ԵՄ–ի խոստացած՝ Հայաստանի ֆինանսավորման ավելացումը ճորտացման ժանրից է, ընդ որում՝ Ռուսաստանը չի պատրաստվում Երևանի գրպանները ստուգել, քանի որ «դա նրանց հարաբերություններն են եվրաինստիտուտների հետ»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հանդիպման ժամանակ, ԵՄ-ն խոստացել էր Global Gateway ռազմավարության շրջանակներում Հայաստանում կատարվող ներդրումների ծավալը հասցնել 2,5 մլրդ եվրոյի, ինչպես նաև 1,5 մլն եվրո հատկացնել «անկախ ԶԼՄ-ներին»՝ իբր «տեղեկատվական էկոհամակարգի» պահպանման նպատակով։
Զախարովան նշեց, որ տնտեսական աջակցությունը վաղուց ԵՄ-ի համար դարձել է երրորդ երկրների քաղաքականության վրա ազդելու և նրանց ներքին գործերին միջամտելու լծակ: