Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանքի տանելու` դատախազության միջորդագիրը:
Պատասխան ելույթով հանդես եկավ պատգամավոր Արթուր Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է:
«Կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխլիությունից զրկելն էլ կա: Ես որոշել եմ, որ այս ժամանակը որ պետք է անցկացնեմ այստեղ, կգնամ իմ 4 անչափահաս երեխաների հետ կանցկացնեմ, տիկնոջս հետ կգնամ մոմ կվառեմ ու կգնամ քննչական»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին Սարգսյանին: Վիճաբանություն սկսվեց: ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձում էր հանդարտեցնել պատգամավորներին:
Դուրս գնալիս Արթուր Սարգսյանը ՔՊ-ական պատգամավորներին ասաց. «Նամուս թասիբ չունեք»: Այս արտահայտությունից սկսվեց վիճաբանությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել կից գրառումով՝ անհայտ անձինք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա:
Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևը:
«Ի վերջո, պատերազմն ավարտվել է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ կետեր»,- նշել է նա:
«Ամեն դեպքում, լավ է, որ մենք պահպանում ենք հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ալիքը։ Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք բացարձակապես բացահայտ, առանց որևէ միջնորդության։ Եվ մեր զրույցների օրակարգում կգտնեք իսկապես կարևոր գլուխներ։ Հիմնական փաստն այն է, որ ռազմական բախման տարրերը մնում են բացարձակապես օրակարգից դուրս։ Այո, մեր միջև վեճ կա։ Բայց հարևան երկրների միջև վեճերը երբեմն բացարձակապես նորմալ են։ Ի վերջո, մենք դա տեսնում ենք ԵՄ որոշ անդամ պետությունների միջև։ Բայց մենք ունենք դիվանագիտություն և երկխոսություն վեճերը լուծելու համար։ Եվ մեզ հաջողվել է Հայաստանի հետ հարաբերությունները ռազմական բախումից տեղափոխել վեճի։ Կարծում եմ՝ սա լավ նշան է», -ասել է Հիքմեթ Հաջիևը։
Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,-գրել է նա։
ՀՀ Քննչական կոմիտեն մեկնաբանել է ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում եւ ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը առավոտից իրականացվող խուզարկությունները։
ՔԿ–ից հայտնեցին հետևյալը. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։
Ավելի վաղ իրավապահներն առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ–ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։
ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը ևս կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։
սրայելը պատրաստվում է Իրանի վրա հնարավոր նոր հարվածների, եթե Թեհրանը քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագիրը վերակենդանացնելու համար։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը:
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Երուսաղեմը կարծում է, որ նախագահ Թրամփը կարող է հաստատել նման գործողությունը։
Իրանական միջուկային դոսյեն, ինչպես սպասվում է, կդառնա Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև Սպիտակ տանը երկուշաբթի երեկոյան ընթրիքի հիմնական թեման։
Իսրայելցի պաշտոնյաները նշում են, որ Նեթանյահուն հույս ունի համաձայնության գալ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան ապագա բանակցությունների և այն հնարավոր պայմանների վերաբերյալ, որոնց դեպքում Իսրայելը կարդարացվի նոր հարվածներ հասցնելու համար։
Նեթանյահուի խորհրդական Ռոն Դերմերը փակ ճեպազրույցների ժամանակ ասել է, որ Վաշինգտոն կատարած իր վերջին այցը իր մոտ տպավորություն է թողել, որ Թրամփի վարչակազմը որոշակի պայմաններում պատրաստ է աջակցել Իրանի վրա նոր հարվածներին։
Հնարավոր սցենարներից են Իրանի փորձերը դուսր բերել իր բարձր հարստացված ուրանը Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներից, ինչպես նաև իր միջուկային ծրագիրը վերսկսելու ցանկացած քայլ։
Հայաստանը հայտնվել է ռուսական մակարոնեղենի առաջին 10 ներմուծողների ցանկում, հաղորդում է «Ագրոէքսպորտ»-ը։
2025 թվականի հունվարից ապրիլ ամիսներին Ռուսաստանում արտադրվել է ավելի քան 500 հազար տոննա մակարոնեղեն, ինչը մոտ 3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ռուսաստանը բավարարում է իր ներքին շուկայի կարիքները և ակտիվորեն զարգացնում է արտահանումը. արտասահմանյան առաքումները ֆիզիկական առումով աճել են 16%-ով, իսկ արժեքային առումով՝ մեկ երրորդով։
Նախնական գնահատականներով՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանից մակարոնեղենի մատակարարումների ծավալը կարող է գերազանցել 200 հազար տոննան։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին ամիսները նշանավորվեցին միջազգային հարաբերություններում եղած իրողությունների արմատական փոփոխություններով:
Մենք ականատեսը եղանք Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային կարողություններին հասցված հզոր հարվածին և կարճատև պատերազմին: Այնուհետև հերթական տեղապտույտը գրանցվեց Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ջանքերում:
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում, բայց ինչ արդյունքներով, մնաց չլուսաբանված: Էրդողանը նորից փայլեց իր դիվանագիտությամբ և մնաց իր բարձունքին: Նա շարունակում է մնալ ամենապահանջված պետական առաջնորդը բոլոր բևեռների համար:
Ստեփանակերտում նա իր դաշնակից Ալիևի հետ գումարեց իսլամա-թյուրքական տնտեսական համագործակցության կառույցի գագաթնաժողովը, որտեղ նորից հնչեցին Հայաստանի դեմ վերջնագրային բնույթի պահանջներ: Այս իրադարձությունները մեզ համար նշանավորվում են մի քանի նոր իրողություններով: Առաջինն Իրանի նախագահ Փեզեշքիանի մասնակցությունն էր Ստեփանակերտի ֆորումին և ողջագուրումը Ալիևի հետ: Դա այդքան էլ տարօրինակ չէր լինի, եթե Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական խորացված ռազմա-տնտեսական գործընկերը չլիներ:
Փաստորեն ստացվեց, որ տարածաշրջանում Իսլամական Հանրապետության թիվ մեկ թշնամի Իսրայելի հետ սերտ համագործակցող Ադրբեջանը Իրանի հետ նույնպես եղբայրության մեջ է: Ոմանք սա համարում են պարսկական հեռատեսության, ճկունության և թաքուն ծալքեր ունեցող դիվանագիտության դրսևորում, կամ խորամանկություն: Ամեն դեպքում ներկա իրավիճակը ՌԴ-Իրան-Ադրբեջան եռանկյունում մնում է չբացահայտված և ստվերային:
Երկրորդ անսպասելի իրողությունը ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների սրումն էր, այն դեպքում, որ 2016թ-ից հետո դրանք զարգացել են դրական միտումներով: Նորմալ բարոյական տրամաբանությունը ենթադրում էր, որ Ղարաբաղի կլանման 2020-23թթ. իրադարձություններում Մոսկվայի և Թեհրանի իներտ վերաբերմունքը պետք է որ Բաքվում երկարատև երախտագիտության և ջերմության մթնոլորտ ապահովեին Պուտինի հանդեպ:
Այն, որ թուրքական դաշինքը երբեք էլ չի կարող Ռուսաստանի բարեկամը և դաշնակիցը լինել բոլորս էլ շատ լավ գիտենք: Պատմությունն է ապացուցել հազար անգամ, չարժե նորից կրկնել հանրահայտ փաստերը: Կարևորը կանխատեսել ներկա զարգացումները: Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ ռուսական հետախուզական հատուկ ծառայությունները բացահայտել են Զելենսկու վարչակարգին ցուցաբերված թուրք-ադրբեջանական աջակցության նոր փաստեր: Միայն դա կարող էր այդպիսի բացասական հակազդեցություն առաջ բերել: Ինչ որ չորս-հինգ տարի առաջ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների հանցագործությունների բացահայտումը հիմնարար բացատրություն չի և միջպետական հարաբերությունների սրման պատճառ չի կարող լինել:
Բաքու-Մոսկվա լարվածության շարունակման դեպքում Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար: Հատկապես, որ Վրաստանը չարդարացրեց իր հետ կապված նման հույսերը: Արևմուտքն ինչպե՞ս պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա իր ազդեցությունը ուժեղացնելու և Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու համար: աԻնտրիգային հարցադրումը մեզ համար սա է մնում: Գուցե և իր մոդերատորությամբ արագացնի խաղաղության պայմանագրի կնքումը և Թուրքիայի հետ ապահովի սահմանի բացումը Զանգեզուրի միջանցքի դիմաց:
Այս սցենարի դեպքում, իսկապես, կարող է ռուսական ազդեցության հետ կապված երեսնամյա պայքարը ավարտվել: Ի դեպ մոսկովյան կենտրոններում նոր են խորությամբ ըմբռնում ղարաբաղյան «աղյուսի» կոնցեպտը: Այդ մեկ աղյուսը փլուզեց ողջ տարածաշրջանի կայունության ճարտարապետությունը, պարզվեց, որ այդ մեկ աղյուսի վրա էր հիմնված շինությունը: Դե ինչ արած, հետո պատմաբանները կգրեն կրեմլյան դիվանագիտության ճակատագրական սխալի մասին: Իսկ հայաստանյան փորձանքագիտական ռահվիրաների ուշադրությունը հրավիրում եմ Ադրբեջանի արևմտյան դրեյֆի վրա, գնահատեք և «լուսաբանեք»»:
Բաքվի դատարանը մերժել է հուլիսի 1-ին ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի փաստաբանների բողոքները՝ նրանց խափանման միջոցները փոխելու վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Սպուտնիկ»-ի խմբագրական խորհրդից։
«Այսօր Բաքվի դատարանը քննարկել է մեր գործընկերներ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի փաստաբանների բողոքները՝ նրանց խափանման միջոցները փոխելու վերաբերյալ։ Ցավոք, փաստաբանների բողոքները մերժվել են։ Եվ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու մասին, մնացել է ուժի մեջ։ Մեր ընկերները մնում են կալանքի տակ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ամերիկայի Միացյալ Նահանգները պահպանում է Իրանի հետ շփումները։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարոլին Լևիտը:
«Գործարքի վերաբերյալ ուղիղ և ոչ ուղիղ շփումները պահպանվում են»,- ասել է Լևիտը ճեպազրույցի ժամանակ:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է գործարքի հույս ունենալ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: