Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոններ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու։
Բաքվի պետական հեռուստաալիքով սպառնում են զորքով մտնել Թավրիզ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին անվանում են Ադրբեջանի գլխավոր թշնամի, վիրավորում են իրանական քաղաքակրթությունն ու ժողովրդին։ Բացահայտորեն վիրավորում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչելով, մասնավորապես, «գլխավոր ռուս քսենոֆոբ, որը բռնի կերպով ձուլում է ադրբեջանցիներին»։
Փաստ է՝ Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած կամ նրան պարտադրված ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ։
Ամեն դեպքում, Իլհամ Ալիևի ոչ մի կերպ չանցնող էյֆորիկ հոգեվիճակը պետք է միայն ողջունել։ Բաքվի համար «գեղեցիկ» և ուսուցողական հետևանքները, հուսանք, երկար սպասեցնել չեն տա։
Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։
«Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ն», – ասել է նա։
ՌԴ Վորոնեժի մարզում սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ ադրբեջանցիների նկատմամբ, գրում են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները
Ականատեսների վկայությամբ՝ Ալեքսեևսկիի շուկա է ժամանեկ ռուսական ՕՄՕՆ-ը և տեղի են ունեցել խուզարկություններ: Ականատեսների վկայությամբ, հիմնականում ձերբակալվում են ադրբեջանցիներ:
Գործարարներին սպառնում են, որ կոչնչացնեն ապրանքները:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։
Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», - ասել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։
«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, հավանաբար երեք հիմնական գումարած մեկը», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը չի հավատում, որ Թեհրանը կարողացել է հանել հարստացված ուրանը իր միջուկային օբյեկտներից, նախքան ԱՄՆ-ի կողմից հարվածները սկսելը։ «Ոչ։ Նախևառաջ, դա շատ դժվար է անել։ Դա շատ վտանգավոր է։ Բացի այդ, ոչ ոք չէր մտածում, որ մենք կհարվածենք Ֆորդոյի օբյեկտին, քանի որ բոլորն ասում էին, որ այն անթափանցելի է։ Կարծում եմ՝ օբյեկտում մարդիկ կային, ասում են՝ այնտեղ մեքենաներ կային։ Այս մարդիկ փորձում էին բետոնել մուտքը, որտեղ, ամենայն հավանականությամբ, կհարվածեր ռումբը», - հավելել է նա։
Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ֆրանսիան Փաշինյանի կողքի՞ն է, թե՞ պատմությունն է կրկնվում
Երբ Մակրոնի հովանու ներքո Պրահայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, դա ներկայացվում էր իբրև «լեգիտիմ իշխանությանը» աջակցելու և տարածաշրջանային հարաբերությունները «կարգավորելու» գործընթացի երաշխավորում։
Արդյունքում Արցախը չկա։
Այժմ, երբ նույն Ֆրանսիան սատարում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կատարվող հարձակումները ու հոգևորականների բռնաճնշումները, դա այլևս չեզոքություն չէ, այլ՝ ակնհայտ համաձայնություն տեղի ունեցողի հետ։
Պատահական չէ, որ սա հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու։ Այսօր էլ՝ նոր ձևերով, արդեն հայերենով, բայց նույն բանաձևով՝ զիջում հանուն շահի։
Միաժամանակ Ֆրանսիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյա հայության ապագա զանգվածային արտագաղթը դիտարկվում է որպես պոտենցիալ ռեսուրս՝ այնտեղ, իսկ այստեղ՝ պետականությունն ու ինքնությունը կազմաքանդող գործոն։
Եկեղեցին թիրախավորել, Արցախից հրաժարվել, արժեքները վերացնել` թրքացնելով տարածաշրջանը, և հայությանը կրկին ստիպել բռնելու գաղթի ճամփան։
Ու այս ամենին զուգահեռ սրվում են ռուս֊ ադրբեջանական հարաբերությունները։
Պատահականությունների շարք է արդյո՞ք…»։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մտնում են համակարգային սառեցման փուլ, վերջին դիվանագիտական ազդանշանները բացահայտում են ռազմավարական ճեղքվածքի աճ։
Առաջին հայացքից պահպանվում է շփումների պաշտոնական մակարդակը, բայց գործնականում Բաքուն ցուցադրաբար «սղոցում է» երկկողմ գործակցության ուղիները։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցի չեղարկումը, մշակութային ծրագրերի դադարեցումը և պաշտոնական բանակցությունների ցուցադրական դադարն ինքնաբուխ արձագանքներ չեն, այլ Մոսկվայից հեռանալու լավ կառուցված քաղաքականության տարրեր։
Ինքնաթիռի կործանումը, Եկատերինբուրգում ՌԴ ուժայինների կողմից ադրբեջանցիների վերջին խուզարկություններն ու ձերբակալությունները դարձան արտաքին քաղաքական դեմարշի առիթ: Բաքվում փորձեցին քրեական կառույցների դեմ պայքարը մեկնաբանել որպես Ռուսաստանում ադրբեջանական «ներկայությանն» ուղղված քսենոֆոբիական գործողություն:
Ադրբեջանը ռուսական անվտանգության ուժերի գործողությունները դիտարկում է ոչ թե որպես ներքին հակաքրեական քայլ, այլ որպես միջամտություն Ռուսաստանի Դաշնությունում իր կլանային և ստվերային շահերին։ Այս արձագանքը ոչ այնքան պաշտպանողական է, որքան քաղաքականապես հաշվարկված: Դրա հետևում թաքնված է ՌԴ ներքին իրավական գործընթացները որպես պատրվակ օգտագործելու ցանկություն՝ իր արտաքին քաղաքականության փոփոխություններն արդարացնելու համար։
Ադրբեջանն արագորեն շարժվում է դեպի արտաքին քաղաքականության այնպիսի մոդելի, որը կառուցված է Մոսկվայի հետ հարաբերությունների արժեզրկման վրա՝ ի օգուտ Անկարայի՝ որպես անվտանգության, տնտեսության և տարածաշրջանային ճարտարապետության հիմնական գործընկերոջ։
Եվրասիական ինտեգրման բանաձևերը Բաքուն փոխարինում է «թյուրքական միասնության» հայեցակարգով, որտեղ ինքն իրեն տեսնում է որպես վերազգային նախագծի անբաժանելի մաս և ռուսական քաղաքականությանն այլընտրանք։
Ապագայի ուրվագծերն ակնհայտ են. Բաքուն կշարունակի պահպանել ռազմավարական հեռավորություն, չնայած ձևականորեն դեռևս խուսափում է կտրուկ քայլերից: Անդրկովկասում իր ազդեցության գործիքների թուլացման ֆոնին, Մոսկվան փաստորեն կորցնում է իր հետադարձ կապի լծակները:
Ալիևի հետ երկխոսությունը մտել է փակուղի. խորհրդանշական փոխազդեցություն չկա, և նախկին դիվանագիտական ուղիները սառեցված են: Այն հռետորաբանությամբ փոխհատուցելու փորձերն այլևս չեն աշխատում և անհրաժեշտ է համակարգային արձագանք:
Առանց Անդրկովկասում արտաքին քաղաքականության ռազմավարական վերանայման, Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։
Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», - ասել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։
«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, հավանաբար երեք հիմնական գումարած մեկը», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը չի հավատում, որ Թեհրանը կարողացել է հանել հարստացված ուրանը իր միջուկային օբյեկտներից, նախքան ԱՄՆ-ի կողմից հարվածները սկսելը։ «Ոչ։ Նախևառաջ, դա շատ դժվար է անել։ Դա շատ վտանգավոր է։ Բացի այդ, ոչ ոք չէր մտածում, որ մենք կհարվածենք Ֆորդոյի օբյեկտին, քանի որ բոլորն ասում էին, որ այն անթափանցելի է։ Կարծում եմ՝ օբյեկտում մարդիկ կային, ասում են՝ այնտեղ մեքենաներ կային։ Այս մարդիկ փորձում էին բետոնել մուտքը, որտեղ, ամենայն հավանականությամբ, կհարվածեր ռումբը», - հավելել է նա։
Ընդամենը չորս տարի առաջ՝ 2021 թվականին, ՀՀ հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ արձանագրվեց ամենատաք և ամենաչոր հունիս ամիսը։
Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների օդի ջերմաստիճանը որոշ օրերին գերազանցել է նորման 8–10°C-ով, իսկ հունիսի 24-ին և 25-ին Երևանում գրանցվել է +41°C ջերմաստիճան։ Հատկանշական է, որ ամսվա 30 օրերից 11 օրերին արձանագրվել են տվյալ օրերի բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ։
Հ.Գ. Խնդրում եմ չբողոքել այս տարվա ամռան պայմաններից:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյան
Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի տելեգրամ ալիքը գրում է.
Պայթյուն Բաքվում. Իրանի պատասխանը հարվածը նավթի՞ն կլինի։
Բաքվի ռեժիմը միակ հարևան պետությունն է, որը ոչ միայն չի դատապարտել Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, այլև իր երկինքը տրամադրել է իսրայելական կործանիչներին։
Բաքվի պաշտպանական արդյունաբերությանը պատկանող Ալովի գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո 1.2 միլիոն բարել տարողությամբ խողովակաշարը, որը ադրբեջանական նավթը տեղափոխում է Իսրայել, նույնպես գրավիչ թիրախ է թվում։
Թեհրանը Ադրբեջանին է փոխանցել փաստաթղթեր, որոնք պարունակում են ապացույցներ այն մասին, որ իսրայելական ինքնաթիռները օգտագործել են հանրապետության օդային տարածքը՝ Իրանի տարածքին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդիանը։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս կոչ էր արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են, որ իսրայելական անօդաչու սարքերը և միկրոօդանավերը կարող են Իրանի օդային տարածքը ներխուժած լինել Ադրբեջանի տարածքով։