Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հրաժարական տալ՝ իր դեմ կոռուպցիայի մեղադրանքներից հետո: Focus-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ անվստահության քվեարկությունը նախատեսված է հուլիսի 10-ին Ստրասբուրգում։
«Ժամանակն է հեռանալ», - գրել է Օրբանը X սոցիալական ցանցում՝ գրառումը կցելով ֆոն դեր Լեյենի դիմանկարին։
Օրբանը վաղուց ԵՄ ներկայիս ղեկավարության ամենակոշտ քննադատներից մեկն է, հատկապես միգրացիոն քաղաքականության, Ուկրաինայի հակամարտության, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ԵՄ-ի՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարաբերությունների հարցում։
Անվստահության քվեարկության պատճառը COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ պնդումներն են եղել: Քննադատների կարծիքով՝ պատվաստանյութերի մի մասը պատվիրվել է առանց համավարակի ընթացքում բոլոր անհրաժեշտ կլինիկական փորձարկումները անցնելու։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն անցյալ շաբաթ դադարեցրել է ամերիկյան զենքի մատակարարումն Ուկրաինա՝ այդ մասին չտեղեկացնելով Սպիտակ տանը: Այս մասին հաղրոդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս քայլը շփոթություն է առաջացրել վարչակազմում և ստիպել պաշտոնյաներին դժվարությամբ բացատրել այդ որոշումը Կոնգրեսին և Կիևին:
Իմանալով ուշացման մասին՝ Թրամփը կարգադրել է վերսկսել որոշ մատակարարումներ, հատկապես՝ Patriot հրթիռների։
Սա այս տարի արդեն երկրորդ դեպքն է, երբ Հեգսեթը դադարեցնում է օգնությունն Ուկրաինային՝ առանց լայն խորհրդակցությունների անցկացման։ Երկու դեպքում էլ մատակարարումները վերսկսվել են Թրամփի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջամտությունից անմիջապես հետո:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարության օրակարգում չկա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, քվեարկությունը տեղի կունենա Սահմանադրության համաձայն՝ 2028 թվականին։ Այս մասին փոխանցել է ՏԱՍՍ-ը:
Այս կերպ նա արձագանքեց ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելի կոչերին՝ վաղաժամկետ քվեարկություն անցկացնելու վերաբերյալ։
«Ես Օզելին կրկին հիշեցնում եմ։ Քանի որ Սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ ՏԻՄ ընտրությունները՝ 2029 թվականին։
Պարոն Օզել, դուք կարող եք ունենալ ձեր սեփական տեսլականը և կարող եք մատը դնել օրացույցի ցանկացած կիրակիի վրա և ասել, որ այդ ժամանակ պետք է ընտրություններ անցկացվեն։
Սակայն իշխանությունները և ժողովուրդը նման օրակարգ չունեն»,-ասել է Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։
Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Երևանին հակասությունների կարգավորման կոնկրետ քայլեր են առաջարկվել, Մոսկվան սպասում է արձագանքի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին: Հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել, ուստի սպասում ենք Երևանի արձագանքին»,-ասել է Զախարովան:
Երևանում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Տոլստոյ անունով բնակավայրի վրա Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ), հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ Գործողությունները կատարվել են «Վոստոկ» զորախմբավորման կողմից՝ ՍВО գոտում շարունակվող մարտերի շրջանակում։
Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինան կորցրել է մինչև 205 զինծառայող, երկու տանկ, մեկ զրահամեքենա, 17 ավտոմեքենա և ռադիոէլեկտրոնային պայքարի կայան։
Ավելի վաղ Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ ռուսական բանակը առաջխաղացում է գրանցել նաև Վոլնոե Պոլե և Զելենոե Պոլե գյուղերի ուղղությամբ՝ ընդլայնելով վերահսկվող տարածքները և մոտենալով հարևան շրջանի վարչական սահմանին, հայտնում է Лента.ру-ն։
Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգածային նոր հարված է հասցրել Ուկրաինային։ Հարվածների գլխավոր թիրախում է հայտնվել Լուցկ քաղաքը, որի վրա արձակվել են 5 «Կինժալ» հրթիռ և տասնյակ ԱԹՍ-ներ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, երկրի վրա արձակվել է 728 ԱԹՍ, ինչն ամենամեծ թիվն է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Բացի այդ, Ուկրաինայի վրա են արձակվել 13 «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռներ։
ԱԹՍ-ներից 718-ը և «Իսկանդեր» թևավոր հրթիռներից 7-ը խոցվել են կամ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
Լուցկի վրա արձակվել է ավելի քան 50 ԱԹՍ, որոնցից 4-ը հարվածել են թիրախների, ԱԹՍ-ների բեկորներն ընկել են 14 վայրում։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։
Ուկրաինան էլ ԱԹՍ-ներ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ։ Կուրսկում կա 3 զոհ, 7 վիրավոր։
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այսօր Փաշինյանը կհանդիպի ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որը հույս էր հայտնել, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։
Թեմի Բրյուսը Մարկո Ռուբիոյի հայտարարությանն անդրադարձել է հուլիսի 8-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներում, և ի՞նչն է ԱՄՆ պետքարտուղարին ստիպում հավատալ, որ այդ գործընթացներում դրական ավարտ է լինելու։ Թեմի Բրյուսն ընդգծել է, որ պետքարտուղարի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը։
«Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ։