Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Ուսուցչի միջազգային օրվա նախօրեին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» ուսուցչական համաժողովը:

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը։ 

Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը հանրակրթության պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել ուսուցիչների մասնագիտական զարգացումը:

Համաժողովն իրականացվում է ՀՀ կրթական համակարգի մրցունակության բարձրացմանն ուղղված ԵՄ բյուջետային աջակցության «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչների համաժողովին ներկա լինելու և ըստ այդմ՝ այսօրինակ միջոցառումները կարևորելու, իրենց փորձը ներկայացնելու, միասնաբար կրթական համակարգի առաջ ծառացած բարդ խնդիրների լուծումները գտնելու պատրաստակամության համար: 

«Անվտանգ և ապահով կրթական միջավայրի ապահովումը մեր ամենօրյա աշխատանքի ամենակարևոր բաղադրիչը պետք է լինի։ Եթե կրթական միջավայրում աշակերտն ու ուսուցիչն իրենց ապահով և անվտանգ չեն զգում, չի կարող կրթական արդյունքը հաջողված լինել»,- ասել է նախարարը: 

Ուսուցչի միջազգային օրը նշվում է 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ: Հիմքում 1966 թվականի հոկտեմբերի 5֊ն է. այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն ու աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը հայտնել է. «Մենք նախատեսում ենք աշխատանքներ «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ: Փաստաթուղթը պետք է սահմանի այն բոլոր սոցիալական երաշխիքները, որոնք պետք է պաշտպանեն ուսուցչին և խթան հանդիսանան համակարգ մուտք գործող նոր ուսուցիչների համար: Հուսով եմ՝ մենք նաև միասին առիթ կունենանք «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ մտքեր և գաղափարներ փոխանակելու և այն միասին շատ մանրամասն քննարկելու»։ 

Ընդգծելով ՀՀ կառավարության առաջնահերթությունը՝ ուղղված ուսուցիչների համալիր քաղաքականությանը, նախարարը նշել է, որ 2018 թվականին ուսուցչի վարձատրության ֆոնդին ուղղվում էր շուրջ 55 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով՝ տարբեր գործիքակազմերի ներդրմամբ: Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման այս տարվա դիմումները գերազանցում են 8400-ը։ «Եթե հաշվի առնենք, որ այս տարիների ընթացքում համակարգի շահառու են դարձել և հավելավճարի ու դրույքաչափի բարձրացում ունեն ավելի քան 6300 ուսուցիչներ, առանց չափազանցության կարող ենք ասել, որ մեր ուսուցիչների շուրջ կեսը արդեն կամ համակարգի շահառու է կամ դիմել է, որպեսզի դառնա շահառու»,- ընդգծել է նա։ Որպես Կառավարության նախաձեռնության և ուսուցիչների ակտիվության համատեղ արդյունք՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև տարակարգի դիմող ուսուցիչների ցուցանիշները: Նա ընդգծել է, որ աշխատանքները շարունակական են լինելու, և յուրաքանչյուր դիտարկում քննարկելի է՝ ի նպաստ համակարգի լավարկման և մանկավարժի մասնագիտական զարգացման: 

Առանձնակի կարևորելով երեխաների՝ անվտանգ և ապահով կրթական միջավայրում ուսումնառության հանգամանքը՝ Ժաննա Անդրեասյանը հատկապես ընդգծել է խնդիրների մասին դպրոցներից դուրս մշտապես բարձրաձայնելու և միասին լուծումներ գտնելու առաջնահերթությունը: 

«Անվտանգ ու ապահով իրավիճակների մասին խոսելն ու դրանց կանխարգելման մասին համատեղ մտածելն է, որ մեզ պետք է զորեղացնի: Ճիշտ արձագանքելու և խնդիրները կարգավորելու համար պետք է իրազեկ լինել իրավիճակի մասին: Եվ հենց այդ պատճառով չկա թեմա, որի մասին չպետք է խոսենք»,- ասել է նախարարը՝ կոչ անելով համաժողովի ընթացքում իրականացնել անկաշկանդ քննարկում, կիսվել սեփական փորձով և փնտրել համատեղ լուծումներ: Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մանկավարժներին Ուսուցչի միջազգային օրվա առիթով՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար և մաղթելով բազմաթիվ հաջողություններ ուսումնական տարում: 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ ապահով և անվտանգ կրթությունն ունի կենսական նշանակություն, քանի որ այն վերաբերում է ոչ միայն դպրոցներին ու բուհերին, այլև մեր հասարակության ապագային: Նա նշել է, որ ԵՊՀ-ն՝ որպես կրթական առաջատար միջավայր, պատրաստ է իր կրթական ու հետազոտական ներուժը ներդնել այս կարևոր ուղղությամբ: 

Ներկաներին ողջունել են նաև ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը։

Ուսուցչի միջազգային օրվան ընդառաջ՝ ԿԳՄՍՆ մեդալով ու պատվոգրերով են պարգևատրվել ոլորտի մի շարք երախտավորներ, ինչպես նաև շնորհակալագրերով խրախուսվել են «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված մանկավարժները: 

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել պլենար նիստ՝ «Անվտանգ կրթական միջավայրի ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում» թեմայով, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Տեղի է ունեցել նաև պանելային քննարկում «Ինչպես կառուցել վստահության, ներառականության և անվտանգության մշակույթ դպրոցում» թեմայով: Հաջորդիվ՝ մանկավարժները մասնակցել են 6 տարբեր թեմաներով աշխատարանների, որոնք վերաբերել են կրթական միջավայրում հոգեբանական անվտանգությանը, սովորողակենտրոն մեթոդներին, թվային անվտանգությանը, հավասար հնարավորություններին և այլն:

Թբիլիսիի Իսանի շրջանում բնակելի շենքի 22-րդ հարկից ընկնելուց հետո երեք մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ անչափահաս, հայտնում է «Ֆորմուլա» հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերով «Archi» բնակելի համալիրում։ Ըստ նախնական տեղեկությունների, զոհվածները ամուսնական զույգ են և նրանց 11-ամյա երեխան։ Համալիրի կառավարող ընկերությունը պարզաբանել է, որ այն բնակարանը, որի պատուհանից ընկել են զոհերը, վարձով է տրվել օտարերկրյա քաղաքացիների։ 

Հարևանները հայտնել են, որ միջադեպից կարճ ժամանակ առաջ բնակարանից ճիչեր և վեճի ձայներ են լսել։ Դատաբժշկական քննիչները կնոջ մարմնի վրա բազմաթիվ կտրվածքներ են հայտնաբերել։

«Առավոտից դեպքի վայրում աշխատում են փորձագետ-քրեագետներ։ Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չի տրամադրել», - հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը ոչինչ չի թողել երևակայությանը, երբ միացավ իր դստերը՝ Լենիին, Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում VETEMENTS-ի գարուն/ամառ 2026 կանացի հավաքածուի ցուցադրությանը։

Քլումն ընտրել էր թափանցիկ ժանյակավոր զգեստ՝ ծաղկային նախշերով, որը լրացվել է մանրանկարչական սպիտակ լարգով և ոսկեգույն ճաղավանդակով։

клух.jpg (72 KB)

Բաց գույնի կրունկներն ու հաստ արևային ակնոցները լրացնում էին կերպարը։

клух1.jpg (73 KB)

Հեյդին ավելի ուշ հագել էր նորաձև մոխրագույն վերարկու։

клух2.jpg (128 KB)

клух3.jpg (162 KB)

клух4.jpg (100 KB)

Ինչպես և մայրը՝ Լենին նրբագեղ և զուսպ տեսք ուներ կարճ սև վերնաշապիկով և սև ատլասե մատիտ-կիսաշրջազգեստով։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մայրաքաղաքի տարբեր վայրերում ոստիկանության ստորաբաժանումներ են մոբիլիզացվել՝ առաջիկա բողոքի ակցիայի հետ կապված անվտանգությունն ապահովելու և կարգուկանոնը պահպանելու համար, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։ 

«Հոկտեմբերի 4-ին նախատեսված բողոքի ակցիայի հետ կապված անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովելու համար մայրաքաղաքի տարբեր վայրերում մոբիլիզացվել են ոստիկանության ստորաբաժանումներ։ Մենք կոչ ենք անում բողոքի ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին իրենց հավաքն անցկացնել օրենքով սահմանված շրջանակներում, ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին և չխոչընդոտել նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը։ Ոստիկանության կողմից օրենքի ցանկացած խախտում կարժանանա համապատասխան արձագանքի», - ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և ընդդիմությունը բողոքի ցույց է կազմակերպել երկրի մայրաքաղաքում։

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը կազմել են շուրջ 12.5 մլրդ դրամ՝ 10.1%-ով (1.1 մլրդ դրամով) գերազանցելով նախորդ տարվա հունվար-օգոստոսի ցուցանիշը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով ՀՀ պետական բյուջեի կատարման օգոստոս ամսվա ամփոփ բնութագիրը: 

Նշենք, որ խոսքը վերաբերվում է հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գանձված տուգանքների գումարներին:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը 13.4%-ով (2.2 մլրդ դրամով) գերազանցել են ինն ամիսների ծրագրված ցուցանիշը և 9.1%-ով (1.5 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:  

Ըստ ֆինանսների նախարարության՝ ծրագրի գերազանցումը, մասնավորապես, պայմանավորված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից բյուջեում չնախատեսված տուգանքների գանձմամբ, որոնք կազմել են ավելի քան 1 մլրդ դրամ և 4.2%-ով (41 մլն դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի բարձր մակարդակ է գրանցվել նաև ՀՀ արդարադատության նախարության կողմից կիրառված պատժամիջոցների դիմաց գանձված գումարների գծով, որոնք կազմել են 1.4 մլրդ դրամ՝ 97.8%-ով (693.8 մլն դրամով) գերազանցելով ծրագրված և 95%-ով (683.4 մլն դրամով)՝ նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների փաստացի ցուցանիշները՝ պայմանավորված պրոբացիայի ծառայության կողմից գանձված տուգանքների աճով:

Մուտքերի բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մասնակիցներից պայմանների ապահովման վճարներով, որոնք կազմել են 671.5 մլն դրամ՝ ինն ամիսներին ծրագրված 11.3 մլն դրամի և նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների 15.1 մլն դրամի դիմաց: 964.3 մլն դրամ են կազմել տեսչական մարմինների կողմից ապահովված մուտքերը, որոնք 41.5% ով գերազանցել են ինն ամսվա ծրագրված ցուցանիշը և 30.2% ով (223.7 մլն դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

 

 

Ուկրաինան չի ստանա Tomahawk հրթիռների նորագույն մոդիֆիկացիաները, իսկ հներն արդյունավետ չեն լինի։ Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Պատրիկ Հենինգսենը։ 

«Մենք կրկին խոսում ենք հրաշք զենքի մասին։ Նրանք իսկապես հավատում են, որ դա ինչ-որ կերպ կփոխի մարտի ընթացքը», - նշել է փորձագետը։ Վերլուծաբանը վստահ է՝ Արևմուտքը Կիևին չի հանձնի որևէ սպառազինության նորագույն և ամենաարդյունավետ մոդիֆիկացիաները։ 

Մասնավորապես, խոսքը Tomahawk-ի մասին է։ «Այդպես է եղել նաև այլ սպառազինությունների դեպքում, որոնք մենք ավելի վաղ մատակարարել ենք Ուկրաինային», - արձանագրել է Հենինգսենը։ 

Գերմանիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Ուկրաինայի և Իսրայելի հետ ԱԹՍ-ներից պաշտպանության համակարգերի մշակման ոլորտում: Այս մասին հայտնում է Bild թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Դոբրինդտին։

«Գերմանիան, ՆԳՆ նախարար Դոբրինդտի տվյալներով, կզարգացնի համագործակցությունը Ուկրաինայի և Իսրայելի հետ դրոններից պաշտպանության ոլորտում», - նշվում է հոդվածում:

Հաղորդվում է՝ Գերմանիայի Դաշնային ոստիկանությունը նոր ստորաբաժանում կունենա: Այն զբաղվելու է բացառապես դրոնների դեմ պայքարի հարցերով, որի շրջանակներում ստեղծվելու են մշակումների և հետազոտությունների բաժիններ։

Շարլիզ Թերոնը ցնցող պահեր է առաջացրել Փարիզում կայացած Givenchy-ի գարուն/ամառ 2026 ցուցադրության ժամանակ։

IMG_0830.jpeg (118 KB) 

Աստղը ընտրել էր մեծ չափսի սպիտակ կոստյում՝ երկար բաճկոն և լայն տաբատ, սակայն գլխավոր շեշտը հազիվ երևացող տոպն էր, որը պատրաստված էր թափանցիկ բյուրեղներով և արծաթե ամրակներով։ Փայլուն շղթաների տակ դերասանուհին կրում էր միայն սև կրծկալ։ 

IMG_0831.jpeg (97 KB)

Կերպարը լրացվել էր հաստ զարդերով, երկար բյուրեղյա ականջօղերով, վահանաձև արևային ակնոցով և բարակ ժապավենով անսովոր սանդալներով։

IMG_0832.jpeg (103 KB)

Հարկ է նշել, որ Թերոնի վերնաշապիկը նախագծել է Սառա Բարթոնը, որը 2025 թվականին ստանձնեց Givenchy-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը՝ Alexander McQueen-ում երկար կարիերայից հետո։ Նրա փորձարարական մոտեցումը շքեղությանը արդեն իսկ գրավում է միջազգային հայտնիների ուշադրությունը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու նախարարության ղեկավար կազմն այսօր ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը: 

44-օրյա պատերազմի այս օրը հրթիռակոծության հետևանքով զոհվեցին ոստիկանության 27 ծառայողներ։

Տավուշի մարզային վարչություն

Թաթուլ Օթարյան

Վահե Ղազարյան

Վազգեն Գրիգորյան

Արտուշ Զոհրաբյան

Լենտուշ Գյոզալյան

Սերյոժա Վիրաբյան

Սուրեն Խաչատրյան

Կարեն Բադոյան

Լոռու մարզային վարչություն

Իգոր Ոսկանյան

Սարգիս Նավասարդյան

Մհեր Հարությունյան

Միքայել Բաշոյան

Գոռ Աջամյան

Շիրակի մարզային վարչություն

Արման Գրիգորյան

Սրապ Շահինյան

Հակոբ Աղաբեկյան

Սևակ Մովսիսյան,

Խաչիկ Կարապետյան

Կարեն Մանուկյան

Մկրտիչ Մուրադյան

Սամվել Քոչինյան

Համլետ Մքոյան

Հակոբ Թովմասյան

Ծովակ Մադաթյան

Սիմոն Ավագյան

Ռաֆայել Նահապետյան

Արմեն Ղազարյան:

Հավերժ փա՜ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ծառայողներին։

Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության (HHS) կողմից ուղարկված և NBC News-ի կողմից ստացված հուշագրում ասվում է, որ դաշնային կառավարությունը 14 տարեկան և բարձր միգրանտ անչափահասներին 2500 դոլար է առաջարկում՝ Միացյալ Նահանգները ինքնուրույն լքելու կամ իրենց հայրենի երկրներ «ինքնաարտաքսվելու» համար։ 

Ծանուցումը ուղարկվել է ուրբաթ օրը կեսօրին՝ ամբողջ երկրով մեկ գործող իրավաբանական այն ծառայություններին, որոնք ներկայացնում են առանց ուղեկցողի անչափահաս միգրանտների իրավունքները: Ծրագրին համապատասխանում են բոլոր երկրների երեխաները՝ բացի Մեքսիկայից, որոնք այժմ գտնվում են Փախստականների հարցերով ծառայության (ORR) խնամակալության տակ, որը գտնվում է Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության (HHS) կազմում: 

«Այս օգնությունը նախատեսված է մեկնումից հետո վերաինտեգրման ջանքերին աջակցելու համար», - ասվում է ծանուցման մեջ։

Ծանուցման մեջ նաև ասվում է, որ Ներքին անվտանգության դեպարտամենտը (DHS), որը տրամադրում է այս վճարումները, արդեն իսկ բացահայտել է ORR-ի խնամքի ներքո գտնվող այն ուղեկցող չունեցող անչափահասներին, որոնք մտադրություն են հայտնել կամ դիմում են ներկայացրել «կամավոր մեկնման» համար։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան