Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնում են գերատեսչությունից:
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «պարտադրված հրապարակային հարցում» է արել իր նախկին գործընկերներին։
«1) Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենց 34 ստորագրությամբ հրապարակայնորեն ազդարարում են Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացի հաջորդ փուլը:
2.) Եթե ընդդիմադիր այլ շրջանակների, կառույցների ու նախաձեռնությունների հետ համատեղ հայտարարվում է համաժողովրդական մոբիլիզացիա ու հանրահավաքային շարժում շատ կոնկրետ նպատակով, ժամանակացույցով ու նշանաբանով՝ հանրային մեծ ճնշում գործադրել ՔՊ պատգամավորների վրա՝ միանալու Նիկոլի իմփիչմենթին:
3.) Այս իրավիճակում ունե՞ք ողջամիտ փաստարկում, որ թեկուզ իրար չսիրող, թեկուզ վարչապետի հնարավոր որևէ թեկնածուի կամ թեկնածուների հազար տեսակ պոչ ու պոչ կպցնող հարյուր հազարավոր մարդիկ չեն հավաքվելու հրապարակներում, եթե տեսնեն ընդդիմադիր մեծ ու փոքր ճակատների միաբանությունը, եթե տեսնեն, որ իրենցից պահանջվում է լինել հրապարակներում շատ կոնկրետ նպատակով ու շատ ավելի կոնկրետ ժամանակացույցով: Ժողովրդի պատվերը հենց սա չի՞. միանանք բոլորով իրար, հեռացնենք Նիկոլին: Սամվել Կարապետյանի, Մայր Աթոռի ու Սրբազան շարժման առաջնորդների հանդեպ բռնաճնշումների այս ալիքը, որ առաջիկայում նոր թափ է ստանալու, այլ իրավիճակ չի՞ ստեղծել երկրում, հանրային նոր պատվեր չի՞ ձևակերպել:
Ունե՞ք որևէ բացատրություն, որևէ հիմնավորում, որ հանրային նման ճնշմամբ ու խելացի հաղորդակցությամբ հնարավոր չի լինի ՔՊ խմբակցությունը կիսել: Ես հեռվից գիտեմ նրանց, դուք եք իրենց հետ աշխատում. ՔՊ պատգամավորները բոլորն ավելի հավատավոր նիկոլական են, քան 1988 թ. հունիսի 15-ի ԳԽ-ի կոմունիստ պատգամավորնե՞րն էին կոմունիստ:
Ի վերջո, Նիկոլի պատանդի դերում գտնվողայդ մարդիկ՝ ՔՊ պատգամավորները, պիտի նաև տեսնեն չէ՞, պիտի վստահ լինեն չէ՞, որ ժողովրդի կողմն անցնելով՝ իրենք չեն հայտնվելու Նիկոլի երախում, ու խնդիրը մեկնընդմիշտ լուծվելուէ՝ Նիկոլը հեռացվելու է, իսկ իրենքազատվելու են պատանդիդերից:
Պարզ բան չի՞:
Սա անելու պարզ նախապայմանը թղթի վրա առկա 34 ստորագրությունն ու մեծ փողոցը չէ՞:
Իրենց աչքով այդպես չէ՞:
Էս երկուսն էլ այս պահին ձեր՝ ընդդիմության ձեռքում չէ՞:
Ես Նիկոլին վաղուցոչ մի հարց չունեմ. Նիկոլն անում է այն, ինչ անում է:
Նա չի կանգնելու:
Նրա իրական նպատակը ցանկացած գնով Հայաստանի ղեկին մնալն է՝ «մինչև վերջին հայը», «մինչև պետականության վերջին պատառը» կարգախոսով:
Գնալու է 3-րդ էլ, 4-րդ էլ, 10-րդ ժամկետի էլ:
Ես վաղուց ոչ մի հարց չունեմ նաև օտար դերակատարներին՝ Ռուսաստանից Թուրքիա, ԱՄՆ-ից ու Եվրոպայից Ադրբեջան:
Ամեն մեկն անում է այն, ինչը ձեռնտու է իրեն ու շատ էլ ճիշտ են անում:
Մենք նույնը չե՞նք արել:
Նույնը չէի՞նք անի:
Ես հարց ունեմ մեզ՝ ընդդիմությանը:
Ես էլ ձեզ հետ:
Ի՞նչ ենք անում մենք:
Չեմ հարցնում՝ ի՞նչ ենք արել:
Հարցնում եմ՝ ի՞նչ ենք անում:
Ի՞նչ ենք անելու:
Առանց հետին մտքի, առանց որևէ սպասումի ու չգիտեմ ինչի»,- նշել է Ֆարմանյանը։
Սաբրինա Քարփենթերը Ինստագրամում կիսվել է իր առաջիկա «Man’s Best Friend» ալբոմի նոր շապիկով՝ հումորով պնդելով, որ շապիկը «Աստծո կողմից հաստատված» է։
Լուսանկարում Քարփենթերը էլեգանտ հագուստով է՝ ձեռքը հենած տղամարդու ուսին. լուսանկարը հղում է Մերիլին Մոնրոյի հետ հայտնի լուսանկարին։ Երգչուհին երկար զգեստով է, որը զարդարված է փայլուն քարերով, իսկ նրա ընկերուհին՝ սև բաճկոնով և սպիտակ վերնաշապիկով։ Սաբրինան նայում է տեսախցիկից այն կողմ, մինչդեռ տղամարդը շրջված է հակառակ ուղղությամբ։
Երկրորդ, ավելի լայն լուսանկարում Քարփենթերը արդեն զարմացած նայում է իր զուգընկերոջ մեջքին՝ ակնարկելով անսպասելի շրջադարձի մասին։
«Ես ձեզ համար ստորագրել եմ «Man’s Best Friend» ալբոմի մի քանի օրինակ, և ահա Աստծո կողմից հաստատված նոր շապիկը», - գրել է Սաբրինան գրառման տակ։
Հունիսի 11-ին երգչուհին հայտարարեց ալբոմի թողարկման մասին՝ բացահայտելով բնօրինակ շապիկը, ինչը բուռն արձագանք առաջացրեց։Շապիկի նկարում Սաբրինան պատկերված է չորեքթաթ՝ կարճ սև զգեստով և բարձրակրունկ կոշիկներով, իսկ տղամարդու ձեռքը բռնում է նրա մազերը։
Երբ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը հարցրեց. «Արդյո՞ք նա անհատականություն ունի սեքսից դուրս», Քարփենթերը չկորցրեց իր ինքնատիրապետումը և հեգնանքով պատասխանեց. «Այո, և նա հրաշալի է»։
Ես ուսումնասիրել եմ ԱԺՄ ՀՅԴ-ական մամուլը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ. Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի նկատմամբ օգտագործվում էր նույն բառապաշարը այդ նույն շրջանակների կողմից, ինչ որ հիմա օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Բացարձակ նույն բառապաշարը, գնացեք, կարդացեք դաշնակցական, ԱԺՄ–ական թերթերը, 1999 թվականի հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ի՞նչ էին իրենք գրում Վազգեն Սարգսյանի մասին, ի՞նչ են իրենք գրում Կարեն Դեմիրճյանի մասին։
Սա նշանակում է, որ ի տարբերություն 1999 թվականի, երբ որ օրինակ Հայաստանի ԱԱԾ–ն և իր ղեկավարը, չեմ կարող ասել միտումնավոր, թե ոչ միտումնավոր, թերի են աշխատել և տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը։ Հիմա Հայաստանի ԱԱԾ–ն և մյուս իրավապահ մարմինները աշխատել են փայլուն և նոր հոկտեմբերի 27-ը տեղի չի ունեցել Հայաստանում։
Բա որ ասում են՝ պատի տակ այսքան մարդու պետք է գյուլլենք, հետո այսքան մարդուն կբռնենք, հետո այն մյուսի ընտանիքներին այսպես կանենք, հետո այնպես կանենք, որ ասում են՝ ավտոբուսի վրա յուղ կլցնենք, կայրենք, էդ ի՞նչ է։ Այդ ավտոբուսներում ում պիտի այրեին։
Ես կարծում եմ, որ բոլոր հանցագործ խմբավորումները, որոնք որ աշխատում են պետականության դեմ, պլանավորում են հեղաշրջում, այդ թվում ոչ միայն քաղաքական գործիչներին սպանելով, այլ նաև սովորական մարդկանց, որովհետև երբ որ ինքը ասում է՝ պետք է օրինակ ավտոբուսի վրա յուղ լցնել և այրել, այդտեղ աշխատանքի գնացող սովորական քաղաքացիներ են ավտոբուսների մեջ, գործարարներ չեն, իշխանության ներկայացուցիչներ չեն։ Երբ այդպիսի բան է պլանավորում, այդ բոլոր խմբավորումներին պետք է օրենքի ողջ խստությամբ չեզոքացնել և տանել, նստացնել Նաիրի Հունանյանի կողքը։ Որովհետև իրենք Նաիրի Հունանյանից ոչ մի բանով չեն տարբերվում»,– հայտարարեց Պապոյանը։
Երբ նախարարին հիշեցրին, որ կա անմեղության կանխավարկած և դեռ ոչինչ ապացքուցված չէ, նա ասաց. «ճիշտ եք ասում, ես համաձայն եմ, բայց ես երեկ լսեցի փաստաբանին, որ ընդունեց, որ ձայնագրության մեջ Վազգեն Գալստանյանն է։ Փաստորեն ստացվում է, որ Վազգեն Գալստանյանը մեր ժողովրդին անվանում է... ի՞նչ էր անվանել մեր ժողովրդին էդ ստահակը, անասո՞ւն էր անվանել։ Իմ ժողովրդին անվանել էր անասո՞ւն էդ ստահակը։ Այդ հանցագործ խմբակները, այդ ստահակները, այդ սրբապիղծները մեր ժողովրդին լավ չեն ճանաչում, որովհետև նա, ով իմ ժողովրդին ասում է՝ անասուն, իսկ այդ ձայնագրության մեջ այդ ստահակը մեր ժողովրդին այդպես են անվանում, իրենց կողմնակիցներին էլ բաժանում են բջերի ու էշերի... Իրենց դեմքը պատռվել է, էլ հնարավոր չի իրենց փրկել։
Իմ ժողովրդին անասուն անվանող, իշխանության հասնելու համար իմ ժողովրդին ավտոբուսի մեջ վառել ցանկացող, պետական այրերին պատի տակ գնդակահարել ցանկացող մարդուն ԱԱԺ–ի պադվալ նետելը օրենքի խիստ պահանջ է»,– ընդգծեց Պապոյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ որոշ կուսակցությունների գործունեություն կասեցվի, Պապոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, բայց եթե պարզվի, որ մի կուսակցություն տեռորիստական կուսակցություն է, այսինքն ևս մեկ անգամ պարզվի, որ այս փուլում էլ է ինքը տեռորիստական կուսակցություն, ապա ինչու ոչ։
Որովհետև եթե ինչ-որ փուլերում պարզվել է, որ ինքը տեռորիստական է և մեր դատարանների որոշմամբ, որպես տեռորիստական կուսակցություն, իր գլխավորները գնացել և դատապարտվել են, հետո առանց դատարանի որոշումների կամ քաղաքական փոփոխության արդյունքում ինչ-որ մարդիկ դուրս են եկել բերդերից, դա գոնե մեր դատարանները ապացուցել են 90-ականներին«–ասաց նա։
Նշենք, որ այս դեպքում խոսքը ՀՅԴ–ի մասին է, որոնց ղեկավարները բանտից դուրս եկան 1998 թվականին իշխանափոխությունից հետո «քաղաքական իրադրության փոփոխության» հիմնավորմամբ։
Իրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ:
Այս մասին ասվում է նրա X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
«Շնորհավորում եմ սիոնիստական կեղծ ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ»,-գրել է նա:
Հունիսի 27-ին Վենետիկում տեղի կունենա Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի շքեղ հարսանիքը, որտեղ կհավաքվեն աշխարհի ամենահայտնի աստղերը։
Լեոնարդո ԴիԿապրիոն և իր ընկերուհի՝ իտալացի մոդել Վիտտորիա Չերետին, կմասնակցեն միջոցառմանը՝ դառնալով ուշադրության կենտրոնում որպես նոր, լուրջ հարաբերություն ունեցող զույգ։
Հրավիրյալների թվում են նաև Բեյոնսեն, Ջեյ-Զին, Քիմ Քարդաշյանը և Ռիհանան։ Հարսանիքը կկայանա մասնավոր կղզում՝ շքեղ ծառայություններով ու բարձրակարգ հյուրերով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին: Պատճառը հունիսի 22-ին Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման հետևանքների նախնական գնահատականի արտահոսքն է մամուլ: Այս մասին հաղորդել է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։
«Վարչակազմի աղբյուրները տեղեկացնում են, որ նրանք պլանավորում են սահմանափակել հրապարակումների քանակությունը CAPNET-ում, որը Կոնգրեսի հետ գաղտնի տեղեկատվություն փոխանակելու համար օգտագործվող համակարգ է», – հաղորդել է լրատվամիջոցը։
«Մենք պատերազմ ենք հայտարարում տեղեկատվություն փոխանցողներին», – Axios-ին հայտնել է զրուցակիցներից մեկը։
Հանրապետությունում հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։
Մարզերում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետության ղեկավար, պետք է որ մասնակցի համայնքի հաջորդ նիստին, որը տեղի կունենա 2026 թ. գարնանը Երևանում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` հստակ չպատասխանելով հարցին։
Նա պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք Էրդողանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և կգա Հայաստան։
«Որպես կանոն` հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին և որպես կանոն` անդամ բոլոր պետությունները` ղեկավարների մակարդակով մասնակցում են»,– հստակեցրեց նա։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ վարչապետը Ստամբուլում Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։
Այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին հրավիրեց 2026–ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի հարցով Թուրքիայում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինը միանա իրենց:
Էրդողանի խոսքով՝ Անկարան ներկայումս երկխոսություն է վարում Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլի անցկացման շուրջ։ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիայի վերջնական նպատակը Ուկրաինայի հարցով հանդիպումն է առաջնորդների մակարդակով։