Live24
Հունիսի 17, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանը լավ փորձ է կուտակել անօդաչու սարքերի ոլորտում և ստեղծում է անօդաչու համակարգերի զորքեր՝ որպես զինված ուժերի առանձին տեսակ։ Այս մասին հայտարարել է նախագահ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2027-2036 թվականների սպառազինության պետական ​​ծրագրի նախագծին նվիրված հանդիպմանը։

«Մենք մեծ փորձ ենք կուտակել, որպեսզի ստեղծենք զինված ուժերի այս տեսակը»,- ասել է նախագահը։

Խոսքը կադրերի պատրաստման, ժամանակակից սարքավորումների արտադրության և մատակարարման մասին է, որոնք կարող են ուժեղացնել զորքերի մարտունակությունը, հավելել է նախագահը։

Պետական ​​նոր ծրագիրը պետք է ապահովի նաև հակաօդային պաշտպանության ունիվերսալ համակարգի ձևավորումը, նշել է Պուտինը։

Նրա խոսքով, հակաօդային պաշտպանության ուժերը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են ավելի քան 80 հազար օդային թիրախ, որոնցից 7500-ը՝ արևմտյան արտադրության մարտավարական և թևավոր հրթիռներ։

Հանրապետականի կողմից Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացում նոր քայլ անելը կանխատեսելիորեն կրքեր է բորբոքել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մյուս ճամբարում։

Եվ սա այլևս դառը օրինաչափություն է. ի սկզբանե բազմատարր հականիկոլական բևեռը, ոչ մեր մեղքով, վերածվել է սեփական նեղ շահերի առաջմղման բազմաբեկոր գրասենյակների։

Երկրորդ նախագահի թիմը, կարծես, իր մեջ աշխատանքի բաժանում է արել. եթե տարաբնույթ և տարորակ կերպարները բուռն հակաքարոզչության են լծվել, ապա խորհրդարանական խմբակցությունն ավելի «պրոցեսուալ դիմադրության» ոգով է արձագանքում։

Նախ՝ «քարոզիչների» մասին։

Որքան էլ սոցիալական ցանցերում և լրահոսում քոչարյանական պրոպագանդիստների քննադատության հիմնական թիրախն իմպիչմենտով վարչապետի թեկնածու առաջադրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն էր, սակայն նա ընդամենն առիթն էր։ Բուռն արձագանքի հիմնական պատճառն «իմպիչմենտի» գործընթացում Հանրապետականի կողմից արված հստակ և ոմանց համար անսպասելի քայլն էր՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը։

Չէ՞ որ թե՛ նիկոլականների, թե՛ Երկրորդ նախագահի աջակիցների շրջանում մինչ այդ արմատավորվում էր «իմպիչմենտը մարեց, հանգիստ պատրաստվենք 2026-ին» մոտեցումը։

Այս իրավիճակում ով էլ լիներ առաջադրվող թեկնածուն, նրա միսն ուտելու պատրաստ տարաբնույթ քարոզիչների մաղձն ու լեղին նույնն էր լինելու։ Խորամանկ աչուկներն անբնական կլորացնող և «գոնե Աշոտյանին կամ Շարմազանովին առաջադրեին» ասող «հոգատարներին» խնդրում եմ՝ թարգեք, իրական և տիկնանցից քիչ տարբերվող պարոնայք։

Առաջադրման օրը լրատվամիջոցներից մեկը, չգիտեմ՝ խի՞, չգիտեմ՝ ումո՞վ, բայց ակամայից մի քննչական փորձարկում իրականացրեց՝ տպելով իմ անունը՝ որպես ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու։ Եվ ժամերի ընթացքում նույն ընդդիմադիր ճամբարի մաս կազմող երեքմայեթնոց վայրահաչողների մոսկաները և տուզիկները լծվեցին 2016-ին իմ հասցեին հնչեցրած թուրքալեզու վիրավորանքի տիրաժավորմանը։ Արի ու մի ասա. ա՛յ հեյվաններ, այդպես էլ չհասկացաք, որ գոռում էին ինձ, բայց արեցին մեզ բոլորիս՝ երկիրը ներառյալ։

Այս փաստն ապացուցում է, որ Դավիթի անունը (իրեն առանձին կանդրադառնամ) նրանց համար ընդամենը պատրվակ էր բորբոքված ներվը նորից ի ցույց դնելու համար։

«26-ին սպասելիս» տրագիկոմեդիայի հետ ես OK չեմ, իմ կուսակցությունն OK չէ։ Մինչև 2026-ը դեռ մեկ տարի կա, և միայն Տերը գիտի, թե ինչպիսին է լինելու այդ տարին մեր երկրի համար։ Թե՞ ձեզ թվում էր, որ մենք լուռումունջ համակերպվելու ենք ձեր կողմից թեկնածու չառաջադրելու որոշման հետ։

Ի դեպ։ Հիմա էլ ուշ չէ։ Եթե Դավիթը (կամ մեր կողմից պոտենցիալ առաջադրված որևէ այլ անձ) ձեր սրտով չէ, նախաձեռնություն ցուցաբերեք, ձեր շարքերից այլ անուն առաջարկեք, աշխատենք միասին, չէ՞ որ դրա փորձը դուք էլ, մենք էլ ունենք։

Մեր կողմից թեկնածու առաջադրելը ոչ թե իշխանության հավակնելու, այլ իշխանափոխության հասնելու քայլ է։ Կարո՞ղ եք այդ նպատակին հասնելու այլ անուն առաջարկել։ Չե՞ք կարող, ուրեմն առնվազն մի՛ խանգարեք, էլ չասեմ՝ օգնեք։

Իսկ Դավիթին հալալ է։ Իր խիզախությունն ու վճռականությունը տաղավարային չեն՝ գործնական են, հայրենասիրությունը լալահառաչ չէ, կոշտ է։ Նա Հանրապետական է, բայց Հանրապետականինը չէ՝ մեծ և իրականում բազմաշերտ իր շրջապատով։ Կյանք տեսած է և կյանքով կոփված։ Կատարյալ չէ և իր անկատարության մեջ՝ մարդկային է, ոչ թե պոլիացետատային։

Նա հասկանում է և պատրաստ է, ի տարբերություն ոմանց, ովքեր կամ չեն հասկանում, կամ հասկանալով՝ անպատրաստ են։ Ազգային է և տղամարդավարի։ Դավիթը ՔՊ-ին հաղթել է ու, ի տարբերություն այլ հաղթածների, նրանց չի քսմսվում կամ «սողացող գրաֆիկով ընդդիմադիր» չի աշխատում։

Նա պատրաստ է բոլորիս օգնությամբ Նիկոլի դեմ կռիվ տալ, իսկ դուք իր դեմ եք կռիվ տալիս։ Բա ամոթ չի՞։

Իսկ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումը, անկեղծ, չեմ հասկանում։ Համ արձանագրում եք, որ գործընթացի քաղաքական պատասխանատուն մենք ենք, համ կամուկացի մեջ եք։ Համ հասկանում եք, որ Նիկոլին սաստելու այլ մեխանիզմներ այս պահին չկան, համ ձեր ունեցած լծակները «գործընթացային» պատրվակներով լիարժեք չեք օգտագործում։

Չէ՞ որ ձեր նախաձեռնած նախորդ փորձերին մենք լծվել էինք անխռով և անմռունչ, բեմի, հարթակի և բարձրախոսի կռիվ չենք արել, հանուն վեհ նպատակների՝ անգամ համաձայնվում էինք «օգտագործվել, բայց չերևալ»։ Պարզ է, չէ՞, որ հենց ձեր ստորագրություններն իրականում դնեք ձևաթղթի տակ, բացակայող ձայներն ավելի հեշտ և արագ կհավաքվեն։ Պարզ է, չէ՞, որ կողքից նայողները չեն միանա գործընթացին, եթե նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը միաբանված չէ։ Նախապայմանների միջոցով գործընթացը տորպեդահարելու գործելաոճն անհասկանալի է, անընկալելի և անընդունելի։ Եվ մի զարմացեք հանրային արձագանքից այդ փաստին։

Փաստորեն, Նիկոլին անվստահություն հայտնելուն խոչընդոտում է ձեր անվստահությունը մեր նկատմամբ։ Շատ ցավալի է, քանզի մենք այս տարիներին շատ ավելի լուրջ ու ծանր փորձություններ ենք միասին հաղթահարել՝ մի տեսակ մարտական եղբայրություն ձևավորելով։ Չէ՞ որ, ինչպես Լառոշֆուկոն էր ասում, ընկերներին չվստահելն ավելի ամոթալի է, քան նրանց կողմից խաբվելը…

2026-ը էլի գալու է, այսպես թե այնպես։ Էլի մասնակցեք, շատ ձայն հավաքեք, ձեր ուզած վարչապետին առաջադրեք, կրեք, փրկեք, պաշտոններ ունեցեք, գործով զբաղվեք։ Բայց դրանից առաջ մի պարզ հարցի պատասխանեք. այդ ամենն ավելի իրատեսական է Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

12.06.2025

Հունիսի 30-ից սկսած Ռուսաստան մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի դեպքում նոր ընթացակարգ է կգործի։ Այն կվերաբերվի նաև ՀՀ քաղաքացիներին։ 

Ռուսաստան այցելելու համար նախ անհրաժեշտ կլինի ներբեռնել RuID հավելվածը ու ստեղծել անձնական հաշիվ RuID հարթակում՝ ավելացնելով անձնական տվյալներ, լուսանկար և կոնտակտային տվյալներ։

Հաջորդիվ պետք է լրացնել մուտքի նախնական հայտ։ Մուտքից առնվազն 72 ժամ առաջ (կամ, արտակարգ դեպքերում, 4 ժամ առաջ), նշել անձնագրային տվյալները, մուտքի պատճառը, երթուղին, հյուրընկալող կողմը կամ մնալու վայրը։ Համակարգը կստեղծի և կհաստատի QR կոդ, որը պետք է պահպանել։

Ստացած QR կոդը անհրաժեշտ կլինի ներկայացնել սահմանը հատելիս (տպված կամ հեռախոսի մեջ պահպանված տեսքով)։ Առանց QR‑կոդի՝ մուտքը չի թույլատրվի։

Ռուսաստանի սահմանային անցակետում մուտքի ժամանակ կանցկացվի փաստաթղթային ստուգում, QR կոդի ստուգում, կենսաչափական տվյալների հավաքագրում (մատնահետքեր, լուսանկար)։

Այս ընթացակարգերից ազատված են Բելառուսի քաղաքացիները, մինչև 6 տարեկան երեխաները, դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Այս փոփոխությունները ներդրվել են 2024 թվականի դեկտեմբերի 1-ից։ Կենսաչափական տվյալների հավաքագրումն արդեն ուժի մեջ է մտել Մոսկվայի օդանավակայաններում և Մաշտակովոյի անցակետում, իսկ հունիսի 30-ից՝ ամբողջ Ռուսաստանում:

Հնդկաստանում Ահմեդաբադ քաղաքում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել: Այս մասին հայտնում է Hindustan Times–ը:

Ողջ մնացած քաղաքացին 11A նստատեղի ուղևորն է՝ 40–ամյա Վիշվաշ Կումար Ռամեշը:

Բրիտանիայի քաղաքացի Վիշվաշ Կումար Ռամեշը Հնդկաստան էր այցելել մի քանի օրով՝ ընտանիքին տեսակցելու: Նա եղբոր հետ Մեծ Բրիտանիա վերադառնալիս է եղել: 

«Թռիչքից 30 վայրկյան անց բարձր ձայն լսվեց, ապա ինքնաթիռը վթարի ենթարկվեց։ Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ»,– ասել է Վիշվաշը:

Տղամարդն այժմ հիվանդանոցում է: Ըստ Hindustan Times–ի՝ նա վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, աչքերի և ոտքերի շրջանում։

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։    

Ինքնաթիռում եղել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Մինչ այս տեղեկատվությունը՝ բոլորը համարվում էին զոհված:

Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք եւ ոչ էլ այլ որեւէ բան:

Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախնի ԱՄՆ»։

Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի պատուհանից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառումը. «Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Կտրիճ Ներսիսյանի` կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին ակնհայտ ճշմարտությունը բարձրաձայնելն ու դրանից բխող պատասխանատվություն ակնկալելը համեմատել է ցարական Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագանձման ու հայկական դպրոցների փակման հետ:
Այսինքն, կաթողիկոսի` Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն:

Այս դարակազմիկ մտքերի վերջում էլ սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ:

Այսպիսով` Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված: Շատ ափսոս»:

 Ռուբեն Ռուբինյան

2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:  

Ստորև ներկայացնում ենք արարողությունների ժամանակացույցը։

• Հունիս 16 - Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն

- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,

- ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,

- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

• Հունիս 17 - Սուրբ Գայանյանց կույսերի տոն

- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,

- ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,

- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

• Հունիս 19 - Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն

- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,

• Հունիս 21 - Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն

- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,

• Հունիս 22 - Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն

- ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,

- Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Տոնի առիթով դուրս կբերվեն՝

1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,

2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,

3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,

4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,

5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,

6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,

7. Սկևռայի մասանց պահարանը:

Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։

Հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Հսկիչ փաստաթղթի օրինակելի տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://shorturl.at/Fokt4

Փաշինյանը X սոցիալական ցանցում ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ավիավթարի կապակցությամբ։

«Խորապես վշտացած եմ Ահմադաբադում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի լուրից։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, բոլոր տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասվում է գրառման մեջ։

Ինքնաթիռում 242 մարդ է եղել՝ 230 ուղևոր (169 Հնդկաստանի քաղաքացի, 53 Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 7պորտուգալացի և 1 կանադացի), 2 օդաչու և 10 ուղեկցորդուհի, ողջ մնացածներ չկան։

Ֆոտո

Իսրայելն ԱԹՍ-ներ է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից

Իսրայելի ՀՕՊ համակարգերը սկսել են հարվածել հենց իրենց քաղաքին՝ Թել Ավիվին․ Վիդեո

Իսրայելում CNN-ն ու YouTube-ը դադարեցրել են բոլոր հեռարձակումները․ Ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչ է անում Իրանը Իսրայելի հետ այս գիշեր

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իրանից Իսրայելի հրթիռակոծության նոր ալիքն սկսվել է

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ