Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված լրատվամիջոցն ակնարկում է ՀՀ իշխանություններին քրեորեն պատժելի դարձնել «Արցախ» բառի կիրառումը: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Սա երեք օր առաջ՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» քարոզչական կայքում տեղադրված նյութից մի հատված է, որտեղ ի շարս այլ հարցերի, ակնարկում են ՀՀ իշխանություններին քրեորեն պատժելի դարձնել «Արցախ» բառի կիրառումը, ինչպես նաև դեմոնստրատիվ ձերբակալություններ իրականացել։
Ես ոչ մի մեկնաբանություն ու գնահատական չեմ ուզում տալ, լսեք ու մեկնաբանեք ինքներդ առկա իրավիճակի համատեքստում․․․»,-գրել է նա:
Տեսանյութն՝ այստեղ:
Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի ետևից։ Չեմ ուզում չարագուշակ բաներ խոսել, բայց մտածում եմ, որ Նիկոլը կարող է և հասնել իր նպատակին։ Համենայն դեպս, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու, Սրբազան Պայքարի կողմնակիցներին հետպանդելու հետ կապված Եկեղեցու արձագանքը, ցավոք, այլ բան մտածելու առիթ չի տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Դատարանի դիմաց երեկ տասնյակ հոգևորականներ պետք է լինեին։ Արքեպիսկոպոսներ, վարդապետեր, քահանաներ… Բայց նրանք չկային։ Փոխարենը Գերագույն Հոգևոր Խորհուրդը երեկ դատապարտում էր «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը»։
Այսպիսինն է մեր օրերի իրականությունը։ Ու մի թուլությունը իր ետևից հաջորդն է բերում։ Հերթը Եկեղեցունն է, Վեհափառ Հայրապետինը…
Իհարկե, ամենքիս պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը ջախջախվի Եկեղեցու դեմ սանձազերծված այս կռվում։ Ու հաստատապես ամեն ինչ կանենք։ Բայց, ցավոք, շատ ավելի թույլ դիրքերից, քան երեկ ունեինք։ Որովհետև մեր երկրում արքեպիսկոպոս են կալանավորում, իսկ Եկեղեցին ահա այդպես է արձագանքում»,- գրել է նա:
Խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանին:
«Այդ տրամաբանությամբ կարելի է ինձ էլ ձերբակալել», - հեգնանքով նշել է նա:
Սիմոնյանը նաև հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի. «Կաթողիկոսին տոկունություն եմ մաղթում՝ վերապրել այս ճնշումը և անցնել այս դժվարին ժամանակի միջով»:
Հունիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել հերթական երեխայի կյանքը: Կեսօրին «Արարատ» բժշկական կենտրոնից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կնետրոն է տեղափոխվել տղա երեխա՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված տղան 16 տարեկան է և ունեցել է ազդրի միջին երրորդականի շրջանում ծակած-կտրած վերք: «Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն բժիշկներին հաջողվում է փրկել տղային:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկա» բանավանում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է՝ որպես Սոթքի բանավան, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, եղբայրներ 41-ամյա Աշոտ Ա.-ի և 45-ամյա Արտակ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Գեղամ Ս.-ի հետ, որի ժամանակ էլ Արտակ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է երեխային:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Այցը բավականին դրական մթնոլորտում է անցել: Քննարկվել են թե Հայաստան- Թուրքիա երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային՝ Հարավային Կովկասի և ավելի լայն՝ Մերձավոր Արևելքին վերաբերվող հարցեր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին:
«Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են: Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Ամեն դեպքում այս ուղղությամբ քայլեր պետք է անենք»,- ասաց Կոստանյանը:
Փոխնախարարը հերքեց, թե Էրդողանն օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների՝ Հայաստան գալու և ապրելու հարցը: Նա նշեց, որ այդ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Նա տեղեկացրեց, որ քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաներին վերաբերող հարցեր:
Հարցին՝ ի՞նչ դիրոքորոշում հայտնեց Թուրքիայի նախագահը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար ընդունելի են 4 հայտնի սկզբունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումները, Կոստանյանն ասաց. «Կարծում եմ՝ երկու կողմերի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի: «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, բնականաբար, ներակայացվեց: Ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունակիցաների բացման վերաբերյալ: Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»:
ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 382.08 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.5215 դրամով։
Դոլարի վաճառքի միջին գինը՝ 387.61 դրամ է:
Փոխանակման կետերում դոլարի առքը 383 դրամ է, վաճառքը՝ 386։
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 440.38 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը 453.67։
Փոխանակման կետերում եվրոյի առքը 441 դրամ է, վաճառքը՝ 447։
Ռուբլու առքն էլ կազմում է 4.79 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 5.05 է։
Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.82 և վաճառվում 4.9 դրամով։
Հանրապետությունում հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։
Մարզերում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Ադրբեջանի հետ նոր քննարկում կունենանք խաղաղության համաձայնագրի մասով, գործընթացը փակուղում չէ․
Վահան Կոստանյան
«Իսկ դա միայն այդպե՞ս է հնարավոր որոշել»,- Sputnik-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի սկանդալային գրառմանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։
Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը...»։
«Սրբազան պայքար»-ը թելեգրամյան էջում հայտնում է.
«Ոստիկանության Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել Սրբազան պայքարի մասնակից Մելքոն Թամրազյանն ու ձերբակալվել, նրան կտեղափոխեն Վանաձոր»: