Խոզուկ. «Ինչպե՞ս գրել «սեր»»: Թուխ. «Սերը պետք չէ գրել, այն պետք է զգալ»:
«Անհնար է խոսքերով թարգմանել սերը, բացատրել, թե ինչու ենք մենք Աստծուն կամ մեզ համար կողակից փնտրում. դա աննկարագրելի ձգտում է, որ կա մեր մեջ և գուցե պայմանավորված է հոգու վերհիշման հետ, երբ մեր հոգին վերհիշում է նախկին կատարյալ, աստվածային սիրո մեջ գտնվելու վիճակը և կյանքի ընթացքում ձգտում դրան`փնտրելով իր սիրո օբյեկտներին, գտնելիս էլ ողջ էությամբ փարվում նրանց»,- ասում է Վարդան սարկավագ Ասլանյանը: «Սերը, կարծում եմ`առաջին հերթին անշահախնդիր զգացմունքային վիճակն է, երբ դու պարզապես ցանկանում ես գտնվել քո սիրելիի ներկայությամբ`ոչինչ չպահանջելով, պարզապես հիանալով նրանով, պարզապես քո կյանքն ավելի գունեղ ու հագեցած, ավելի իմաստալի գտնելով նրա կողքին»:
Հոգեբանները նշում են, որ մարդն ի ծնե մենության զգացում է ունենում, որը և ցանկանում է փարատել ինչ-որ մեկի հետ, «մենք փորձում ենք գտնել ինչ-որ չափով մեզ նման մեկին, ում հետ կզգանք, որ մենակ չենք այլևս»,- նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Սիրո բարձրագույն թռիչքը, նրա ամենամեծ դրսևորումը հոգիների միաձուլումն է: Ըստ Ֆրոմի`ռոմանտիկ սիրով միմյանց սիրող անձինք ձգտում են լիովին ձուլվել միմյանց հետ, նույնանալ հոգեպես և մարմնապես: Ընդհանուր առմամբ, երկու սեռերի ներկայացուցիչների ռոմանտիկ սերը բնութագրվում է որպես նրանց ես-երի փոխադարձ ձգողականություն: Սերը կարելի է համարել նաև այնպիսի դիրքորոշում որևէ անձի նկատմամբ, որն ընդգրկում է և՛ իմացական (այդ անձի ընկալման պատկերը, նրա մասին մտքերը, դատողությունները), և՛ հուզական բաղադրիչներ (հատուկ տեսակի հույզեր, հիացմունք, տագնապ, ոգեշնչվածություն, գեղագիտական ապրումներ):
Մարդկային հոգուն բնորոշ է նաև իդեալի փնտրտուքը: Բայց դիմացինի`սոսկ որոշակի գծեր սիրելը կամ նրա մեջ իդեալ տեսնելը դեռևս իրական մարդուն սիրել չէ: Սերը «ծրագրված» լինել չի կարող, հարկ է փնտրել ոչ թե հստակ չափանիշների համապատասխանող ինչ-որ մեկի, այլ փնտրել հոգով: Եվ իրական մարդուն գտնելուց հետո մեր իդեալը փոխարինվում է հենց նրանով: «Հաճախ մեր գիտակցականը խանգարում է ենթագիտակցականին. մենք իդեալը կերտում ենք այլ կերպարով, իսկ ենթագիտակցության մեջ դա, օրինակ, մեր մոր կերպարի որոշակիորեն ձևափոխված տարբերակն է: Երիտասարդ տարիքում սիրահարվելիս մենք առավել կարևորություն ենք տալիս արտաքին տեսքին, բայց հետագայում փնտրտուքն իրականացնում որոշակի ներքին արժեքներով»,- նշում է հոգեբանը:
Սերը մարդկային հոգու գոյության կարևորագույն պայմանն է, գերագույն նպատակը, որը երաշխիքն է նաև կյանքի հավերժության: «Սերը բարին հավերժ ունենալու ցանկությունն է»,-սահմանում է Պլատոնը: «Ցավոք, ներկայում, երբ մարդիկ միանում, ընտանիք են կազմում`սեր կոչելով այն, ինչ իրենց միջև տեղի է ունենում, իրականում, բանական եղանակով քննելիս գուցե սիրո հետք էլ չկա դրանում, այլ`սոսկ կապվածություն կամ ֆիզիկական ձգտում:
Այս պատճառով էլ պլատոնական սեր արտահայտությունը մարդիկ գործածում են ոչ ֆիզիկական սեր նկատի ունենալով և հաճախ հեգնանքով վերաբերվում դրան`կյանքից կտրված համարելով: Բայց նկատենք, որ պլատոնական վեհ սիրո գոյությունը չի մերժում ֆիզիկականը կամ որևէ այլ դրսևորում`կապվածություն, անմնացորդ նվիրում և այլն: Այդ ամենը խորթ չէ մարդու էությանը, բայց, միաժամանակ, իրական սերը դրանցից ավելին է»,- նշում է Վարդան սարկավագը:
«Պետք է ընդգծել նաև, որ դեպի բարին, դեպի սերը ձգտումը Պլատոնի հասկացմամբ ընթանում է մարդու հոգու եռամասնյա կառուցվածքի (բանական, ցանկական և ցասմնական)` բանականությանը ենթարկեցման ճանապարհով:
Միայն այս դեպքում մարդը կարող է իր հոգին բերել այնպիսի վեհ վիճակի, որ նա ընդունակ կլինի ճշմարիտ կերպով սիրելու՝ և՛ շրջապատող աշխարհը, և՛ մարդկանց, և՛ Աստծուն, հակառակ դեպքում մարդու ձգտումն ուղղված կլինի դեպի իր անձը, դեպի իր՝ ավելի ցածր կարիքներն ու պահանջմունքները»: Միաժամանակ, մարդու զգացմունքները, ապրումները բխում են նրա արժեհամակարգից ու հոգեմտավոր կարողություններից. իր ողջ կյանքը նյութական արժեքների ետևից վազքի վերածած մարդը շատ քիչ ժամանակ կունենա զգալու իրական սերը, որն առաջին հերթին վկայում է այն կրող մարդու վեհության, հոգևոր բարձր արժանիքների մասին:
«Ի՞նչ է դժոխքը: Ես պնդում եմ, որ այն տառապանքն է`սիրելու անկարողությունից»,- ասում է Դոստոևսկին:
Տղամարդու և կնոջ միջև սերը բնորոշվում է այն ուրախությամբ, որ պարգևում են սիրած մարդու հետ մերձավորությունն ու բարեկամությունը, կյանքի մասին հայացքների, հետաքրքրությունների, ճաշակների ընդհանրությունը, ողջ կյանքում միությունը նրա հետ: Միաժամանակ, սերը միավորում է ոչ թե ընդհանուրի, այլ` ամբողջության մեջ` և՛ թերություններով, և՛ անգամ հակադրություններով, չէ՞ որ քրիստոնեական պսակի մեջ էլ ասվում է, որ երկուսը մեկ են դառնում: Հիշենք նաև Արարարչության պատկերը, երբ կինն Ադամից ստեղծվեց. այսինքն` նրանք մեկ մարմին էին իրականում: Սա նաև վկայությունն է նրա, որ սերը հաղթահարում է բոլոր մատերիալիստական պատնեշները, սիրով միացող երկու էակների համար աշխարհի որևէ սպառնալիք այլևս անհաղթահարելի խոչընդոտ չէ, նրանց ուժգին կապն անտրոհելի է, «քանզի հզոր է սերը մահվան պես» (Երգ. 8.6):
Սիրո իսկական զգացմունքն առաջացնում է մարդու մտավոր և ֆիզիկական ուժերի ակտիվացում, ստեղծագործական վերելք: Այն մեր կյանքում գործողության դրդող կամ ուղղորդող ներքին ուժի դեր է կատարում: «Սերը կյանքի թելը տանողն է հենց»,- նշում է հոգեբանը: Նրա խոսքով` սերը մարդուն տալիս է ինքնահաստատում, հզորության զգացողություն, որ ինքը մենակ չէ, որ իր գաղափարները մենակ չեն: «Եվ, բնականաբար, երբ հանդիպում են նման երկու մարդիկ, սկսում են սնել իրար, օգնել կայանալու ընթացքում»: Միաժամանակ, սիրո առարկայի նկատմամբ հարգանքը, խնամքը, հանուն նրա պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը ևս սիրո բնորոշիչներից են:
«Ինքներս մեզ պետք է դաստիարակենք այնպես, որպեսզի մեր սիրտը միայն սեր կարողանա սփռել շուրջը` հեռու վանելով ատելությունը, նախանձը, չարությունը, բոլոր բացասական երևույթները»,- ասում է Վարդան սարկավագը:
Իսկական սերը վեհացնում, ինքնակատարելագործման է տանում մարդուն. սիրող, բարուն, գեղեցիկին ձգտող մարդը սկսում է ապրել այդ արժեքներով, և, իհարկե, մաքրվում իր կյանքի ընթացքում: «Իսկ այն, ինչում մենք կթերանանք, միանշանակ, կլրացվի Աստծո կողմից, եթե Նա իրապես սիրող սիրտ տեսնի մեր մեջ»:
Մարիամ Ավետիսյան
«Ֆեյսբուք»-ում տեսագրություն է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է բեզոարյան այծն ազատ շրջում Երևանի կենտրոնի բանուկ փողոցներից մեկի հարևանությամբ։
Հիշեցնենք, որ բեզոարյան այծը գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում»:
Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։ Փետրվարը մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով, այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները:
Իսրայելը և Միացյալ Նահանգները երկուսն էլ վճռական են խափանելու Իրանի միջուկային հավակնությունները և «ագրեսիան» Մերձավոր Արևելքում։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։
Երուսաղեմում Ռուբիոյի հետ հանդիպումից հետո Նեթանյահուն ասել է, որ իրենք «շատ արդյունավետ քննարկում» են անցկացրել մի շարք հարցերի շուրջ։
«Իսրայելն ու Ամերիկան ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին։ Մենք պայմանավորվեցինք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան, ինչպես նաև պայմանավորվեցինք, որ տարածաշրջանում Իրանի ագրեսիան պետք է հետ մղվի»,- ասել է նա։
Նեթանյահուն նշել է նաև, որ Իսրայելը «հզոր հարված» է հասցրել Իրանին վերջին 16 ամիսների ընթացքում՝ սկսած Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց հետո, և ասել է, որ Թրամփի աջակցությամբ «չեմ կասկածում, որ մենք կարող ենք և կավարտենք աշխատանքը»:
Մարկո Ռուբիոն իր հերթին նշել է, որ. «Յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորման, բռնության յուրաքանչյուր գործողության հետևում, ամեն ապակայունացնող գործողությունների հետևում, այն ամենի հետևում, որը սպառնում է խաղաղությանը և կայունությանը միլիոնավոր մարդկանց համար, ովքեր այս տարածաշրջանը տուն են անվանում, Իրանն է»:
Թուրքիայի Արեւելյան Անատոլիա շրջանում այսօր սեյսմիկ ակտիվություն է տեղի ունեցել։ Դրա ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ, հաղորդում է AFAD-ը։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 12,7 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ:
«Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։ Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին»,-ասվում է Քոչարյանի ցավակցական ուղերձում։
Հիշեցնենք՝ իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը մահացել է այսօր՝ երկարատեւ հիվանդությունից հետո:
Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, հայտնում է CNN-ը։
Զիջումները առաջին հերթին վերաբերելու են տարածքային խնդիրներին և, հնարավոր է, ուժի կիրառումից հրաժարվելուն, ասել է Քելոգը Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային քննարկման ժամանակ:
Ըստ ամերիկացի դիվանագետի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի պատրաստվում կրճատել իր զինված ուժերը», սակայն Միացյալ Նահանգները հույս ունի նրան «հարկադրել» այնպիսի գործողություններ, որոնք նրան «տհաճ կլինեն»։ Քելոգն ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է դա անել՝ կործանելով Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ Ռուսաստանի նորաստեղծ դաշինքները, որոնք գոյություն չունեին ընդամենը մի քանի տարի առաջ:
Քելոգը նաև ասել է, որ ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Պուտինի նավթային եկամուտների վրա՝ խստացնելով պատժամիջոցները: Նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի ներկայիս ջանքերը գնահատել է 10-ից 3 միավոր:
«Ի՞նչն է մղում Ռուսաստանին։ Իրականում դա նավթապետություն է։ Այս պատերազմի ֆինանսավորման համար ստացվող եկամտի յոթանասուն տոկոսը նավթից և գազից է գալիս: Դրա մեծ մասը ստացվում է ստվերային նավատորմի միջոցով»,- ասել է Քելոգը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պետք է սկսի պատժամիջոցներ կիրառել, որոնք կկոտրեն Մոսկվայի «տնտեսական թիկունքը»։
«Եթե կարծում եք, որ կկարողանաք պրծնել այս ամենից, սխալվում եք, քանի որ դուք պատմության վատ պատկերացում ունեք», - ասել է Քելոգը՝ պնդելով, որ Ռուսաստանն ակնհայտորեն «պատրաստ էր կորցնել» մեծ թվով զինվորներ Ստալինգրադի ճակատամարտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև պատրաստ է «հարյուր հազարավոր զինվորներ զոհաբերել Ուկրաինայի պատերազմում»։
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն իրենց ռուսաստանցի գործընկերների հետ առաջիկա օրերին Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին մասնակցելու համար, ավելի վաղ հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթավերջին անվտանգության համաժողովի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպային ԱՄՆ-ի աջակցության մակարդակի, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հանդիպում կանցկացնի՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը, կիրակի օրը France Inter ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Հինգ եվրոպացի դիվանագետներ հայտնել են, որ հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Իտալիան, Իսպանիան և Դանիան՝ ներկայացնելով բալթյան և սկանդինավյան երկրները, հայտնում է Reuters-ը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը ցնցեց Եվրոպան՝ հայտարարելով, որ այն տեղ չի ունենա ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման բանակցությունների սեղանի շուրջ։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը Փարիզում արտահերթ գագաթնաժողով է հրավիրելու եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները Ուկրաինայի հարցում։
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես ռուսներն են ասում «доигрались»
Հաշված ամիսների ընթացքում Ուկրաինան կկորցնի իր տարածքների մոտ 30%:
Էդքան զոհ ու կործանված տնտեսություն:
Սա էր ամբողջ կինոն, Թրամփն ու Պուտինը կկիսեն Ուկրաինան:
Սա լավագույն օրինակն է, թե ինչ կարող է լինել պետությունների հետ, երբ նրանք դառնում են խաղալիք մութ արտաքին ուժերի ձեռքում:
Դե Զելենսկին էլ կփախնի, եթե իր կողքին մնացածները թողնեն իհարկե»։
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես ռուսներն են ասում «доигрались»
Հաշված ամիսների ընթացքում Ուկրաինան կկորցնի իր տարածքների մոտ 30%:
Էդքան զոհ ու կործանված տնտեսություն:
Սա էր ամբողջ կինոն, Թրամփն ու Պուտինը կկիսեն Ուկրաինան:
Սա լավագույն օրինակն է, թե ինչ կարող է լինել պետությունների հետ, երբ նրանք դառնում են խաղալիք մութ արտաքին ուժերի ձեռքում:
Դե Զելենսկին էլ կփախնի, եթե իր կողքին մնացածները թողնեն իհարկե»։