ԱՄՆ-ն ակնկալում է մինչև տարեվերջ նոր մաքսատուրքերից ստանալ ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի նիստում։
«Այսպիսով, մենք կարող ենք ակնկալել, որ տարեվերջին այն կկազմի ավելի քան 300 միլիարդ դոլար», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ մեկնաբանելով նոր մաքսատուրքերից ստացված եկամուտների չափը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պլանավորում հետաձգել մաքսատուրքերը, որոնք ներկայումս նախատեսված են ուժի մեջ մտնել օգոստոսի 1-ից։
«Երեկ երկրներին ուղարկված նամակների և այսօր, վաղը և դրանից հետո կարճ ժամանակահատվածում ուղարկվելիք նամակների համաձայն, մաքսատուրքերը կսկսեն վճարվել 2025 թվականի օգոստոսի 1-ից», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ «Այդ ժամանակացույցը չի փոխվել և չի փոխվի։ Այլ կերպ ասած, ամբողջ գումարը պետք է վճարվի 2025 թվականի օգոստոսի 1-ին։ Հետաձգումներ չեն լինի»-հավելել է նա։
ԱՄՆ-ն ակնկալում է մինչև տարեվերջ նոր մաքսատուրքերից ստանալ ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի նիստում։
«Այսպիսով, մենք կարող ենք ակնկալել, որ տարեվերջին այն կկազմի ավելի քան 300 միլիարդ դոլար», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ մեկնաբանելով նոր մաքսատուրքերից ստացված եկամուտների չափը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պլանավորում հետաձգել մաքսատուրքերը, որոնք ներկայումս նախատեսված են ուժի մեջ մտնել օգոստոսի 1-ից։
«Երեկ երկրներին ուղարկված նամակների և այսօր, վաղը և դրանից հետո կարճ ժամանակահատվածում ուղարկվելիք նամակների համաձայն, մաքսատուրքերը կսկսեն վճարվել 2025 թվականի օգոստոսի 1-ից», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ «Այդ ժամանակացույցը չի փոխվել և չի փոխվի։ Այլ կերպ ասած, ամբողջ գումարը պետք է վճարվի 2025 թվականի օգոստոսի 1-ին։ Հետաձգումներ չեն լինի»-հավելել է նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին լրագրողներին ասաց ինքը՝ Արծվիկ Մինասյանը:
Նա նաև նշեց որ հրաժարվել է ցուցմունք տալ։
«ԱԺ–ում ասել եմ, որ սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, և այս մարդիկ՝ դատախազի գլխավորությամբ, ներողություն են խնդրելու։ Մեղադրանքը չեմ ընդունել և հայտարարել եմ, որ սա քաղաքական հետապնդում է»,–նշեց Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է․
«Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս։ Բայց եկեք հասկանանք՝ ինչ է կատարվում և որն է պատճառը։ Ե՞րբ են մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, գործի դնում բազուկները ՝ երբ ասելիքն ավարտվում է։ Իսկ մեր ընդդիմադիրների ասելիքը վաղուց ավարտվել է, մեծ հաշվով՝ չի էլ եղել։ «Թուրք, դավաճան» շուտասելուկը քաղաքական օրակարգ չդարձավ, Լաոն չարթնացավ, Սրբազան պայքարը, պարզվեց, հասարակ արնախում դեգեներատ էր։
Դրա համար ի հայտ եկան 004 շրջաբերականը, որը կարճ ասած՝ Հայաստանի չգոյության մասին է։ Մի անբարոյական բարձրաստիճան դաշնակ հռչակեց, որ հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 9-ը պոռթկում էր, և նման բաներ էլի են լինելու։ Եվ, իհարկե, գործի դրվեց հավատը։ Դե, երկրի ներսում սպանություններ, սահմանադրական կարգի տապալում և սեփական երկրում քաոս ստեղծելու համար պետք են ֆանատիկներ։ Որոշ եկեղեցականներ ընկան ազդեցության հոսանքի տակ, որոշները՝ կոնկրետ այլ երկրի ինչ-որ մի քարտուղարուհու վարորդի հետ մի բաժակ սուրճ խմելուց հետո հասկացան, որ պետք է գործեն։ Որոշներն էլ, պրիմիտիվ իշխանության քաղցի հուշերի հետևից գնալով, եկան այս կետին։
Քոչարյանը, Սերժը, դաշնակները լավ հասկանում են, որ իրենց քայլ չի մնացել անելու և պատրաստ են յուրաքանչյուր արկածախնդրության, ցանկալի է՝ ոչ սեփական ձեռքերով և դեմքով։ Կլինի դա սարկավագ, փոքրիկի փառչակ օգնական, թե որևէ մեկը, ում մենք գործից դուրս ենք շպրտել կամ էլ գործ է խնդրել, չենք տվել։
Իսկ մեծագույն հարվածը եղավ, երբ իրենց ու կարճ խելք ունեցող իրենց տերերի պատկերացմամբ, հանկարծ ժամանակից շուտ պայթեց «օլիգարխ-բարերար» օպերացիան։ Անականկալ ձևով՝ մեր ձևովը մնաց մեր պետության ձվերի տակ։
Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը գործում է ու ավելի ու ավելի ծանր հարվածներով իջնելու է մեր երկրի դեմ աշխատող, մեր ժողովրդին վիրավորող, չհարգող, մեր ժողովրդին սպանողների, թալանողների և մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին։
Իսկ այն բոլոր ականջները, որոնք երևում են այսօրվա հիմնական դերակատարների ետևում, հայ ժողովուրդը պոկելու է»,- գրել է նա։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի մի շրջանի։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Հարվածի թիրախը եղել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման շարքերից «հիմնական ահաբեկիչ»-ը։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում։
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է, որ հրաման է ստորագրել արտաքին գերատեսչության կառուցվածքը բարեփոխելու վերաբերյալ: Գերատեսչության նոր կառուցվածքը կհամապատասխանեցվի պատերազմի իրողություններին և դիվանագիտական գործելակերպին: Այս մասին Սիբիհան գրել է իր Facebook-յան էջում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ կստեղծվեն նոր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոչ բարեկամ երկրների, պատժամիջոցների և ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերով:
Ըստ Անդրեյ Սիբիհայի՝ ոչ բարեկամ երկրների շարքին Ռուսաստանից բացի կդասվեն, օրինակ՝ Հյուսիսային Կորեան և Բելառուսը:
Բացի այդ, կվերացվի զինաթափման հարցերով ստորաբաժանումը:
«Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ Արտաքին գործերի նախարարությունն ուներ ստորաբաժանում, որի անվան մեջ կար «զինաթափում» բառը։ Դա վաղուց էր, բայց նման ստորաբաժանում մի ժամանակ գոյություն ուներ։ Ուկրաինան այլևս երբեք չի զինաթափվի։ Հետևաբար, ժամանակակից կառուցվածքում մենք կունենանք Ուկրաինայի միջազգային անվտանգության և պաշտպանության վարչություն», – գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՊՆ–ից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Եվրախմբի մաս կազմող ԵՄ երկրները հուլիսի 8-ին կայացած նիստում վերջնականապես հաստատել են հաջորդ տարվանից Բուլղարիայի մուտքը եվրագոտի։
Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանը ևս հուլիսի 8-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում մեծամասնությամբ հաստատել է Բուլղարիայի՝ եվրոգոտուն անդամակցության վերաբերյալ որոշումը: Որոշմանը կողմ է քվեարկել 531 անդամ: Բուլղարիան կդառնա եվրոգոտու 21-րդ անդամը 2026 թվականի հունվարի 1-ից:
Հունիսի սկզբին Եվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի պատրաստակամությունը 2026 թվականի հունվարի 1-ից անցնել եվրոյի։
Անհայտ անձը, արհեստական բանականության միջոցով կեղծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ձայնը, կապ է հաստատել առնվազն հինգ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդ թվում՝ երեք երկրի արտգործնախարարների, ԱՄՆ նահանգներից մեկի ղեկավարի, ինչպես նաև մեկ կոնգրեսականի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով
«Washington Post»-ին և ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությանը։
Նշվում է, որ խարդախները փորձել են տեղեկություններ կամ օգտահաշիվների հասանելիություն ստանալ։
Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարագործը հունիսի կեսերին Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ մուտքանունով հաշիվ է բացել «Signal» մեսենջերում։ Նա ձայնային և տեքստային հաղորդագրություններ է ուղարկել։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով՝ ներկայումս Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելը հնարավոր է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 64 հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար։
Դրանց թվում են ավազակությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, հանցավոր համայնքի կազմակերպումը, լրտեսությունը, պետական դավաճանությունը, պետական գաղտնիքների բացահայտումը և այլն։
Ինչպես նշել է Վոլոդինը, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ցանկը լրացնել ևս 8 հիմքով, այդ թվում՝
սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը, ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերը, ահաբեկչության արդարացումը կամ քարոզչությունը, թշնամուն Ռուսաստանի անվտանգության դեմ միտումնավոր ուղղված գործողություններում օգնելը,
նացիստական ատրիբուտների կամ խորհրդանիշների քարոզչությունը։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ գաղտնիության հիմունքներով համագործակցություն,
Ռուսաստանի Դաշնությունը չանդամակցող միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա պետական մարմինների որոշումների կատարմանը օժանդակություն,
պետության անվտանգության դեմ ուղղված գործողությունների իրականացման հրապարակային կոչեր,
Ռուսաստանի Դաշնության կարևորագույն տեղեկատվական ենթակառուցվածքների վրա անօրինական ազդեցություն։
«Մենք նախատեսում ենք օրինագծի քննարկումն ավարտել առաջնահերթության կարգով մինչև հուլիսի վերջը», - հավելել է նա։