Հոկտեմբերի 4-ին տեղի կունենան Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գրանցվել է ինը թեկնածու, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Մասնավորապես, Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են.
Թեմուր Բոկելավաձե (ընտրական համար 1) – «Լեզու, Հայրենիք, Հավատ»,
Զուրաբ Մախարաձե (ընտրական համար 3) – «Պահպանողականները հանուն Վրաստանի»,
Կախա Կուկավա (ընտրական համար 7) – «Ազատ Վրաստան»,
Օթար Չիթանավա (ընտրական համար 8) – «Հայրենասերների դաշինք»,
Իրակլի Կուպրաձե (ընտրական համար 9) – «Հանուն ուժեղ Վրաստանի – Լելո»,
Գեորգի Լիլուաշվիլի (ընտրական համար 11) – «Վրաստան»,
Գեորգի Գաչեչիլաձե (ընտրական համար 12) – «Կանաչների կուսակցություն»,
Իագո Խվիչիա (ընտրական համար 36) – «Գիրչի»,
Կախա Կալաձե (ընտրական համար 41) – «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան»։
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է հաղթահարել 50-տոկոսանոց շեմը։ Հակառակ դեպքում, պետք է երկրորդ փուլ անցկացնել՝ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուների միջև։
Թբիլիսիում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 1,043,482 ընտրող, բաց է 582 ընտրատեղամաս։
Լեհաստանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կարոլ Նավրոցկին 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում է ստորագրել՝ սահմանապահ ծառայությանը օգնելու համար Լեհաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներին ներգրավելու մասին, ասվում է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի ապրիլի 4-ը Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կօգտագործվեն պետական սահմանի անձեռնմխելիության, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լիտվայի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանային անցումների և սահմանային գոտու տարածքներում անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել ՏԻՄ ընտրություններում լիակատար հաղթանակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը կազմում է 65 տոկոս:
«Մենք հուսալի հետազոտություններ ունենք, եւ այդ հետազոտությունները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության վարկանիշը կազմում է 65 տոկոս»,-լրագրողներին հայտարարել է Կոբախիձեն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Հիշեցնենք, որ այսօր երկրում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
ԱՄՆ նախագահի կոչից հետո՝ դադարեցնել ռմբակոծել Գազան, Իսրայելը կրկին հարվածել է Գազային, հայտնում են տեղական իշխանությունները:
Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով 6 մարդ Է զոհվել:
Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը նախորդել էր Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի՝ խաղաղության վերաբերյալ պատրաստակամություն հայտնելը: Կազմակերպությունը համաձայնել է ազատել պատանդներին և ընդունել պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագրի որոշ այլ պայմաններ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը շաբաթ օրը վաղ առավոտյան հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է «անհապաղ իրականացնել» Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին ազատելու Թրամփի ծրագրի առաջին փուլը:
Գազայի առողջապահության մարմինների տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 66 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել:
Մարկ Ցուկերբերգի Meta-ն ներկայացրել է նորույթ․ Vibes՝ նոր ֆիդ Meta AI հավելվածում, որը բաղկացած է բացառապես արհեստական բանականության ստեղծած տեսանյութերից։ Առաջին լրատվականը փոխանցում է, որ օգոստոսին Guardian-ը հայտնել էղար, որ աշխարհում ամենաարագ աճող YouTube ալիքների գրեթե 10%-ը ցուցադրում են միայն AI-ով ստեղծված բովանդակություն։
Ցուկերբերգը նշել է, որ Vibes-ը լինելու է «AI-տեսանյութերի հոսք արվեստագետներից և ստեղծագործողներից»։
Այն հասանելի կլինի ԱՄՆ-ում և ևս 40+ երկրներում, սակայն ոչ՝ Մեծ Բրիտանիայում։ Իր գրառմանը Ցուկերբերգը կցել է AI-ով պատրաստված հոլովակ՝ վերնագրված «Հայրիկը փորձում է հաշվել թեյավճարը 30 դոլարանոց ճաշի համար»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել ՏԻՄ ընտրություններում լիակատար հաղթանակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը կազմում է 65 տոկոս:
«Մենք հուսալի հետազոտություններ ունենք, եւ այդ հետազոտությունները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության վարկանիշը կազմում է 65 տոկոս»,-լրագրողներին հայտարարել է Կոբախիձեն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Հիշեցնենք, որ այսօր երկրում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ճապոնիայի ներքին գործերի նախկին նախարար Սանաե Տակաիչին շաբաթ օրը հաղթել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) առաջնորդի ընտրություններում և հավանաբար կդառնա հաջորդ վարչապետը, հայտնում է Reuters-ը։
Ակնկալվում է, որ Տակաիչին կփոխարինի վարչապետ Շիգերու Իշիբային, քանի որ կուսակցությունը խորհրդարանում ամենամեծն է։ Սակայն, վերջին ընտրություններից հետո, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավորած կոալիցիան այլևս մեծամասնություն չունի ոչ մի պալատում և արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ կլինի ընդդիմադիր օրենսդիրների համագործակցությունը:
Տակաիչին հաղթել է Շինջիրո Կոիձումիին քվեարկության երկրորդ փուլում, այն բանից հետո, երբ հինգ թեկնածուներից ոչ մեկը մեծամասնության ձայներ չի հավաքել քվեարկության առաջին փուլում։
Ակնկավում է, որ Ճապոնիայի հաջորդ վարչապետի ընտրության խորհրդարանական քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա կամարի մոտ բախվել են «ПАЗ» աբտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր փաստեր է հրապարակել:
«ՀԷՑ-ն իր բնականոն գործունեությունն ապահովելու համար 2023-25թ.թ. ընթացքում՝ մինչև ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի հարուցումը և ժամանակավոր կառավարչի նշանակումը, ձեռք է բերել շուրջ 22.000 հատ կցորդիչ (муфта) բացառապես «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերի հետ աֆիլիացված միևնույն ընկերությունից՝ շրջանցելով բաց-թափանցիկ մրցութային գործընթացները, դրանց համար վճարելով ընդհանուր շուրջ 1,2մլրդ ՀՀ դրամ։
Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո՝ ՀԷՑ-ին անհրաժեշտ սարքավորումների, ապրանքների և ծառայությունների ձեռք բերման համար հայտարարվող բաց, թափանցիկ և ներառական գնահարցումների և շուկայի ուսումնասիրության արդյունքում ոլորտի տնտեսվարողներից ստացվել են բազմաթիվ գնառաջարկներ։
Ուսումնասիրության շրջանակում համադրվել են կցորդիչների արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերությունից ստացված՝ բացարձակ ՆՈՒՅՆԱԿԱՆ տեխ.բնութագրերով կցորդիչների ՄԱՆՐԱԾԱԽ շուկայական գները վերոնշյալ ընկերությունից վերջին երկուսուկես տարիներին մատակարարված կցորդիչների գների հետ և պարզվել է, որ բառացիորեն միևնույն քանակները՝ շուկայական մանրածախ գներով նույնիսկ ձեռք բերելու պարագայում ՀԷՑ-ի վրա դրանք կարժենային ընդամենը մոտ 770մլն ՀՀ դրամ։
Արդյունքում վերջին 2,5 տարվա ընթացքում միայն կցորդիչների ձեռքբերումները մրցութային գնումներով իրականացնելու դեպքում ՀԷՑ-ի միջոցներից կխնայվեր նվազագույնը 430.000.000,00 ՀՀ դրամ, որը փաստորեն #իրենց_ձևերով մենաշնորհային տնտեսական մեխանիզմների գործադրմամբ՝ շահույթի «միգրացիայի» միջոցով ուղղել են սեփական ընկերություններին աստղաբաշխական շահույթներ ապահովելուն, ինչն անխուսափելիորեն ուղղակի կամ անուղղակիորեն անդրադարձել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա։
Նման գործարքների և գործադրված մեխանիզմների օրինակներն ահռելի թիվ են կազմել ՀԷՑ-ում՝ հիմնավորված փաստերով, փաստաթղթերով, բանկային գործարքներով։
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել հարվածները Գազայի հատվածին: Այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։
«Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունները, որպեսզի մենք կարողանանք արագ և անվտանգ դուրս բերել պատանդներին։ Հիմա դա չափազանց վտանգավոր է», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Ըստ ՀԱՄԱՍ-ի հայտարարության՝ Սպիտակ տան ղեկավարը կարծում է՝ իրենք պատրաստ են երկարատև խաղաղության: