Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի ցուցակը, որում ընդգրկված է 24 մարդ ամբողջ աշխարհից, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Altrata վերլուծական ընկերության տվյալները։
Altrata-ի ուսումնասիրությունը նշում է, որ այժմ կարող ենք խոսել աշխարհում հարուստների նոր կատեգորիայի՝ սուպերմիլիարդատերերի առաջացման մասին. նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 50 միլիարդ դոլարը:
Լավագույն հնգյակում են SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը՝ 419,4 մլրդ դոլար, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 263,8 միլիարդ դոլար, LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 238,9 միլիարդ դոլար, Oracle-ի գործադիր տնօրեն Լարրի Էլիսոնը՝ 237 միլիարդ դոլար, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ 220,8 մլրդ դոլար:
24 սուպերմիլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է մոտ 3,3 տրիլիոն դոլար՝ համադրելի Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ։ Altrata-ն նշում է, որ 19-րդ և 20-րդ դարերի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներն էին, մինչդեռ այսօրվա գերմիլիարդատերերի մեծ մասն իրենց հարստությունը ձեռք է բերել տեխնոլոգիական ոլորտում:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում:
Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ հակառուսական պատժամիջոցների վերացման հնարավորությունը կքննարկվի ապագայում, սակայն այժմ նման պայմանավորվածություններ չկան։
«Կարծում եմ, որ ինչ-որ պահի դա կլինի, բայց հենց հիմա մենք չենք պայմանավորվել որեւէ մեկի դեմ պատժամիջոցների վերացման մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահն այն հարցին, թե դիտարկվում է արդյոք Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների վերացման հնարավորությունը։
Հարցին, թե արդեն քննարկվել է արդյոք հակառուսական պատժամիջոցների խստացման կամ թուլացման հնարավորությունը՝ կապված Ուկրաինայում հակամարտության կարգավորման հետ, Թրամփը պատասխանել է. «Ոչ, մենք չենք դիտարկել որեւէ պատժամիջոց»։
Apple-ը մշակում է ծալովի սմարթֆոն՝ գրեթե անտեսանելի ծալքի գծով․ ընկերությունն արդեն հասել է նշանակալի առաջընթացի՝ լուծելով գլխավոր խնդիրներից մեկը՝ ծալվող էկրանների տեսանելի ծալքը։ Այս մասին հայտնում է հարավկորեական ETNews պորտալը։
Ե՞րբ սպասել ծալովի iPhone-ին
Ընկերությունը մոտենում է բաղադրիչների մատակարարների ընտրության գործընթացի ավարտին, որը, ըստ ինսայդերների, կավարտվի 2025 թվականի ապրիլին։ Էական մասերի, այդ թվում՝ էկրանների, զանգվածային արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի այս տարվա երկրորդ կեսին, իսկ պաշտոնական ներկայացումը սպասվում է 2026 թվականին։
Ինչպե՞ս Apple-ին հաջողվեց թաքցնել ծալքի գիծը
Ի տարբերություն մրցակիցների, ինչպիսիք են Samsung-ը և Huawei-ն, Apple-ը գտել է ծալքի գիծը գրեթե անտեսանելի դարձնելու եղանակ։ Ենթադրվում է, որ դրա համար ստեղծվել են նոր նյութեր և տեխնոլոգիաներ, որոնք փոխում են էկրանի հատկությունները։
Samsung Display-ը կդառնա ծալովի iPhone-ի OLED էկրանների հիմնական մատակարարը, քանի որ հենց այս ընկերությունը առաջինն է սկսվել ճկուն էկրանների զանգվածային արտադրությունը։
Ինչպիսի՞ն կլինի ծալովի iPhone-ը
Ակնկալվում է, որ սարքը կունենա ներքին ծալվող դիզայն, որը կհիշեցնի գրքի բացվող էջեր։ Բացի այդ, էկրանը պաշտպանելու համար Apple, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ամերիկյան Corning ընկերության ուլտրաբարակ ապակի (UTG)։
Ինչպե՞ս սա կփոխի շուկան
Ծալքի գիծը շարունակում է մնալ ծալովի սմարթֆոնների արտադրողների գլխավոր տեխնիկական մարտահրավերը, և մինչ այժմ ոչ մի ընկերության չի հաջողվել այն ամբողջությամբ վերացնել։
Եթե Apple-ը իսկապես լուծել է այս խնդիրը, դա կդառնա ընկերության մեծ առավելությունը մրցակիցների նկատմամբ՝ սահմանելով նոր արդյունաբերական ստանդարտ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 5 մլն դոլար արժողությամբ նոր միգրացիոն քարտի ներդրման մասին. այն փոխարինելու կգա ներդրողների համար ստեղծված EB-5 այցագրին, ըստ Թերթի՝ հայտնում է apnews.com-ը:
«Կա «Գրին քարտ», իսկ սա «Ոսկե քարտ» է: Այն արժե 5 մլն դոլար, և տալիս է նույն «Գրին քարտ»-ի առավելությունները: Բացի այդ, քարտը կօգնի ԱՄՆ քաղաքացիություն ստանալ: Հարուստները կգնեն այս քարտը, կգան մեր երկիր, հաջողակ կլինեն, շատ փող կծախսեն, շատ հարկեր կվճարեն և շատ մարդկանց համար աշխատատեղեր կստեղծեն», - ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ Առևտրի նախարար Հովարդ Լութնիկի խոսքով՝ «Թրամփի ոսկե քարտը» երկու շաբաթվա ընթացքում կփոխարինի EB-5 վիզաներին: EB-5-ները ստեղծվել են Կոնգրեսի կողմից 1990 թվականին օտարերկրյա ներդրումներ խթանելու համար և հասանելի են այն մարդկանց համար, որոնք առնվազն 10 աշխատակից ունեցող որևէ ընկերությունում 1 միլիոն դոլարի ներդրում են անում:
Լութնիկն ասել է, որ «Ոսկե քարտ»-ը, որը տալիս է մշտական օրինական բնակության իրավունք, կբարձրացնի ԱՄՆ մուտքի գինը ներդրողների համար և կվերացնի կեղծիքներն ու «անհեթեթությունները», որոնք, ըստ նրա, առկա են EB-5 ծրագրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելը։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, այդ ուժերը պետք է տեղակայվեն այնպիսի ձևով, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար։
«Մեզ պետք են խաղաղապահներ... բոլորի համար ընդունելի ձևով», - ասել է Թրամփը: Նրա խոսքով, ապագայում Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Եվրոպան է պատասխանատվություն կրելու դրա համար»,- ասել է նա։
Սպասվում է, որ փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինայում մինչև 30,000 եվրոպացի զինծառայողներ տեղակայելու ծրագիրը։ Այս պլանը մշակվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից. Փարիզն ու Լոնդոնը ցանկանում են, որ ԱՄՆ-ն ապահովի կրակային աջակցությունը՝ այն է՝ կործանիչների և այլ սարքավորումների տեղակայումն Ուկրաինայի հարևան երկրներում, գրում է The Telegraph թերթը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:
Կրկնակի թոքաբորբով տառապող Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Այս մասին ասված է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն. Սուր շնչառական նոպաների կրկնվող դրվագներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արյան մի շարք պարամետրեր մնում են կայուն։ Պոնտիֆիկոսը պլանային ստուգող համակարգչային տամոգրաֆիա է անցել երկկողմանի թոքաբորբի ռադիոլոգիական մոնիտորինգի համար: «Կանխատեսումը մնում է զգուշավոր զուսպ»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ Ֆրանցիսկոսը վերադարձել է աշխատանքի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին նա ընդունել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին «աշխատանքային հարցերի շուրջ»։
88-ամյա Ֆրանցիսկոսը փետրվարի 14-ից գտնվում է Agostino Gemelli հիվանդանոցում, որտեղ նրա մոտ կրկնակի թոքաբորբ է ախտորոշվել։ Փետրվարի 22-ին, պոլիմիկրոբային շնչառական վարակի ֆոնին, նա շնչառական նոպա է տարել, որի պատճառով, ի թիվս այլ բաների, պահանջվել է արյան փոխներարկում՝ առաջացած անեմիայի պատճառով՝ արյան մեջ թրոմբոցիտների նվազման պատճառով։
Բանկերը պատրաստ են հնարավոր սթրեսային իրավիճակների՝ 2025 թվականից շինարարության ծավալների հավանական կրճատման և վարկավորման ծավալների նվազման ֆոնին։ Դրա մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանը։
Նա հավելել է, որ բանկերը հաշվի են առնում հնարավոր սթրեսային սցենարները, դրանց թվում՝ շինարարական ծրագրերի առնչությամբ։ Ազատյանը նշել է, որ այս ուղղությամբ ճշգրտումներ կարվեն 2025 թվականին:
Նա ընդգծել է, որ բանկերը, բացի բնակարանաշինության ծրագրերից, կարող են ֆինանսավորել նաև այլ շինարարական ծրագրեր, քանի որ ունեն համապատասխան ներուժ։
Ըստ Հայաստանի բանկերի միության ղեկավարի՝ խոսքը հատկապես վերաբերում է ճանապարհաշինության և այլ ենթակառուցվածքների պետական ծրագրերին։
Հարավային Կովկասի տարածաշրջանում, անշուշտ, էսկալացիայի վտանգ կա: Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտին (МГИМО) առընթեր միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը դա բացատրել է նրանով, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել։ Փորձագետը հավելել է, որ քանի դեռ այն չի ստորագրվել, էսկալացիայի վտանգ միշտ կա։ «Պարտադիր չէ, որ այդ հրացանը կրակելու է, բայց այն լիցքավորված է և կախված է պատից: Միշտ վտանգ կա, որ նման բան տեղի կունենա։ Ես դա անշրջելի չեմ համարում, բայց որոշակի ռիսկեր կան»,- նշել է Մարկեդոնովը։
Միևնույն ժամանակ, Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, նրա կարծիքով, մեծացնում են կառուցողականության շանսերը։ «Երբ մեծ տերությունների դիմակայությունը չի օգտագործվում միջին և փոքր տերությունների կողմից, ռիսկերը նվազում են»,- ընդգծել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը և արտատարածքային միջանցք բացել ՀՀ տարածքով։