Live24
Օգոստոսի 17, 2025
Live24

Live24

Լուրեր

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է շքեղ զարդեր Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքին՝ ըստ Page Six-ի։ Նրա կրած երկու վզնոցները պատկանում են բրիտանական Moussaieff ապրանքանիշին և զարդարված են տարբեր գունավոր ադամանդներով՝ համապատասխանաբար 105.69 և 63.23 կարատ քաշով։ 

Զարդերի ընդհանուր արժեքը գնահատվում է 50 միլիոն դոլար՝ շուրջ 3.9 միլիարդ ռուբլի։ Քարդաշյանը համալրել է կերպարն ադամանդե ականջօղերով և մատանիներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդաշյանը միջոցառմանը ներկայացել էր համարձակ, կորսետով և ասիմետրիկ վերնազգեստով։

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու մասին ԱՄՆ-ի խնդրանքը, հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ 

Նշվում է, որ ամերիկյան իշխանությունները տարբեր երկրների միջնորդների միջոցով դիմել են Իրանին՝ բանակցությունները վերսկսելու առաջարկով:

Ընդ որում, Թեհրանում դիտարկել են նման շփումների անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, ինչպես նաև բանակցությունների հնարավոր նոր փուլի պայմանները՝ պատժամիջոցների վերացման, ուրանի հարստացման մակարդակի քննարկամ և 12-օրյա պատերազմի փոխհատուցման հարցը: 

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ այդ հայտարարությունն ընդամենը արտացոլում է գագաթնաժողովի նախագահի (խմբ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) տեսակետները, և պարտադիր չէ, որ դա արտացոլի գագաթնաժողովի մասնակից երկրների դիրքորոշումները։

«Ինչպես մենք մեր դիրքորոշումը արտահայտեցինք Ստամբուլում վերջերս հրապարակված Իսլամական պետությունների համագործակցության հայտարարության վերաբերյալ, այս հայտարարության մեջ ներառված որոշ դրույթներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները, հակասում են բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի հանրապետության նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումներին և հաստատման ենթակա չեն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, աջակցում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցությունների գործընթացին և կարևորում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որի դրույթները հաստատվել են երկու կողմերի կողմից։ 

Մենք պաշտոնական գրությամբ մեր վերապահումները հայտնել ենք «Տնտեսական համագործակցության կազմակերպությանը» այս հայտարարության վերաբերյալ»,- նշել է Մեհդի Սոբհանին։

Հուլիսի 3-4-ը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում անցկացվել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Իրանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր հայտարարություն գագաթնաժողովի արդյունքներով կոմյունիկե ընդունելու վերաբերյալ, որում տեղ էին գտել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծ ձևակերպումներն ադրբեջանցիների՝ իբր Հայաստանի տարածք վերադարձի իրավունքի մասին։

Ռուսաստանը դեռևս սպասում է, որ ուկրաինական կողմը նշանակի երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը։ Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչպես նախագահն ասաց անցյած շաբաթ, մենք սպասում ենք, որ ուկրաինական կողմն առաջարկի հնարավոր ամսաթվեր։ Հենց որ ժամկետները համաձայնեցվեն, և մենք հույս ունենք, որ դա կարվի, մենք անմիջապես կհայտարարենք այդ մասին», - ասաց Պեսկովը։

Մայիսի 16-ին և հունիսի 2-ին Ստամբուլում կայացած երկու փուլերի բանակցություններից հետո Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեցին փոխանակել գերիներին «1,000-ը 1,000-ի դիմաց» բանաձևով, ինչպես նաև վերադարձնել ծանր հիվանդ և երիտասարդ (25 տարեկանից փոքր) գերիներին «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով՝ յուրաքանչյուր կողմից առնվազն 1,000 մարդ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ՔՊ-ն կալանավորելու թույլտվություն տվեց: Ավելի վաղ նրանք կողմ էին քվեարկել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը:

Կալանքի տանելու միջնորդությանը կողմ են քվեարկել ՔՊ-ական 62 պատգամավոր: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Սարգսյանը ելույթ էր ունեցել, նշել, որ արդեն կալանավորման ու անձեռնմխելիությունից զրկելու հրամանը կա, և որ ավելի լավ է ինքը ժամանակ չկորցնի ԱԺ-ում, գնա 4 անչափահաս երեխաների մոտ և տիկնոջ հետ այցելի եկեղեցի՝ մոմ վառելու, հետո ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե: 

Արթուր Սարգսյանն արդեն իսկ ՔԿ-ի դիմաց է: Նա այնտեղից հայտարարել է, որ մեղադրանքները կեղծիք են և որ իրենք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին իրականացնելու, ինչն անում են վերջին չորս տարում: Նա նաև նշել է, որ իշխանություններին անպայման հեռացնելու են:

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում:

Այս մասին խորհրդարանի նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին:

«Այն ժամանակ, երբ հյուսիսում և հարավում պատերազմներ են բռնկվում, Խանքենդիից (օկուպացված Ստեփանակերտ) հնչող ձայնը մի հարթակից, որտեղ քննարկվում են Ադրբեջանով անցնող Միջին միջանցքի, Զանգեզուրի միջանցքի, արևմտյան ադրբեջանցիների՝ «իրենց հայրենիք վերադարձի հարցերը» (չակերտները՝ Tert.am), դարձավ բաց ուղերձ ամբողջ աշխարհին»,-ասել է պատգամավորը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվում Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի հետ հանդիպման ժամանակ երախտագիտություն է հայտնել Իրան-Իսրայել վերջին հակամարտության ժամանակ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ օրը Կուրենկովը ժամանել է Ադրբեջան՝ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության (ՄՔՊԿ) գործադիր խորհրդի և գլխավոր ժողովի նիստին մասնակցելու։

«Ռուսաստանի գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել ադրբեջանական պետությանը՝ Իրան-Իսրայել վերջին հակամարտության ժամանակ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման համար։ Համատեղ աշխատանքը դարձել է քաղաքացիական բնակչության համար արդյունավետ օգնության ձեռք. ռուսները կարողացել են վերադառնալ հայրենիք», - ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Անկարան մեղադրել է Ֆրանսիային Թուրքիայի ներսում իրականացվող դատական գործընթացներին միջամտելու փորձ անելու մեջ։

Այն բանից հետո, ինչ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հուլիսի 7-ին իր մտահոգությունն էր հայտնել թուրք ընդդիմադիր մի շարք գործիչների, այդ թվում և Ադանայի, Անթալիայի, Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալությունների առնչությամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից կոչ էին արել թուրքական իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների ու ընդդիմադիր պատգամավորների իրավունքները՝ ապահովելով արդար դատավարության ու խոսքի ազատության իրավունքի իրացումը։

«Մենք մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության արած հայտարարությունը, որն իր բնույթով մեր երկրի ներսում դատական գործընթացներին միջամտելու բնույթ ունի։ Թուրքիան ապահովում է իր բոլոր քաղաքացիների արդար ու անաչառ դատավարության իրավունքը՝ օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգներին հարկավոր լինի կրկին ռազմական ուժ գործադրել Իրանի դեմ։ 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում Թրամփին հարցրել են, թե որ դեպքում Վաշինգտոնը պատրաստ կլինի ևս մեկ հարված հասցնելու Իրանին։ «Հուսով եմ՝ մենք ստիպված չենք լինի դա անել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ [մենք] ցանկանանք դա անել», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պատասխանել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ կցանկանար վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները «հարմար ժամանակին»:

«Մենք ունենք ցավոտ պատժամիջոցներ Իրանի դեմ, շատ ցավոտ: Եվ ես կուզեի կարողանալ վերացնել այդ պատժամիջոցները հարմար ժամանակին, նրանց [իրանցիներին] հնարավորություն տալ վերականգնվելու», – ասել է Թրամփը:

Հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Միայն հուլիսի 7-ին այս ցուցանիշը կազմել է 76 բեռնատար», -այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ֆոտո

Նյու Յորքում անհայտ անձինք կրшկել են Բրուքլինի սրճարաններից մեկի ուղղությամբ․ կան վիրшվորներ

Պուտինը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակն առաջիկա օրերին

Ֆոն դեր Լայենը, Զելենսկու խնդրանքով, կմասնակցի Թրամփի և Ուկրաինայի նախագահի հանդիպմանը

Հայտնի է, թե որ եվրոպացի առաջնորդները կմասնակցեն Սպիտակ տանը սպասվելիք Թրամփ-Զելենսկի հանդիպմանը

Իսրայելի զորքերը պատրաստվում են Գազայի բնակիչների վերաբնակեցմանը. Reuters

Բացահայտվել է մաշկի երիտասարդությունը վերականգնելու ամենաարագ միջոցը

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Cadillac Elevated Velocity: ապագայի շքեղ էլեկտրական ամենագնաց

Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

Ինչ է գրել Մելանյա Թրամփը Վլադիմիր Պուտինին․ Fox News

Սկսած ժամը 09:30-ից ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան

Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ

Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին Վաշինգտոն. NYT

Ալյասկայից վերադառնալուց հետո Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ