-ից հետո հաքերները կոտրել են Մոսկվայի երկու խոշոր դեղատների ցանցեր
Հուլիսի 30, 2025

«Աէրոֆլոտ»-ից հետո հաքերները կոտրել են Մոսկվայի երկու խոշոր դեղատների ցանցեր

By Հուլիսի 29, 2025 22

Մոսկվայում և մարզերում դադարեցվել է «Նեոֆարմ» հոլդինգի՝ մասնավորապես «Նեոֆարմ» և «Ստոլիչկի» դեղատների աշխատանքը, հայտնում են ընկերությունների կայքերը։ Ըստ «Ստոլիչկիի» հաղորդագրության՝ որն ունի ավելի քան 1000 մասնաճյուղ Կենտրոնական Ռուսաստանի 80 քաղաքներում, ներկայումս հասանելի չեն դեղամիջոցների ամրագրումը, ինչպես նաև «հավատարմության ծրագրի տվյալների դիտումը»։ «Հայցում ենք ներողամտություն պատճառված անհարմարությունների համար, անհասանելի գործառույթները կվերականգնվեն մոտ ժամանակներս», - վստահեցրել է ընկերությունը։

Մոսկվայում և շրջաններում «Ստոլիչկի» դեղատնային ցանցը դադարեցրել է իր աշխատանքը հաքերային հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է Mash-ը՝ նշելով, որ դրամարկղային և հաշվառման համակարգերը չեն գործում, իսկ աշխատակիցներին արձակուրդ են ուղարկել։ Ըստ ալիքի տվյալների՝ խափանումը նախատեսվում է վերացնել մեկ-երկու օրվա ընթացքում։ Ինքը՝ Ստոլիչկին, նշել է, որ դեղատները չեն աշխատում «տեխնիկական պատճառներով»։ Shot-ը, որը նույնպես հաքերային հարձակումն է համարել փակման պատճառ՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին, հաղորդում է, որ ցանցում «կանոնակարգային աշխատանքներ» են տարվում։ Ստոլիչկի դեղատները գտնվում են Կենտրոնական և Հյուսիսարևմտյան դաշնային շրջանների քաղաքներում, մեծ մասը՝ Մոսկվայում և Մերձմոսկվայում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում, Տուլայում, Կոստրոմայում և Վլադիմիրում։

Նմանատիպ հաղորդագրություն տեղադրված է նաև «Նեոֆարմ» դեղատների ցանցի կայքում։ Readovka ալիքի աղբյուրի տվյալներով՝ դեղատների աշխատանքը դադարեցվել է Մոսկվայում տեղի ունեցած հաքերային հարձակման պատճառով։ Աղբյուրը պնդում է, որ աշխատակիցներին դեռ նախօրեին ուղարկել են հանգստի։ «Նեոֆարմ» ցանցն ունի ավելի քան 110 դեղատուն Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգում։

 

Մինչև 2022 թվականի հուլիսը երկու դեղատնային ցանցերի (99,99% բաժնետոմսերով) սեփականատերը եղել է Պետդումայի առողջապահության կոմիտեի ղեկավարի տեղակալ Եվգենի Նիֆանտևը։ Նա գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Այնուհետև այս ակտիվները փոխանցվել են «Զդրավինվեստ» փակ բաժնետիրական ներդրումային հիմնադրամին։ Ինչպես նշել է DSM Group վերլուծական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Շուլյակը, այս հիմնադրամը կարող է օգտագործվել որպես գործիք՝ ակտիվները երկրորդական պատժամիջոցներից պաշտպանելու համար։

Մեկ օր առաջ Cyberpartisans և Silent Crow խմբերի հաքերները լայնածավալ հաքերային հարձակում են իրականացրել «Աէրոֆլոտ» ավիաընկերության համակարգերի վրա՝ ոչնչացնելով ավիաընկերության 7000 սերվեր և նոր փլուզում առաջացրել Մոսկվայի օդանավակայաններում։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երևանի մետրոպոլիտենը հիշեցնում է՝ օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR կոդերը

Վրաստանում վառելիքը թանկացել է

Թրամփը քիչ հավանական է համարում նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովին իր մասնակցությունը

Միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին․ ԻՀՊԿ

ԱՄՆ-ը Լիբանանից պահանջում է արագ որոշում ընդունել «Հըզբոլլահ»-ի զինաթափման վերաբերյալ. Reuters

Oգոստոսի 1-ից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով գազ կմատակարարի Սիրիային

Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատաքննությունն ավարտվեց. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Ամերիկացիներն ու բրիտանացիները Զելենսկուն փոխարինող են գտել. Ռուսաստանի ԱԴԾ

Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել հայկական ատոմակայանի դեմ

Եվրամիության 9 երկիր վարկ է խնդրել զենք գնելու համար

«ԱրՔա» համակարգի բնականոն աշխատանքը վերականգնվել է. հայտարարություն

Մերցը հայտարարել է, որ Գերմանիան դեռ պատրաստ չէ ճանաչել Պաղեստինի պետությունը

Ամերիկացիներն ու բրիտանացիները Զելենսկուն փոխարինող են գտել. Ռուսաստանի ԱԴԾ

Թուրքական «Baykar» ընկերությունը Հայաստանի հետ սահմանին ԱԹՍ–ների թռիչքների սիմուլյացիա է իրականացրել

Ավստրիա-Գերմանիա սահմանին Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել