Live24
Օգոստոսի 17, 2025
Live24

Live24

Լուրեր

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգուր Օզելը կրկին առաջարկել է այս տարվա նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։

Օզելը նշել է, որ ընդդիմությունն ունի իր սեփական նախագահի թեկնածուն՝ նկատի ունենալով Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Ավելի վաղ Օզելը հայտնել էր, որ ընդդիմությունը հավաքել է ավելի քան 20 միլիոն ստորագրություն՝ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու աջակցելու համար։

Իսկ ահա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ կառավարության օրակարգում չկա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։

Արձագանքելով Օզգյուր Օզելի արտահերթ քվեարկության կոչերին՝ Էրդողանն ասել է. «Ես նրան (Օզելին) կրկին հիշեցնում եմ։ Քանի որ Սահմանադրությունը և ընտրական օրենքը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ Պարոն Օզել, դուք կարող եք ունենալ ձեր սեփական տեսլականը և կարող եք մատով ցույց տալ օրացույցի ցանկացած կիրակին և ասել, որ այդ ժամանակ պետք է ընտրություններ անցկացվեն։ Սակայն իշխանությունները և ժողովուրդը նման օրակարգ չունեն»։

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

«Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,–սոցցանցերում տարածած տեսանյութին կից գրել է Փաշինյանը։

 

2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գրանցվել է 18.191 երկրաշարժ։ Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների կառավարման փորձագետ, Գազի համալսարանի դասախոս Բյուլենթ Օզմենի խոսքով՝ երկրում մոտ 1000 ակտիվ երկրաշարժային ճեղք գոյություն ունի, որոնք ունեն սեյսմիկ ակտիվություն։

Օզմենը նշել է, որ երկրաշարժերի թվի աճը պայմանավորված է մասնավորապես հունվար-փետրվար ամիսներին Սանտորինի և Ամորգոս կղզիների շրջակայքում գրանցված «երկրաշարժային փոթորիկներով», ինչպես նաև ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժով։

Ամենաշատ երկրաշարժները գրանցվել են Մուղլայում, որին հաջորդում է Մալաթիան, Քյութահյան, Քահրամանմարաշը և Ստամբուլը։

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը՝ Կիևին լրացուցիչ Patriot ՀՕՊ համակարգ մատակարարելու վերաբերյալ, սակայն դա շատ թանկարժեք ռազմական տեխնիկա է։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք խնդրել են դա։ Դրանք իսկապես շատ հազվադեպ են, քանի որ այդ համակարգերից շատերը նախկինում ուղարկվել են Ուկրաինա: Մենք պետք է նայենք դրան։ Շատ, շատ թանկ համակարգ է», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Գաբոնի, Գվինեա-Բիսաուի, Լիբերիայի, Մավրիտանիայի և Սենեգալի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության ևս մեկ հրթիռային համակարգ փոխանցելու հնարավորությունը ի պատասխան Ռուսաստանի կողմից շարունակվող ավիահարվածների։

Միխայիլ Բոգդանովն ազատվել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մեկ այլ հրամանագրով Ռուսաստանի ղեկավարը Բոգդանովին ազատել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։

Կրեմլում ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ չնայած Կիևին ամերիկյան զենքի մատակարարումները վերսկսելու որոշմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք նաև ակնկալում ենք, որ անկախ զենքի մատակարարումները վերսկսելու բոլոր որոշումներից, չնայած ոչ ոք իրականում չի դադարեցրել որևէ մատակարարում, Թրամփը և նրա թիմը կշարունակեն ջանքերը՝ ուկրաինական կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական ​​հարթություն բերելու ուղղությամբ», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մենք նաև լսեցինք Թրամփի շատ կարևոր հայտարարությունն այն մասին, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը շատ ավելի դժվար էր, քան ինքը կարծում էր սկզբից։ Սա այն է, ինչի մասին մենք խոսում էինք հենց սկզբից, որ դա հնարավոր չէ լուծել մեկ գիշերվա ընթացքում», – նշել է Պեսկովը։

Նա հավելել է, որ «Ռուսաստանն այժմ սպասում է ուկրաինական կողմից առաջարկների՝ բանակցությունների երրորդ փուլի համար»։

«Սա պետք է բխի ուկրաինական կողմի շահերից, քանի որ տեղում իրավիճակն ամեն օր փոխվում է։ Մենք առաջ ենք շարժվում։ Ամեն նոր օր ուկրաինական կողմը ստիպված կլինի համաձայնել նոր իրողությունների հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը նաև ասել է, որ Կրեմլը հանգիստ է ընկալում Թրամփի կոշտ հռետորաբանությունը ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում։ Նրան նաև խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր, 2024 թվականին Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը։ Նա նշել է, որ այդ հարցը հարկավոր է հասցեագրել Սպիտակ տանը։ Պեսկովը շեշտել է՝ այդ ժամանակ Թրամփը նախագահ չէր, և արդյոք նա նման բան ասել է դոնորների հետ հանդիպմանը թե արդյոք դա կեղծ լուր է, ինքը չի կարող իմանալ։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը տարաձայնություններ չունեն ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու առումով։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ջիդդայում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։

Այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ պարզաբանելով, որ հուլիսի 8-ին կայացած բանակցությունների ընթացքում քննարկման առարկա է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցը։

Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և ընդգծել՝ տարածաշրջանում անվտանգության ու կայունության կարևորությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին գնահատել է Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի՝ Սաուդյան Արաբիայի դատապարտումը։

Հաղորդվում է, որ քննարկման ընթացքում երկու կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Սաուդյան արաբիայի թագաժառանգը հույս է հայտնել, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը կհարթի ավելի կայուն և անվտանգ տարածաշրջանի ճանապարհը։ Նա նաև վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը երկխոսությանը՝ որպես տարաձայնությունները լուծելու հիմնական գործիք։

Իսրայելն Իրանին հարվածներ էր հասցրել հունիսի 13-ին, որին Թեհրանը պատասխանել էր՝ հարվածելով Իսրայելում թիրախների։ Հակամարտության 9-րդ օրը ԱՄՆ-ն հարվածներ հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին, որից հետո հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում գործող մանկապարտեզներից մեկում։

Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում, «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 5-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 10։20-ի սահմաններում, այն մանկապարտեզում, ուր հաճախում է, խաղասենյակից անցել է հարակից ճաշասենյակ, բարձրացել է աթոռի վրա, բացել պատուհանը և վայր ընկել՝ հայտնվելով բակային հատվածում, ինչի պատճառով էլ մարմնական վնասվածքներ է ստացել։

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: 

Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։

Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների  հանձնառությանը։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կարևոր հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ նոր Գործընկերության օրակարգի վերաբերյալ քաղաքական համաձայնությունը և Եվրոպական հանձնաժողովի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկության հաստատումը։ Նշյալ որոշումներն ավելի կմերձեցնեն Հայաստանը և ԵՄ-ը։

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են նաև 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման գործընթացը՝ միտված Հայաստանի և ԵՄ միջև ոլորտային առավել սերտ համագործակցությանը և կապակցվածության ու բիզնես ոլորտներում լայնածավալ ներդրումների խթանմանը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համապատասխան։ 

Գործընկերության կոմիտեն դիտարկել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտում բարեփոխումների, իրավապահ համակարգի, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում զարգացումները։ ԵՄ-ը գնահատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ինչպես նաև այս ուղղություններով արձանագրված շոշափելի առաջընթացը։ ԵՄ-ն ընդգծել է նշված ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերն՝ ուղղված խտրականության բոլոր ձևերի վերացմանը։ Կողմերն ընդգծել են որոշումների կայացման և հանրային կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության կարևորությունը։

Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են տարածաշրջանային ներառական կապակցվածության խթանման հնարավորությունները, տնտեսության դիվերսիֆիկացիայի ու փոխադարձ առևտրի ընդլայնման ուղղությունները, թվային և կանաչ փոխակերպումների արագացման ճանապարհները, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ինչպես նաև կլիմայական գործողությունների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության համատեքստում կողմերը ողջունել են Հայաստանի և ԵՄ միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական առաջին խորհրդակցությունների անցկացումը։ Կողմերը քննարկել են համագործակցության նոր ուղղություններ՝ կենտրոնանալով հիբրիդային և կիբերսպառնալիքների, արտաքին միջամտությունների և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում դիմակայության կարողությունների զարգացման վրա։ Վերահաստատել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևոր ներդրումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում։

Գործընկերության կոմիտեին քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ կոչ անելով ստորագրել և վավերացնել այն։ ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա։ ԵՄ-ն  իր աջակցությունն է հայտնել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Հանդիպումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեն:

Ֆոտո

Սկսած ժամը 09:30-ից ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան

Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ

Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին Վաշինգտոն. NYT

Ալյասկայից վերադառնալուց հետո Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Թուրքիան պատրաստ է նպաստել Ուկրաինայում երկարատև խաղաղության հաստատմանը․ Էրդողան

Ուկրաինայի hակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում են Միացյալ Նահանգները, այլ ոչ թե եվրոպացիները․ Մերց

Սի Ծինփինն ինձ ասաց, որ քանի դեռ ես նախագահ եմ, Չինաստանը չի ներխուժի Թայվան․ Թրամփ

Պուտինը ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը․ Թրամփը՝ Զելենսկուն

Փեզեշքիանի այցի ընթացքում Հայաստանում փաստաթղթեր կստորագրվեն

Ալյասկայի գագաթնաժողովը ճանապարհ է բացել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Իտալիայի վարչապետ

Ուկրաինան պետք է ունենա անսասան անվտանգության երաշխիքներ՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար․ ԵՄ և Մեծ Բրիտանիայի առաջնորդներ

Իրանի նախագահը Հայաստան այցելելուց բացի կայցելի նաև Բելառուս

Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով․ Իրանի կառավարության խոսնակ

Եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ․ Ուշակովը՝ Պուտին-Զելենսկի-Թրամփ հանդիպման մասին

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառnւթյան մեջ պահելը, Արցախի էթնիկ զտnւմը և քրիստոնեական ժառանգության nչնչացումը․ հայտարարություն