Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հայտարարել է, որ 2025 թվականի հուլիսի 3-ից 4-ը Ստեփանակերտում (դեսպանը օգտագործել է Խանքենդի անվանումը) կանցկացվի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ադրբեջանի պետական AzTV հեռուստակայանին տված հարցազրույցում թուրք դեսպանը նշել է․ «Խանքենդին դառնում է միջազգային դիվանագիտական հարթակ»:

Դեսպանի խոսքով՝ 13 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն: Նա մասնավորապես ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը:

Աքգյունը հավելել է, որ երկու երկրներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ թուրքերն ամենաշատը վստահում են ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիները՝ թուրքերին: Դեսպանի գնահատմամբ՝ սա վկայում է ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը կապի մասին:

ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը:

Իրանի իշխանությունները հունիսի 25-ին վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։Ըստ Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակի՝ երկրի արևելյան հատվածի օդային տարածքը վերաբացվել է ներքին, միջազգային և տրանզիտ չվերթերի համար։

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ռազմական և քաղաքացիական հատվածների միջև համակարգող կոմիտեի որոշման հիման վրա և երկրի ներկայիս պայմաններում անվտանգության գնահատումներ անցկացնելուց հետո, օդային երթևեկությունն աստիճանաբար բնականոն վիճակի վերադարձնելու և ավիացիոն անվտանգությունն ու պաշտպանությունը լիովին ապահովելու նպատակով՝ երկրի արևելյան կեսի օդային տարածքը վերաբացվել է տրանզիտ, ինչպես նաև ներքին և միջազգային թռիչքների համար», - հայտնել է խոսնակ Մաջիդ Ախուանը։ 

Հայտարարության համաձայն՝ երկրի հյուսիսային, հարավային և արևմտյան շրջաններում գտնվող բոլոր օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ներքին և միջազգային չվերթեր չեն իրականացվելու մինչև հետագա ծանուցում։

Իրանի առողջապահության նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ Իսրայել-Իրան 12-օրյա հակամարտության սկզբից ի վեր Իրանում զոհվել է 627 մարդ, վիրավորվել՝ 4935-ը։ Վիրավորներից 4196-ը բուժում են ստացել հիվանդանոցներում և դուրս են գրվել։ Հարձակումների հետևանքով վնասվել է յոթ հիվանդանոց, չորս առողջապահական բաժանմունք և 11 շտապօգնության մեքենա։

Իսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ 1,472-ը: 

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: 15 մեղադրյալներ կալանավորված են:

ՀԷՑ-ի պետականացումը մասնավոր բիզնեսի խլում չէ, մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են: Այս մասին ճոպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Նրա խոսքով՝ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են: «Այն ինչ որ տեղի կունենա բացառապես մեր օրեսնդրությամբ սահմանված է: Ո՞րն է ամենակարևորը՝ պետությունը, ժողովուրդը, հանրությունը, մենք այդ կարևորության տրամաբանությամբ պետք է չարժվենք: Չենք կարող մեկ մարդու շահը գերադասենք մնացած մարդկանց շահերից: Մենք չենք  կարող մեկ մարդու ասել՝ դու ինչ ուզես կարող ես անել, և, օրինակ, հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, գումարներ կորցնեն, 100 հազարավոր մարդիկ մնան առանց լույս, պետական համակարգը պարալիզացվի, որովհետև երեկ էկոնոմիկայի նախարարությունում հոսանքը կես ժամը մեկ անջատվում էր»,- ասաց Պապոյանը:

Ճշտող հարցին՝ իրենք ի՞նչ են պատրաստվում անել, որ այդ անջատումները չլինեն, նա ասաց. «Կլինի նախագիծը ԱԺ-ում այդ բոլոր հարցերի պատասխաններն էլ կլինեն, համապատասխան մեխանիզմ է ներկայացվելու»:

Դիմանկար․ Լևոն Տեր–Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ

Լինելով ԽՍՀՄ ՊԱԿ (ԿԳԲ) հետ համագործակցող անձ (մամուլում ժամանակին եղել են դա ապացուցող հրապարակումներ) 90–ականների սկզբին Հայաստանի անկախացման անխուսափելի գործընթացը ՊԱԿ–ի ազդեցությամբ, գիտակցված առաջնորդել է դրա ռազմավարական անհնարինության ճանապարհով։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վեր է ածել մարիոնետ պետության։

Ներքին կառավարման ոլորտում, մշտապես լինելով իշխանության երկու խարիզմատիկ ներկայացուցիչների ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի եւ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ստվերում (հանրության հիմնական ընկալումն այն էր, որ Լեւոնը Վանոյի ու Վազգենի մոտ նախագահ է աշխատում) որդեգրել է Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին միմյանց դեմ լարելու եւ նրանց բախումները հրահրելու մարտավարություն, որպես «բաժանիր, որ տիրես» բանաձեւի իրագործում։

Այս գործելակերպի առանցքային նպատակը եղել է ինքնիշխանության եւ անկախության ջատագովներ Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին չեզոքացնելը, որպես իշխանության հնարավոր ժառանգորդների եւ նրանց դաշինքը թույլ չտալը։ Այս նպատակով ՀՀ ներքաղաքական կյանք է ներմուծել մարիոնետային գծի հետեւորդներ Ռ․ Քոչարյանին եւ Ս․ Սարգսյանին։

Աշխարհքաղաքական զարգացումների բարդ շրջանում, առաջնորդվելով հիմնականում անձնական վախով եւ անպատասխանատվությամբ, հրաժարական է տվել նախագահի պաշտոնից, մինչ այդ երաշխավորելով, որ իրենից հետո երկրում կձեւավորվի ոչ լեգիտիմ իշխանություն, որպես երաշխիք մարիոնետային պետության ռազմավարության շարունակության։

2007 թվականից վերսկսել է քաղաքական գործունեությունը, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ լինելով Ս․ Սարգսյանի եւ Ռ․ Քոչարյանի հավատարիմ ընդդիմություն։ Քաղաքական գործունեության վերսկսման հիմնական նպատակը Հայաստանի շեղումը մարիոնետային պետության գծից թույլ չտալն էր։ Դրա առանցքային երաշխիքն այն էր, որ եւ ընդդիմության եւ իշխանության առաջնորդները այդ գծի հավատավոր հետեւորդներ են։

2008 թվականի Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ։ Այդ օրը իրեն այցելած Կտրիճ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2–ի գիշերը հանգիստ քնել է՝ Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորած։

Հիմնական հատկանիշները – Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան։ Որեւէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ։ Ատում է մարդկանց։ Զզվանքով է վերաբերվում իր շրջապատի բոլոր այն մարդկանց, ովքեր խարիզմայի որեւէ նշույլ ունեն։ Երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ եւ Վանո Սիրադեղյանի ասած՝ «շատ կարդացած, քիչ հասկացած» մարդկանց միջավայրում»,- գրել է նա:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝  Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը:  

ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ձևավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ԵՄ-ի կողմից շարունակաբար իրականացվող վերապատրաստման տարբեր ծրագրերը հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ են:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների քննությանն առնչվող վերապատրաստման տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը, միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքների կարևորությանը: Քննարկվել է նաև միջազգային գործընկերների աջակցության հնարավորությունը կոռուպցիայի դեմ պայքարում Կոմիտեի ծառայողների կարողությունների զարգացման ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերների հետ շարունակական հանդիպումներն ու համատեղ սերտ աշխատանքները նոր թափ կհաղորդեն իրավապահ համագործակցությանն ու նշանակալի արդյունք կապահովեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում: 

Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կանխվել է նաև այդ պլանի իրագործումը: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: «Առավոտյան հարցը քննարկել եմ նաև հանրապետության նախագահի հետ: Կարծում եմ՝ իմաստ կունենա ԱԱԾ, դատախազության ՔԿ-ի ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնել պարգևատրման և պետական պարգևի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել և այս պահին չունի հրապարակվածից բացի ավելի ասելու բան:

«Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն: Ուզում եմ մի հարցի վրա մեր ուշադրությունը հրավիրել: Երեկվա քննարկումներից մի բան իմ ուշադրությունը գրավեց: Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ ՀՀ-ում նոր հոկտեմբերի 27 է կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում՝ արդյոք 1999-ին ՀՀ իրավապահ մարմինենրը կարող էին կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Սա մի հարց է որի պատասխանը պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել: Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- ասաց նա:

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ՝ առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների մասնակցությամբ։

Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ստեղծված լարվածությունը և Բաքվի ու Թեհրանի միջև համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ըստ տարածված հաղորդագրության. «Զրույցի ընթացքում Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ՝ կապված Իրանի և Իսրայելի միջև վերջերս տեղի ունեցած զինված բախման հետ, վերահաստատելով Ադրբեջանի անսասան դիրքորոշումը՝ ի նպաստ կայունության և խաղաղության»։

Ալիևն իրանցի գործընկերոջը հրավիրել է՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի սկզբին՝ Ադրբեջանում։

Էներգետիկայի ոլորտում գիտեք, որ ունենք խնդիրներ, այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված:

Երեկ ես մասնակցում էի Homplex հիպերմոլի բացման արարողությանը և բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել:

Այստեղ երկու տարբերակ կա. մի տարբերակ էն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն էն է, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են: Այն, ինչ որ ասել ենք, առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, պրոցեսը չի լինի մեկ փուլով, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, և հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց նա։

Նա նշեց, որ հարցը քննարկել են ՔՊ վարչության նիստում նաև ԱԺ ՔՊ ֆրակցիան է քննարկումներ արել, այդ թվում՝ կառավարության գործընկերների հետ: «Համատեղ աշխատանքով նաև օրենքի նախագիծ է արդեն մշակվել և այսօրվա օրակարգում ընդգրկված է: Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ, առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն պետությունը, կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը: Այդ կետից սկսած՝ մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում»,- ասաց նա:

Փաշինյանը միևնույն ժամանակ նշեց, իրենք իքս պահի պետք է ապահովեն ՀԷՑ-ի բաժնետոմսերի բաժանորդագրության հնարավորությունը: «Ընդ որում, նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով, պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կոորպորացիաները, այլև քաղաքացիները, իրենք իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել»,- ասաց նա:

Ֆոտո

Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթամուղի վրա hարձակումը համարժեք է Հունգարիայի և Սլովակիայի վրա hարձակմանը. Սիյարտո

Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը. Մերց

ԱՄՆ-ն կկարողանա հիանալի հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ. Թրամփ

Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև քննարկումները տեղի կունենան երեքշաբթի օրը Ժնևում. Բաղայի

Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայությունից խուսափելու հոդվածով

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված

Ավստրալիայում Իրանի դեսպանը կարտաքսվի, Թեհրանում կփակվի Ավստրալիայի դեսպանատունը

«Իրանին հարվածելու համար Իսրայելն օգտագործել էր Իրաքի օդային տարածքը»․ ԻՀՊԿ

Սանայում Իսրայելի ​​հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Չինաստան-ՌԴ հարաբերությունները կայուն են, հասուն և բովանդակալից. Սի Ծինփին

ԱԹՍ–ների գրոհի ֆոնին «Աերոֆլոտը» փոխել է թռիչքների ժամանակացույցը

Էրդողանը կրկին գովաբանել է Հայաստանի տարածքով միջանցքը

Ռուսական զորքերը գիշերվա ընթացքում ուկրաինական 51 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել

Բրազիլիայի հավաքականի կազմը