Live24
Օգոստոսի 17, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղ համաձայնագիր կկնքվի: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան կառավարության նիստում, որին ներկա է եղել նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի», - ասել է Ռուբիոն:

Խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքները սկսվել են 2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հինգ կետից բաղկացած առաջարկություն։ Այնուհետև Երևանն ուղարկեց իր առաջարկներն ու մեկնաբանությունները։ Երեք տարվա ընթացքում կողմերը միմյանց ուղարկել են 10-ից ավելի առաջարկների փաթեթ։

Արդյունքում 2025 թվականի մարտի 13-ին կողմերը հայտարարեցին ամբողջ փաստաթղթի համաձայնեցման մասին։

Կուրսկի քաղաքային լողափի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 3 մարդ մահացել է, 7-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Կուրսկի «Քաղաքային» լողափը, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:

«Ճշտված տվյալներ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի վերաբերյալ։ Լողափի վրա հարձակվելու հետևանքով 3 մարդ տեղում մահացել է»,- գրել է Խինշտեյնը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ տուժածների թվում 5 տարեկան տղա կա։ Նրանցից 5-ի, այդ թվում՝ երեխայի վիճակը ծանր է։

«Նրանք բեկորային վնասվածքներ և տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրանց փրկելու համար։ Հիմա հիվանդանոց եմ գնում համոզվելու համար, որ մարդկանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում», – նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, իսկ հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են:

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականների կողմից անցկացված նոր արագ ուսումնասիրության համաձայն՝ անցյալ շաբաթ ավարտված Վերլուծությունը ներառում է 10-օրյա ժամանակահատված, որն ավարտվել է հուլիսի 2-ին, երբ անոմալ շոգը հարվածել է Արևմտյան Եվրոպայի մեծ մասին. Իսպանիայում ջերմաստիճանը գերազանցել է 40°C-ը, իսկ Ֆրանսիայում բռնկվել են անտառային հրդեհներ։

Գիտնականները մահացությունների ընդհանուր թվի մոտ 1500-ը ուղղակիորեն վերագրում են կլիմայի փոփոխությանը. գլոբալ տաքացումը շոգը դարձրել է ավելի ինտենսիվ և վտանգավոր։

«Կլիմայի փոփոխությունը զգալիորեն ավելի շոգ է դարձրել եղանակը, քան այլ դեպքում կլիներ, նման շոգերը դարձնելով շատ ավելի մահացու», - ասել է Լոնդոնի Իմպերիալ քոլեջի հետազոտող դոկտոր Բեն Քլարկը։

Գիտական տվյալներ. +4C շոգի գագաթնակետին

Ընտարնքի մեջ ներառվել են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Բարսելոնան, Մադրիդը, Լոնդոնը և Միլանը։ Հաշվարկվել է, որ գլոբալ տաքացումը այս շոգի ալիքի ընթացքում ջերմաստիճանը բարձրացրել է 4C-ով։

Գիտնականները օգտագործել են ապացուցված համաճարակաբանական մոդելներ և պատմական մահացության տվյալներ, քանի որ շոգի հետ կապված մահացությունների մեծ մասը պաշտոնապես չի գրանցվում և միշտ չէ, որ հրապարակվում է կառավարությունների կողմից։ 

Կոպեռնիկուսի կլիմայի փոփոխության ծառայության տվյալներով՝ այս տարվա հունիսը աշխարհում գրանցված երրորդ ամենատաք հունիսն էր՝ 2023 և 2024 թվականների հունիսից անմիջապես հետո։ Միևնույն ժամանակ, Արևմտյան Եվրոպայում անցյալ ամիսը գրանցված ամենատաք հունիսն էր։

Շոգ և գլոբալ տաքացում. ռիսկերը մեծանում են

«Գլոբալ տաքացման հետ մեկտեղ ջերմային ալիքները կդառնան ավելի հաճախակի, ավելի ինտենսիվ և կազդեն ավելի շատ մարդկանց վրա ամբողջ Եվրոպայում», - զգուշացրել է Սամանտա Բուրգեսը, Կոպեռնիկուսի ռազմավարական կլիմայական ղեկավարը։

Գիտնականները մեզ հիշեցնում են, որ ջերմոցային գազերի կոնցենտրացիաների աճը, հիմնականում բրածո վառելիքի այրման պատճառով, հանգեցնում է միջին գլոբալ ջերմաստիճանի բարձրացման։ Սա նշանակում է, որ երբ ջերմային ալիք է տեղի ունենում, ջերմաստիճանի գագաթնակետերը կարող են ավելի ծայրահեղ դառնալ։ 

Հետազոտողների կարծիքով՝ 2022 թվականի ամռանը Եվրոպայում մինչև 61,000 մարդ կարող է մահանալ շոգի պատճառով, ինչը ցույց է տալիս, որ բնակչությանը ծայրահեղ շոգից պաշտպանելու միջոցառումները դեռևս անբավարար են։

Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում են մերձավորարևելյան թեմաներ լուսաբանող տելեգրամյան ալիքները։

Վարկածներից մեկի համաձայն՝ ազդեցիկ Հարքի ցեղի ներկայացուցիչները ապստամբել են Բարզանիի կառավարության դեմ, որը սերտ կապեր ունի Անկարայի հետ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ տեղի ունեցածը կապված է միջցեղային վեճերի հետ:

Նշվում է, որ փակվել էին հիմնական ճանապարհները: Մասնավորապես ընդդիմադիր ջոկատները փակել են Քուվեյրն ու Էրբիլը կապող կարևոր մայրուղին՝ աջակցող ուժերի տեղափոխումը կանխելու համար:

Տեղեկություններ կան, որ մարտերը տեղի են ունեցել Խոր Մոր գազի հանքավայրի մոտ:

Հատկանշական է, որ հուլիսի 6-ին թուրքական քրդամետ DEM կուսակցության պատվիրակությունը մեկնել էր Իմրալի կղզի, որտեղ հանդիպել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Բանակցությունները տեղի էին ունեցել կազմակերպության զինաթափման մոտալուտ մեկնարկի մասին հաղորդագրությունների ֆոնին: Նշվել էր, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինաթափումը կսկսվի այս շաբաթ Իրաքի հյուսիսում։

Այնուհետև պատվիրակությունը հանդիպում է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ուղևորության արդյունքները զեկուցելու համար։

Բացի այդ, հուլիսի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրաքի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի մասին. քարանձավներից մեկում, որտեղ, ըստ Անկարայի, կարող էին քուրդ զինյալներ թաքնված լինել, 19 զինծառայող թունավորվել էր մեթանով։ Ավելի ուշ հայտնի էր դարձավ, որ նրանցից 12-ը մահացել են հիվանդանոցում։

Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ Սենատը «շուտով» կքննարկի Ռուսաստանի, ինչպես նաև ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցների փաթեթը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակապես ճիշտ է Պուտինի խաղացած խաղերի վերաբերյալ։ Սենատը շուտով կընդունի խիստ պատժամիջոցների մասին օրենսդրություն՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որոնք գնում են ռուսական էներգիա և ֆինանսավորում Պուտինի ռազմական մեքենան», - գրել է Գրեհեմը X սոցիալական ցանցում։

Սենատորի խոսքով՝ օրինագիծը կապահովի ԱՄՆ նախագահի իրավունքը՝ կասեցնել պատժամիջոցները՝ մանևրելու առավելագույն հնարավորություն պահպանելու համար։ «Ժամանակն է փոխել խաղի կանոնները Պուտինի և նրա պատերազմին աջակցող բոլորի համար», - հավելել է Գրեհեմը։ 

Նոր օրինագիծը, որն ունի ավելի քան 80 սենատորի աջակցությունը, կսահմանի 500 տոկոս մաքսատուրք ցանկացած երկրից ներմուծման վրա, որը գնում է ռուսական նավթ, գազ և ուրան։

Թրամփը հաստատել է, որ քննարկում է Գրեհեմի նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ «այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր» և «այն պետք է ավարտվի»։ «Մենք Պուտինից շատ դատարկ խոստումներ ենք ստանում, բայց այդ ամենը անիմաստ է դառնում», - լրագրողներին ասել է Թրամփը կաբինետի նիստում։ 

Ինչպես նշել են Սենատում, օրինագծի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ անմիջապես նախագահի կողմից այն պաշտոնապես հաստատելուց հետո։

Հոնկոնգում բացվել է թանգարան, որը նվիրված է «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Blooloop-ը։ 

Թանգարանը գտնվում է K11 արվեստի և մշակույթի կենտրոնում։ Ցուցադրությունն ընդգրկում է 40-ամյա պորտուգալացու կարիերայի խորհրդանշական իրեր, այդ թվում՝ 2008 թվականի «Ոսկե գնդակը»։ Այցելուները կարող են տեսնել նաև Լիսաբոնում Ռոնալդուի մանկության սենյակի կրկնօրինակը։ Սպասվում է, որ Ռոնալդուն առաջիկայում անձամբ կայցելի թանգարան։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-13-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8ի ցերեկը, 9-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 5-8 աստիճանով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ նոր հայտարարություն է արել Եվրոպայի կողմից Ուկրաինային աջակցության մասին: Նրա խոսքով՝ եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Եվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինային, երբե ՛ք», - ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Ուկրաինան անօրինական հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից։ Նա գովաբանել է Մեծ Բրիտանիային՝ որպես Ուկրաինայի ամենամոտ դաշնակիցներից մեկը՝ նույնիսկ մինչև ռուսական լայնածավալ ներխուժումը։

«Ամեն անգամ, երբ Ռուսաստանը առաջ է շարժվում Ուկրաինայում, սպառնալիքը մոտենում է մեզ բոլորիս, մենք երբեք չենք ընդունի այն տեսությունը, որ ուժեղն է ճիշտ», - հավելել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ «կամավորների կոալիցիան» կշարունակի ձգտել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի։

«Մենք կպայքարենք մինչև վերջին րոպեն՝ հրադադարի հասնելու, երկարատև և կայուն խաղաղություն կառուցելու համար բանակցություններ սկսելու համար, քանի որ մեր անվտանգությունը և Ուկրաինայում մեր ընդհանուր սկզբունքները վտանգված են», - ընդգծել է Մակրոնը։

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ այս ամսաթիվը չի փոխվել և չի փոխվի։

«Ըստ երեկ տարբեր երկրների ուղարկված նամակների, ինչպես նաև այսօր, վաղը և մոտ ապագայում ուղարկվելիք նամակների, սակագները կսկսեն սահմանվել 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Այս ամսաթիվը չի փոխվել և չի փոխվի։ Այլ կերպ ասած, բոլոր գումարները պետք է վճարվեն 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ երկարաձգումներ չեն տրամադրվի»,- գրել է նա։

ԱՄՆ-ն որոշակի դադարից հետո վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Ուկրաինային։ Դա հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր կաբինետի նիստում։

«Մենք Ուկրաինա ենք ուղարկում որոշ պաշտպանական զենքեր։ Եվ ես հաստատել եմ դա», - ասել է Թրամփը՝ չմանրամասնելով այդ մատակարարումների անվանակարգը։

Իսկ ահա Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թրամփի՝ Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսելու որոշումը չի նպաստի «խաղաղ կարգավորման» փորձերին։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասկացել է, որ Ուկրաինա զենքի մատակարարումները շարունակվում են։

Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարումների մասին «շատ հակասական տեղեկություններ» են գալիս, և ժամանակ կպահանջվի պարզելու համար, թե ինչ զենքեր են ուղարկվելու։ «Պետք է խոստովանեք, որ մատակարարումների ավարտի և դադարեցման վերաբերյալ վերջնական տեղեկատվություն չկար։ Շատ հակասական հայտարարություններ եղան։ Ակնհայտ է, որ մատակարարումները շարունակվում են, դա հասկանալի է։ Ակնհայտ է, որ եվրոպացիները նույնպես ակտիվորեն ներգրավված են Ուկրաինային զենք մատակարարելու գործում։ Իհարկե, այս գործողությունները, ամենայն հավանականությամբ, չեն համապատասխանում խաղաղ կարգավորմանը նպաստելու փորձերին», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Ֆոտո

Սկսած ժամը 09:30-ից ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան

Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ

Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին Վաշինգտոն. NYT

Ալյասկայից վերադառնալուց հետո Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Թուրքիան պատրաստ է նպաստել Ուկրաինայում երկարատև խաղաղության հաստատմանը․ Էրդողան

Ուկրաինայի hակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում են Միացյալ Նահանգները, այլ ոչ թե եվրոպացիները․ Մերց

Սի Ծինփինն ինձ ասաց, որ քանի դեռ ես նախագահ եմ, Չինաստանը չի ներխուժի Թայվան․ Թրամփ

Պուտինը ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը․ Թրամփը՝ Զելենսկուն

Փեզեշքիանի այցի ընթացքում Հայաստանում փաստաթղթեր կստորագրվեն

Ալյասկայի գագաթնաժողովը ճանապարհ է բացել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Իտալիայի վարչապետ

Ուկրաինան պետք է ունենա անսասան անվտանգության երաշխիքներ՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար․ ԵՄ և Մեծ Բրիտանիայի առաջնորդներ

Իրանի նախագահը Հայաստան այցելելուց բացի կայցելի նաև Բելառուս

Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով․ Իրանի կառավարության խոսնակ

Եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ․ Ուշակովը՝ Պուտին-Զելենսկի-Թրամփ հանդիպման մասին

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառnւթյան մեջ պահելը, Արցախի էթնիկ զտnւմը և քրիստոնեական ժառանգության nչնչացումը․ հայտարարություն