«Իսկ դա միայն այդպե՞ս է հնարավոր որոշել»,- Sputnik-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի սկանդալային գրառմանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։
Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը...»։
«Սրբազան պայքար»-ը թելեգրամյան էջում հայտնում է.
«Ոստիկանության Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել Սրբազան պայքարի մասնակից Մելքոն Թամրազյանն ու ձերբակալվել, նրան կտեղափոխեն Վանաձոր»:
Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել 3–րդ երկրներից ցեմենտի ներմուծումը և հավասար պայմաններ ստեղծել տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար:
Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ ժամանակավոր` 6 ամիս ժամկետով արդեն իսկ սահմանափակումներ էր կիրառել ցեմենտի ներմուծման վրա։
«Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում 3–րդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Այնուամենայնիվ, 2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով:
Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։
Մոնիթորինգի ցուցակում ավելացել է ևս մեկ Օմիկրոնի ենթատեսակ՝ XFG անվանմամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից՝ հղում անելով ԱՀԿ-ի 2025 թ. հունիսի 25-ի հրապարակած զեկույցին:
Ներկայումս այս ենթատեսակը տարածված է 38 երկրներում։ Առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում և արագ տարածում է ստացել ԱՄՆ-ում և Ասիայի մի շարք երկրներում:
Այս պահի դրությամբ նշված ենթատեսակը հանրային առողջապահության տեսակետից ունի ցածր ռիսկայնության մակարդակ։
Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, կատարվում է մշտադիտարկում։Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն տվյալներով՝ վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ նվազել 2 դեպքով։
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 11%:
Նախագծով առաջարկում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրով նախատեսված վճարումները կատարելու համար 2025 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Ծրագրի շրջանակում 2025 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1.8 միլիարդ դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ Ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն և առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցներըսպառվել են, ուստի անհրաժեշտություն է առաջացել շահառու ճանաչված հանձանց շրջանում վճարումներ իրականացնելու համար հատկացնել լրացուցիչ 300 միլիոն դրամ, շուրջ 410 շահառու ընտանիքների համար։
Հունիսի մեկի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագրի մեկնարկից աջակցություն է ստացել 13,285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։
Ծրագրի դիմելիության ներկայիս տեմպը պահպանվելու դեպքում երկրորդ կիսամյակի ընթացքում հավանաբար կրկին անհրաժեշտություն կունենանք ևս ֆինանսական միջոցների հայտ ներկայացնել»,–ասաց նա։
Փոխնախարարը հավելեց, որ ծրագիրը ունի երկու բաղադրիչ. «Առաջին բաղադրիչով, եթե ընտանիքը ունի արդեն առնվազն երկու անչափահաս երեխա և ցանկանում է տուն ձեռք բերել որեւէ մարզային բնակավայրում, այդ դեպքում պետությունը աջակցում է կանխավճարի տեսքով։ Երկրորդ բաղադրիչն այն է, որ երբ երեխա է ծնվում այն ընտանիքում, որտեղ ընտանիքը ունի հիպոթեք, այդ դեպքում առաջին և երկրորդ երեխայի ծննդի դեպքում մինչև 500 հազար դրամ և երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ միանվագ ուղղում է մայր գումարի մարմանը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Դե սա այն դեպքն է, որ մենակ հաճույքով կկայացնենք ֆինանսական միջոցների ավելացման որոշումը։ Խոսքը ընտանիքում երեխայի ծնվելու կապակցությամբ բնակարան ձեռք բերելու հարցում ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասին է, ինքը բազմաշերտ ծրագիր է, երկու դեպք է նախատեսված։
Վարչապետը ցավով նկատեց, որ ժողովրդագրության ոլորտում կան խնդիրներ. «Ցավոք սրտի ծնելիության ցուցանիշները նվազում են և մենք ամենատարբեր ծրագրերով պետք է շարունակենք ցուցաբերել աջակցություն այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվում։
Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ ծրագիրը պահանջված է, բայց մենք հույս ունենք, որ այս և մյուս ծրագրերի և ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտի բարելավման և ապագայի նկատմամբ ավելի մեծ վստահություն կառուցելու արդյունքում, մենք կկարողանանք ծնելիության ոլորտի խնդիրները հաղթահարել։
Սա, իհարկե, տեղի չի ունենա մեկ-երկու գործողությամբ։ Մենք ընդունել ենք ժողովրդագրության ոլորտի ռազմավարություն և դա պետք է հետևողականորեն իրականացնենք, որպեսզի կարողանանք մեր խնդիրները լուծել, ինչը չի նշանակում, թե այն որոշումները, որ այսօր կայացրել ենք, սպառիչ են»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ հավելեց. «Մեր համոզմունքն այն է, որ եթե, օրինակ, նախադպրոցական կրթությունը, հանրակրթությունը չլինեն հասանելի հանրապետության բոլոր բնակավայրերի, բոլոր երեխաների համար, մենք խնդիրը չենք լուծի, որովհետև իրականում այդ երևույթը, երբ որ ժողովրդագրությունը ինքը բազմաշերտ երևույթ է և նաև մարդիկ բազմաթիվ գործոնների հաշվառումով են կայացնում որոշումներ և իհարկե երկրում ընդհանուր սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, անվտանգային միջավայրը և ապագայի նկատմամբ հավատը շատ էական դեր ունեն այս գործընթացներում։ Այնպես որ այստեղ մենք մեր գործունեությունը հետևողական պետք է շարունակենք իրադրության բարելավման ուղղությամբ»։
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հայտարարել է, որ 2025 թվականի հուլիսի 3-ից 4-ը Ստեփանակերտում (դեսպանը օգտագործել է Խանքենդի անվանումը) կանցկացվի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ադրբեջանի պետական AzTV հեռուստակայանին տված հարցազրույցում թուրք դեսպանը նշել է․ «Խանքենդին դառնում է միջազգային դիվանագիտական հարթակ»:
Դեսպանի խոսքով՝ 13 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն: Նա մասնավորապես ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը:
Աքգյունը հավելել է, որ երկու երկրներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ թուրքերն ամենաշատը վստահում են ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիները՝ թուրքերին: Դեսպանի գնահատմամբ՝ սա վկայում է ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը կապի մասին:
ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը:
Իրանի իշխանությունները հունիսի 25-ին վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։Ըստ Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակի՝ երկրի արևելյան հատվածի օդային տարածքը վերաբացվել է ներքին, միջազգային և տրանզիտ չվերթերի համար։
«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ռազմական և քաղաքացիական հատվածների միջև համակարգող կոմիտեի որոշման հիման վրա և երկրի ներկայիս պայմաններում անվտանգության գնահատումներ անցկացնելուց հետո, օդային երթևեկությունն աստիճանաբար բնականոն վիճակի վերադարձնելու և ավիացիոն անվտանգությունն ու պաշտպանությունը լիովին ապահովելու նպատակով՝ երկրի արևելյան կեսի օդային տարածքը վերաբացվել է տրանզիտ, ինչպես նաև ներքին և միջազգային թռիչքների համար», - հայտնել է խոսնակ Մաջիդ Ախուանը։
Հայտարարության համաձայն՝ երկրի հյուսիսային, հարավային և արևմտյան շրջաններում գտնվող բոլոր օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ներքին և միջազգային չվերթեր չեն իրականացվելու մինչև հետագա ծանուցում։
Իրանի առողջապահության նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ Իսրայել-Իրան 12-օրյա հակամարտության սկզբից ի վեր Իրանում զոհվել է 627 մարդ, վիրավորվել՝ 4935-ը։ Վիրավորներից 4196-ը բուժում են ստացել հիվանդանոցներում և դուրս են գրվել։ Հարձակումների հետևանքով վնասվել է յոթ հիվանդանոց, չորս առողջապահական բաժանմունք և 11 շտապօգնության մեքենա։
Իսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ 1,472-ը:
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: 15 մեղադրյալներ կալանավորված են:
ՀԷՑ-ի պետականացումը մասնավոր բիզնեսի խլում չէ, մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են: Այս մասին ճոպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են: «Այն ինչ որ տեղի կունենա բացառապես մեր օրեսնդրությամբ սահմանված է: Ո՞րն է ամենակարևորը՝ պետությունը, ժողովուրդը, հանրությունը, մենք այդ կարևորության տրամաբանությամբ պետք է չարժվենք: Չենք կարող մեկ մարդու շահը գերադասենք մնացած մարդկանց շահերից: Մենք չենք կարող մեկ մարդու ասել՝ դու ինչ ուզես կարող ես անել, և, օրինակ, հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, գումարներ կորցնեն, 100 հազարավոր մարդիկ մնան առանց լույս, պետական համակարգը պարալիզացվի, որովհետև երեկ էկոնոմիկայի նախարարությունում հոսանքը կես ժամը մեկ անջատվում էր»,- ասաց Պապոյանը:
Ճշտող հարցին՝ իրենք ի՞նչ են պատրաստվում անել, որ այդ անջատումները չլինեն, նա ասաց. «Կլինի նախագիծը ԱԺ-ում այդ բոլոր հարցերի պատասխաններն էլ կլինեն, համապատասխան մեխանիզմ է ներկայացվելու»:
Դիմանկար․ Լևոն Տեր–Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ
Լինելով ԽՍՀՄ ՊԱԿ (ԿԳԲ) հետ համագործակցող անձ (մամուլում ժամանակին եղել են դա ապացուցող հրապարակումներ) 90–ականների սկզբին Հայաստանի անկախացման անխուսափելի գործընթացը ՊԱԿ–ի ազդեցությամբ, գիտակցված առաջնորդել է դրա ռազմավարական անհնարինության ճանապարհով։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վեր է ածել մարիոնետ պետության։
Ներքին կառավարման ոլորտում, մշտապես լինելով իշխանության երկու խարիզմատիկ ներկայացուցիչների ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի եւ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ստվերում (հանրության հիմնական ընկալումն այն էր, որ Լեւոնը Վանոյի ու Վազգենի մոտ նախագահ է աշխատում) որդեգրել է Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին միմյանց դեմ լարելու եւ նրանց բախումները հրահրելու մարտավարություն, որպես «բաժանիր, որ տիրես» բանաձեւի իրագործում։
Այս գործելակերպի առանցքային նպատակը եղել է ինքնիշխանության եւ անկախության ջատագովներ Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին չեզոքացնելը, որպես իշխանության հնարավոր ժառանգորդների եւ նրանց դաշինքը թույլ չտալը։ Այս նպատակով ՀՀ ներքաղաքական կյանք է ներմուծել մարիոնետային գծի հետեւորդներ Ռ․ Քոչարյանին եւ Ս․ Սարգսյանին։
Աշխարհքաղաքական զարգացումների բարդ շրջանում, առաջնորդվելով հիմնականում անձնական վախով եւ անպատասխանատվությամբ, հրաժարական է տվել նախագահի պաշտոնից, մինչ այդ երաշխավորելով, որ իրենից հետո երկրում կձեւավորվի ոչ լեգիտիմ իշխանություն, որպես երաշխիք մարիոնետային պետության ռազմավարության շարունակության։
2007 թվականից վերսկսել է քաղաքական գործունեությունը, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ լինելով Ս․ Սարգսյանի եւ Ռ․ Քոչարյանի հավատարիմ ընդդիմություն։ Քաղաքական գործունեության վերսկսման հիմնական նպատակը Հայաստանի շեղումը մարիոնետային պետության գծից թույլ չտալն էր։ Դրա առանցքային երաշխիքն այն էր, որ եւ ընդդիմության եւ իշխանության առաջնորդները այդ գծի հավատավոր հետեւորդներ են։
2008 թվականի Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ։ Այդ օրը իրեն այցելած Կտրիճ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2–ի գիշերը հանգիստ քնել է՝ Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորած։
Հիմնական հատկանիշները – Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան։ Որեւէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ։ Ատում է մարդկանց։ Զզվանքով է վերաբերվում իր շրջապատի բոլոր այն մարդկանց, ովքեր խարիզմայի որեւէ նշույլ ունեն։ Երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ եւ Վանո Սիրադեղյանի ասած՝ «շատ կարդացած, քիչ հասկացած» մարդկանց միջավայրում»,- գրել է նա: