Live24
Օգոստոսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանը դեռևս սպասում է, որ ուկրաինական կողմը նշանակի երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը։ Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչպես նախագահն ասաց անցյած շաբաթ, մենք սպասում ենք, որ ուկրաինական կողմն առաջարկի հնարավոր ամսաթվեր։ Հենց որ ժամկետները համաձայնեցվեն, և մենք հույս ունենք, որ դա կարվի, մենք անմիջապես կհայտարարենք այդ մասին», - ասաց Պեսկովը։

Մայիսի 16-ին և հունիսի 2-ին Ստամբուլում կայացած երկու փուլերի բանակցություններից հետո Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեցին փոխանակել գերիներին «1,000-ը 1,000-ի դիմաց» բանաձևով, ինչպես նաև վերադարձնել ծանր հիվանդ և երիտասարդ (25 տարեկանից փոքր) գերիներին «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով՝ յուրաքանչյուր կողմից առնվազն 1,000 մարդ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ՔՊ-ն կալանավորելու թույլտվություն տվեց: Ավելի վաղ նրանք կողմ էին քվեարկել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը:

Կալանքի տանելու միջնորդությանը կողմ են քվեարկել ՔՊ-ական 62 պատգամավոր: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Սարգսյանը ելույթ էր ունեցել, նշել, որ արդեն կալանավորման ու անձեռնմխելիությունից զրկելու հրամանը կա, և որ ավելի լավ է ինքը ժամանակ չկորցնի ԱԺ-ում, գնա 4 անչափահաս երեխաների մոտ և տիկնոջ հետ այցելի եկեղեցի՝ մոմ վառելու, հետո ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե: 

Արթուր Սարգսյանն արդեն իսկ ՔԿ-ի դիմաց է: Նա այնտեղից հայտարարել է, որ մեղադրանքները կեղծիք են և որ իրենք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին իրականացնելու, ինչն անում են վերջին չորս տարում: Նա նաև նշել է, որ իշխանություններին անպայման հեռացնելու են:

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում:

Այս մասին խորհրդարանի նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին:

«Այն ժամանակ, երբ հյուսիսում և հարավում պատերազմներ են բռնկվում, Խանքենդիից (օկուպացված Ստեփանակերտ) հնչող ձայնը մի հարթակից, որտեղ քննարկվում են Ադրբեջանով անցնող Միջին միջանցքի, Զանգեզուրի միջանցքի, արևմտյան ադրբեջանցիների՝ «իրենց հայրենիք վերադարձի հարցերը» (չակերտները՝ Tert.am), դարձավ բաց ուղերձ ամբողջ աշխարհին»,-ասել է պատգամավորը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվում Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի հետ հանդիպման ժամանակ երախտագիտություն է հայտնել Իրան-Իսրայել վերջին հակամարտության ժամանակ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ օրը Կուրենկովը ժամանել է Ադրբեջան՝ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության (ՄՔՊԿ) գործադիր խորհրդի և գլխավոր ժողովի նիստին մասնակցելու։

«Ռուսաստանի գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել ադրբեջանական պետությանը՝ Իրան-Իսրայել վերջին հակամարտության ժամանակ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման համար։ Համատեղ աշխատանքը դարձել է քաղաքացիական բնակչության համար արդյունավետ օգնության ձեռք. ռուսները կարողացել են վերադառնալ հայրենիք», - ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Անկարան մեղադրել է Ֆրանսիային Թուրքիայի ներսում իրականացվող դատական գործընթացներին միջամտելու փորձ անելու մեջ։

Այն բանից հետո, ինչ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հուլիսի 7-ին իր մտահոգությունն էր հայտնել թուրք ընդդիմադիր մի շարք գործիչների, այդ թվում և Ադանայի, Անթալիայի, Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալությունների առնչությամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից կոչ էին արել թուրքական իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների ու ընդդիմադիր պատգամավորների իրավունքները՝ ապահովելով արդար դատավարության ու խոսքի ազատության իրավունքի իրացումը։

«Մենք մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության արած հայտարարությունը, որն իր բնույթով մեր երկրի ներսում դատական գործընթացներին միջամտելու բնույթ ունի։ Թուրքիան ապահովում է իր բոլոր քաղաքացիների արդար ու անաչառ դատավարության իրավունքը՝ օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգներին հարկավոր լինի կրկին ռազմական ուժ գործադրել Իրանի դեմ։ 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում Թրամփին հարցրել են, թե որ դեպքում Վաշինգտոնը պատրաստ կլինի ևս մեկ հարված հասցնելու Իրանին։ «Հուսով եմ՝ մենք ստիպված չենք լինի դա անել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ [մենք] ցանկանանք դա անել», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պատասխանել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ կցանկանար վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները «հարմար ժամանակին»:

«Մենք ունենք ցավոտ պատժամիջոցներ Իրանի դեմ, շատ ցավոտ: Եվ ես կուզեի կարողանալ վերացնել այդ պատժամիջոցները հարմար ժամանակին, նրանց [իրանցիներին] հնարավորություն տալ վերականգնվելու», – ասել է Թրամփը:

Հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Միայն հուլիսի 7-ին այս ցուցանիշը կազմել է 76 բեռնատար», -այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Մեր ժողովրդին «անասուն» և «էշ» անվանող մի ստահակ, որ նաև պատրաստ էր նրանց «գյուլլել» և դրա դիմաց փոխհատուցում տալ զոհերի հարազատներին, քիչ առաջ ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ մեզ մեղադրում էր ոմանց կոշիկները լիզելու մեջ: Այս մասին իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Անհայրենիք ստահակներ, մեր պետության և ժողովրդի դեմ ձեր տեռորիստական խմբակի գործած հանցանքների համար դուք դեռ երկար կլիզեք մեր բանտերի ճաղերը, այնքան կլիզեք, որ ժանգոտած երկաթի համը հավերժ կմնա ձեր բերաններում»,– նշել է նա։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր շարժումներին, վերջին ամիսների իրադարձություններին և հրապարակված ձայնագրություններին։ 

«Հարգելի գործընկերներ, քննարկում ենք գլխավոր դատախազի միջնորդությունը, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Գործը կապված է արդեն իսկ հայտնի ահաբեկչության գործի հետ», – ասաց Ռուբինյանը:

Նա նշեց, որ ընդդիմադիրները փորձում էին կրկնել թավշյա հեղափոխության մեթոդները: «Տավուշից մարդը քայլում էր, Երևան բարի բաներ էր ասում, նույն գործիքակազմն էր, շատ-շատ նման էր և ոչ օրիգինալ»,- ասաց նա։

Անդրադառնալով հրապարակված ձայնագրություններին՝ նա մեջբերեց Բագրատ Սրբազանի խոսքը․ «Դե մենք ի՞նչ, պետք է մի քանի հոգի գյուլում ես, մնացածին՝ մի 15 հոգու մտցնում ես բերդ, մնացածի ընտանիքներին կոմպենսացիա ես տալիս, իրենք էլ ուրախ կլինեն։  Վազգեն Գալստանյանն ասում է՝ պետք է գյուլել, որովհետև դուք ազգի դավաճան եք։ Ակնհայտ է, որ թմրավաճառների մասին չի խոսքը»։

Նա նաև մեջբերեց Արթուր Սարգսյանի մեկ այլ ձայնագրությունից հատված․ «Սիսիանի մոտ մի չորս հոգի փողոց էին փակել, ասում է՝ իմ կաբինետում 30 հոգով նստած էինք, տղերքին ասեցի՝ դրանց հանկարծ չտփեք, որովհետև կարող է նկարեն։ Ոչ թե՝ չտփեք, որովհետև չի կարելի, այլ՝ որովհետև կարող է նկարեն»։

Ելույթի վերջում Ռուբինյանն ընդգծեց՝ «Պատկերացրեք ինչ կլինի, եթե մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, մտածենք, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերացնենք։ Ի՞նչ կլինի։ Իհարկե, վատ բան է դա։ Միակ վեհ նպատակը ժողովրդի կամքն է։ Ուզում եք լինել իշխանություն՝ գնացեք ընտրությունների»։

Նա նշեց, որ կողմ են քվեարկելու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ «Տեռորիզմը, ահաբեկչությունը, ցանկացած ապօրինի հեղաշրջում մեր երկրում տեղ չունի»,- եզրափակեց Ռուբինյանը: 

 

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ հղի կնոջը չի հրել, այլ պարզապես փորձել է ազատել իր ձեռքը։ Նա այդ մասին ասաց Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով իր մասնակցությամբ տեսանյութը։

Տեսանյութը համացանցում տարածվել էր «ինչպես է Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին» վերնագրով։

«Խնդրում եմ որակումներ տալիս առաջնորդվել ճշմարտությամբ, ոչ թե ձեր մեկնաբանությամբ։ Տեսանյութերում ակնհայտ մի կին իմ ձեռքը բռնում է, ես էլ իմ ձեռքն ազատում եմ։ Ես հենց նոր ելույթ էի ունենում և ասացի, որ եթե որևէ կերպ որևէ մեկին ֆիզիկական որևէ միջամտություն եմ արել, որն իմ ձեռքն ազատելու համար էր, ներողություն եմ խնդրում»,- ասաց Արշակյանը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը խորհրդարանի արտահերթ նիստում իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդության քննարկման ժամանակ հայտարարեց` ահաբեկչության մասին մեղադրանքները կեղծ են, դրանք քաղաքական հետապնդում են։ Նա նշեց` քանի որ վստահ է՝ անձեռնմխելիության և կալանքի որոշումն արդեն կան, այս թանկ ժամանակը որոշել է գնալ իր կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ անցկացնել, եկեղեցի գնալ, այնուհետև` ՀՀ քննչական կոմիտե։

Պատգամավորի ելույթից հետո իրավիճակն Ազգային ժողովում լարվեց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։

Ֆոտո

Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին. Թրամփ

Նախ՝ հրադադար, ապա՝ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանք. Զելենսկի

«Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». Ուիթքոֆ

Հալեպ քաղաքում պшյթյուն է որոտացել

Զելենսկին մեկնել է Բրյուսել

Թրամփը Զելենսկուն կընդունի միայնակ. նա հրաժարվել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից

Խաղաղության համաձայնագիր կնքելու համար յուրաքանչյուր կողմ պետք է ինչ-որ բան ստանա և ինչ-որ բան զիջի․ Մարկո Ռուբիո

Պուտինը խաղաղություն չի ուզում, այլ կապիտուլյացիա․ Մակրոն

Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի մտահոգությունների հարցը․ Խարազի

Պուտինը համաձայնել է Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելուն․ Ուիթքոֆ

Իրանի նախագահը Հայաստան կատարելիք այցի նախօրեին խորհրդակցություն է անցկացրել Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի թեմայով

Ուշի ուշով հետևում ենք Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը. Իրանի ԱԳՆ

Թրամփը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին

Իրանում ոչնչացվել են երկու ահաբեկչական խմբավորումներ

Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում