Live24
Օգոստոսի 02, 2025
Live24

Live24

Լուրեր

Այսօր՝ հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան օրն է։ Այս օրը ցավով արձանագրում ենք, որ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից, այն բանից հետո, երբ 2023 թվականին Արցախի ողջ բնակչությունը բռնությամբ տեղահանվեց հայրենիքից։ Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալության տարածած հաղորդագրությունից:

«Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։

Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձեւակերպի արժանի գնահատական»:

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ասել է Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝  ՆԱՏՕ-ն և դրա առանձին երկրներ փորձում են կառչել Հարավային Կովկասից, ամրապնդվել այտեղ՝ օգտագործելու տարածաշրջանի երկրների ներուժը, ռեսուրսները՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունը:

«Նրանք ցանկանում են վերցնել ռեսուրսները, իրար դեմ տրամադրել երկրներն ու հրահրել իրավիճակը: Հույս ունենք տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը: Բոլոր վայրերում որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, առաջանում են հակամարտություններ, ավելանում է ռազմական լարվածությունը, մոռացվում են «խաղաղություն», «կայունություն» բառերը», - նշել է նա:

Ուկրաինան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները՝ ազգային հողի վրա ատելություն և թշնամանք սերմանելու համար. նման պնդմամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պլանավորում է հավաքագրել պատերազմից հետո ՌԴ-ից հեռացած անձանց, որպեսզի նրանք դիվերսիաներ իրականացնեն Ադրբեջանի և ադրբեջանցիների օբյեկտների դեմ՝ իբր Ռուսաստանի անունից։

Զախարովան ընդգծել է, որ Կիևի նպատակն է սա ներկայացնել որպես «ռուսական ագրեսիա» և նման կեղծիքներ տարածել ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում։

Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը. այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:

Ծնարանում են եղել մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, 14-ամյա ծննդկանը, նրա մայրը և անեսթեզիոլոգը: Բժիշկները գործել են վստահ. նրանք հանգստացրել են վախեցած հղիին, երբ սենյակը սկսել է ցնցվել, և օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը տեղի է ունեցել երկրաշարժի ամենաուժեղ պահերին։

Ծննդաբերությունը լավ է անցել. տեղական ժամանակով ժամը 12:20-ին ծնվել է 2,950 քաշով առողջ աղջիկ: Փոքրիկին անվանակոչել են Էվելինա:

Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։

Կանադայի Ալբերտայի նահանգի վարչապետ Դանիել Սմիթը և արդարադատության նախարար Միքի Էմերին ընտրական հանձնաժողովից պահանջել են վերացնել Կանադայից անջատման վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման խոչընդոտները:

Այս մասին հաղորդում է The Globe and Mail պարբերականը՝ վկայակոչելով քաղաքական գործիչների հայտարարությունները:Երկու պաշտոնյաները սոցցանցերում հայտարարել են, որ ալբերտացիները պետք է կարողանան ստորագրություններ հավաքել այդ հարցի շուրջ՝ «առանց անհարկի բյուրոկրատական քաշքշուքների»։

«Մենք կոչ ենք անում Ալբերտայի ընտրական հանձնաժողովին հետ վերցնել դատարան ուղղված իր դիմումը և ալբերտացիներին տրամադրել քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցելու ժողովրդավարական իրավունքը», – ասել է նահանգի արդարադատության նախարարը: 

Իր հերթին, Ալբերտայի վարչապետը հայտարարել է, որ «հավատում է Ալբերտայի ինքնիշխանությանը՝ որպես միասնական Կանադայի մաս», բայց նաև նշել է հանրաքվեին նախապատրաստվելու խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը:

Հանրաքվեն նախաձեռնել է «Ալբերտայի բարգավաճման նախագիծ» հասարակական կազմակերպությունը, որը հուլիսի սկզբին Ընտրական հանձնաժողով է ներկայացրել քվեարկություն անցկացնելու դիմում: Դիմումը ստանալուց հետո հանձնաժողովն այն ուղարկել է դատարան՝ Կանադայի Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու համար:

Եթե նախաձեռնությունը հաստատվի ընտրական հանձնաժողովի կողմից, ապա հանրաքվեի կողմնակիցները չորս ամսում պետք է հավաքեն 177 000 ստորագրություն, որից հետո Ալբերտայի նահանգի անջատման հարցը կդրվի քվեարկության։

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ավելացել են սեռական թրաֆիքինգի դեպքերը։ 6 ամսվա տվյալներով` արդեն 22 քրեական վարույթ կա նախաձեռնված, որոնցից 15-ը սեռական շահագործման հիմքով են, 7-ը աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր են։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը։

Նա ներկայացրեց վերջին 5 տարիներին Հայաստանում արձանագրված թրաֆիքինգի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությունը` նշելով, որ Հայաստանում թրաֆիքինգի տարածված տեսակներն են հարկադիր աշխատանքն ու սեռական շահագործման ձևերը։

Ըստ այդմ՝ 2020թ․ նախաձեռնվել է 10 քրեական գործ, որոնցից մեկն է եղել սեռական շահագործման դեպք, 2021 թվականին՝ 16 քրեական գործ, որոնցից 7-ը վերաբերել են աշխատանքային թրաֆիքինգին, 9-ը՝ սեռական շահագործմանը։ 2022 թվականին 8 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հավասարաչափ հարկադիր աշխատանքի և սեռական շահագործման հատկանիշներով։ 2023 թվականին 27 քրեական վարույթ է նախաձեռնվել, 4-ը՝ սեռական շահագործման, 23-ը՝ հարկադիր աշխատանքի համար, 2024թ․՝ 38, որոնցից 20-ը սեռական շահագործման, 18-ը՝ աշխատանքային թրաֆիքինգ։

«Հիմնականում թրաֆիքինգի դեպքերով զոհերը սոցիալական խիստ ծանր պայմաններում գտնվող անձինք են, ովքեր չեն ունենում նույնիսկ տարրական կրթություն, բնականաբար ունենում են ցածր իրավագիտակցական մակարդակ, չեն ունենում որևէ մասնագիտություն, հարազատներ, տանիք, այս պատճառներով նրանք հասարակության այն խավի ներկայացուցիչներն են, որոնք կարող են դառնալ թրաֆիքինգի զոհ»,- նշեց Կիրակոսյանը։

Անդրադառնալով թրաֆիքինգի դեպքերի ներկա աճին՝ Կիրակոսյանը նշեց, որ դա նաև իրազեկման մեծ ծավալի աշխատանքի արդյունքն է, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատանքի` բացահայտված դեպքերի մասով։ Նրա խոսքով՝ բացահայտված դեպքերից շատերը կատարվել են նախորդող տարիներին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանի խոսքով՝ 2024 թվականին Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ է ճանաչվել 25 անձ, որոնցից 11-ը եղել են արական սեռի ներկայացուցիչներ, 14-ը՝ իգական։ Ընդ որում, դեպքերից 11-ը վերաբերել են սեռական շահագործմանը, 14-ը՝ աշխատանքային շահագործում։

«Ունեցել ենք նաև հատուկ կատեգորիայի 10 զոհեր (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք և անչափահասներ խմբ․), որոնցից 9-ը եղել են անչափահասներ, 1-ը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ»,- նշեց Թաթոյանը։

Տիգրան Կիրակոսյանի խոսքով՝ զոհերից շատերը տառապում են «ստոկհոլմյան սինդրոմով»՝ աստվածացնելով իրենց շահագործողին։

Կիրակոսյանը՝ որպես առցանց թրաֆիքինգին վերաբերող քրեական վարույթի նախադեպ ներկայացրեց 2021 թվականին քննված գործը։ Անձը սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել զոհերի հետ՝ պահանջելով մերկ կամ կիսամերկ լուսանկարներ ու տեսագրություններ, դրանք չստանալու դեպքում տարբեր սպառնալիքներ ներկայացնելով։ Անձը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների՝ արտերկրում թրաֆիքինգի ենթարկելու դեպքերին, Կիրակոսյանի խոսքով՝ վերջին տարիներին դրանց թիվը նվազել է։ Նախկինում աշխատանքային շահագործման դեպքեր են գրանցվել ՌԴ-ում (գյուղատնտեսության և շինարարության ոլորտում), իսկ սեռական շահագործման՝ Միացյալ Արաբական Էմիրություններում։

Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է այլազգիների թրաֆիքինգը, մասնավորապես, խոսքը Հնդկաստանի քաղաքացիների մասին է։ Արդեն կան նախաձեռնված քրեական վարույթներ, որոնք վերաբերում են Հնդկաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքերին։ Դրանց մի մասը կարճվել է, մյուսները դեռևս նախաքննության փուլում են։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է ընկերության Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանին։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀԷՑ–ից։

ArmLur.am-ի տեղեկություններով` Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվում է ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու և այժմ քաղաքային ավագանու անդամ Սարիկ Մինասյանի նշանակել «Ղարս» մասնաճյուղի նոր տնօրեն։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Սարիկ Մինասյանն արդեն համաձայնել է ղեկավարել Գյումրու ՀԷՑ-ը:

ԶԼՄ–ն ավելի վաղ գրել էր, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։

Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։0017-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​​Երևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) ցամաքային զորքերը հաստատել են հուլիսի 29-ին ռուսական զորքերի կողմից վարժական հրապարակի վրա հարձակման փաստը։ Այս մասին հաղորդվել է ԶՈՒ Telegram ալիքում։

Գիշերը «Իզնանկա» Telegram ալիքը հաղորդել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռներով հարձակում են սկսել Չեռնիգովի մարզում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի վարժական հրապարակի վրա, որտեղ տեղակայված էին հարյուրավոր զինվորներ։ Հարվածի թիրախը Գոնչարովսկոե բնակավայրի մոտ գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական պահեստազորի ցամաքային զորքերի 169-րդ «Դեսնա» վարժական կենտրոնի վարժական ճամբարն էր։

Ուկրաինայի ցամաքային ուժերը հայտնել են, որ ձեռնարկված նախազգուշական միջոցառումներին չնայած՝ իրենց չի հաջողվել լիովին խուսափել իրենց անձնակազմի շրջանում զոհերից։ Երեք զինծառայող զոհվել է, 18-ը՝ վիրավորվել։

Երեկ` հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Ջրաբերի ավազահանքերի տարածքում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ  ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ավազահանքի տարածքում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Նորայր Ն․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Պարզվել է, որ մահացածը բեռնատարի թափքը ծածկելու ժամանակ անզգուշաբար դիպել է հոսանքի լարերին, ինչի հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտո

Ջենիֆեր Լոպեսն արդեն Երևանում է

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. Hetq.am

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Իրանը լիովին պատրաստ է պատերազմին

Թրամփի թիմը բացասական է ընդունում Երևանի կողմից Պաղեստին պետության ճանաչման թեմայի ակտիվ խթանումը

Մասկը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել լքել դաշինքը

Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Նեթանյահուն հետաձգել է Գազայի վերաբերյալ որոշումը, պատճառը կառավարության ներսում առկա տարաձայնություններն են. CNN

ՀԴԲ-ն թաքցրել է Թրամփի անունը Ջեֆրի Էփշթեյնի հետ կապված փաստաթղթերում․ Bloomberg

Իրանը վերականգնում է Գերագույն պաշտպանության խորհուրդը․ FARS

Ե՞րբ կսկսվի ԱԺ աշնանային նստաշրջանը. ինչով են զբաղված ՔՊ պատգամավորները. «Ժողովուրդ»

Ո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանը ազատում աշխատանքից. որն է ՀԷՑ մնալու «նախապայմանը». «Ժողովուրդ»

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը պետք է ապամոնտաժվի

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային պшտերազմի․ Թրամփ

ԱՄՆ-ում մի քահանան ու նրա կինը հղում անելով «Աստծո պատվիրանին»՝ կրիպտոարժույթ են վաճառել ծխականներին