Live24
Օգոստոսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ ամերիկյան կողմը հիասթափված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունից։ Միաժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել շփումները Մոսկվայի և Կիևի հետ։

«Մենք շարունակում ենք ներգրավված լինել գործընթացում, մենք փոխանակեցինք որոշ գաղափարներ և մեկնաբանություններ, որոնք ես կուղարկեմ Վաշինգտոն։ Սա անկեղծ զրույց էր, կարևոր, այն տեղի ունեցավ։ Մենք անդրադարձանք Ուկրաինայի հետ կապ չունեցող այլ թեմաների, բայց դա մեր քննարկած թիվ մեկ թեման էր», - լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն։

«Նախագահը շատ հստակ էր. նա հիասթափված և վշտացած է, որ ռուսական կողմը այլևս ճկունություն չունի այս հակամարտության դադարեցման հարցում։ Մենք հույս ունենք, որ դա կփոխվի։ Մենք կշարունակենք ներգրավված լինել գործընթացում և կփնտրենք իրավիճակը փոխելու հնարավորություններ», - նշել է պետքարտուղարը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել է, որ գոհ չէ Վլադիմիր Պուտինի գործողություններից Ուկրաինայի հարցում, քանի որ կարգավորման հարցում դեռևս արդյունքներ չկան։ ԱՄՆ նախագահն ասել է, որ լրջորեն քննարկում է հակառուսական պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը։ Միևնույն ժամանակ, Կրեմլը չի ​​համաձայնել, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը կանգ է առել։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են Աբու Դաբիում՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքն ավարտելու համար։ Դա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է գրեթե չորս տասնամյակ տևած հակամարտությունից հետո խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալուց ի վեր։ Դրա մասին գրում է Euronews-ը։

«Այս հանդիպման արդյունքները, վերջին հաշվով, կորոշեն Հարավային Կովկասի ապագան ոչ միայն այն պատճառով, թե ինչի շուրջ կհամաձայնվեն երկու երկրների ղեկավարները, այլև այն պատճառով, որ Ռուսաստանն առաջին անգամ չի մասնակցի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը»։

Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը հեռացել են Կրեմլից, քանի որ վերջին տարիներին Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։

Աբու Դաբիում անցկացված հանդիպումը տեղի է ունեցել նաև Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև նմանատիպ երկկողմ հանդիպումից հետո։

Ուկրաինայում խրվելով՝ Մոսկվան աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում», - գրում է Euronews-ը։

Ըստ ВЧК-ОГПУ-ի աղբյուրի՝ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական բանագնացի հետ։

«Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական կողմը անցյալ տարվա դեկտեմբերին E 190 ինքնաթիռի ոչնչացման փաստի ճանաչման վերաբերյալ սկզբնապես Ռուսաստանի առաջադրած պայմանները երբեք չի ընդունել։

Մինչ Կուրենկովը գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաքում, տեղի դատարանը մերժել է ռուսաստանցի լրագրողների համար խափանման միջոցները փոխելու հարցումները։ Նրանք մնում են կալանքի տակ։ Համապատասխանաբար, այժմ որևէ փոխանակման մասին խոսք լինել չի կարող։

Պաշտոնապես նախարարը մասնակցել է արտակարգ իրավիճակների նախարարների նիստին, որը անցկացվել է Բաքվում՝ նեղ շրջանակով։ Ըստ աղբյուրի՝ Կուրենկովը մտադիր էր ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահի հետ, սակայն ռուսական կողմին հասկացրել են, որ ոչ պաշտոնական երկխոսություն չի լինի, և Ալեքսանդր Կուրենկովը ստիպված է եղել կրճատել Ադրբեջանի Հանրապետություն կատարած իր այցի տևողությունը։

«2024 թվականի դեկտեմբերին խոցված «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռին առնչվող իրավիճակում Բաքուն ակտիվորեն աջակցում է Ղազախստանի քաղաքական ղեկավարությանը՝ Գրոզնիում ռուսական ՀՕՊ-ի պարտությունից հետո իր ադրբեջանցի գործընկերներին տրամադրելով ինքնաթիռի կործանման մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները»,- գրում է ВЧК-ОГПУ-ն։

Այսօր՝ հուլիսի 10-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Արմեն Ս․-ի վարած մոտոցիկլը ու 28-ամյա Արսեն Դ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով մոտոցիկլը հայտնվել է բեռնատարի տակ։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։ 

Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Ռամիլ Ալիևին և Իսմայիլ Հասանովին՝ «Վագներ» ռազմականացված խմբավորման կազմում ռազմական գործողություններին մասնակցելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի մայրաքաղաքի Սաբայիլի շրջանային դատարանը։

«Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը 4 ամսվա խափանման միջոց է ընտրել Ադրբեջանի քաղաքացիներ Ալիև Ռամիլ Ռամիզ օղլուի (ծնված 1991 թվականին) և Հասանով Իսմայիլ Բուլուդխան օղլուի (ծնված 1974 թվականին) համար՝ Հանրապետության պետական ​​անվտանգության ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տվյալ անձինք «կատարել են տարբեր հանցավոր գործողություններ» Ադրբեջանում և դրանից դուրս: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նրանք «անձնապես ընտրվել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից՝ պատժից ազատվելու և դրամական փոխհատուցման դիմաց տարբեր մարտական ​​գործողությունների համար հավաքագրվելու համար»:

Դատարանում ներկայացված նյութերի համաձայն՝ Ալիևն ու Հասանովը «մասնակցել են տարբեր երկրների տարածքներում հրազենի և պայթուցիկ նյութերի կիրառմամբ վարժանքների և մարտական ​​գործողությունների»։

Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Ռամիլ Ալիևին և Իսմայիլ Հասանովին՝ «Վագներ» ռազմականացված խմբավորման կազմում ռազմական գործողություններին մասնակցելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի մայրաքաղաքի Սաբայիլի շրջանային դատարանը։

«Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը 4 ամսվա խափանման միջոց է ընտրել Ադրբեջանի քաղաքացիներ Ալիև Ռամիլ Ռամիզ օղլուի (ծնված 1991 թվականին) և Հասանով Իսմայիլ Բուլուդխան օղլուի (ծնված 1974 թվականին) համար՝ Հանրապետության պետական ​​անվտանգության ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տվյալ անձինք «կատարել են տարբեր հանցավոր գործողություններ» Ադրբեջանում և դրանից դուրս: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նրանք «անձնապես ընտրվել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից՝ պատժից ազատվելու և դրամական փոխհատուցման դիմաց տարբեր մարտական ​​գործողությունների համար հավաքագրվելու համար»:

Դատարանում ներկայացված նյութերի համաձայն՝ Ալիևն ու Հասանովը «մասնակցել են տարբեր երկրների տարածքներում հրազենի և պայթուցիկ նյութերի կիրառմամբ վարժանքների և մարտական ​​գործողությունների»։

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 5 հազար ՀՕՊ հրթիռներ: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։ 

Նշվում է՝ դա ոչ միայն զգալիորեն կբարձրացնի Թագավորության պաշտպանունակությունը, այլև թույլ կտա Կիևին շարունակել պայքարը:

«Մատակարարումներն իրականացվելու են վարկային համաձայնագրի շրջանակներում, որը երկրները կստորագրեն հունիսի 10-11-ը Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում: Լոնդոնը հրթիռների մատակարարման համար 3,4 մլրդ դոլար վարկ կհատկացնի՝ 19 տարի մարման ժամկետով։ Բացի այդ, Բրիտանիան 2025-2026 թվականներին Ուկրաինային կհատկացնի 283 միլիոն ֆունտ ստեռլինգ անհատույց օգնություն», - հայտարարել են կառավարությունում:

Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, որը հայտարարել է, որ հնարավոր է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ, արդարացվել է զրպարտության գործով։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 10-ին, հայտարարել է նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։

«Նատաշա Ռեյի հաղթանակը Բրիջիտի Մակրոնի և Ժան-Միշել Տրոնյոյի դեմ, վերաքննիչ դատարանը արդարացրել է Նատաշա Ռեյին, որը պատրաստվում է ուղիղ հակընդեմ ​​​​հայց ներկայացնել Բրիջիտի և Ժան-Միշել Տրոնյոյի դեմ՝ դատարանին խարդախորեն սխալ տեղեկատվություն տրամադրելու մեղադրանքով», - Թերթի փոխանցմամբ՝ գրել է փաստաբանը X սոցիալական ցանցի իր էջում։

Փետրվարի 6-ին Ռեյը հայտարարել է դատական ​​​​հայց ներկայացնելու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը փաստաթղթերի կեղծման մեջ մեղադրելու իր ծրագրերի մասին։ Փետրվարի 3-ին լրագրողը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում՝ ֆրանսիական իշխանությունների կողմից իրավական հետապնդումների պատճառով։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մակրոնների հետ կապված իրավիճակը անվանել է ֆրանսիացի լրագրողների հետապնդման լավ օրինակ՝ նրանց հետաքրքրող թեմայի վերաբերյալ հարցեր տալու համար։

Եվրախորհրդարանի մեծամասնությունը դեմ է քվեարկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեմ անվստահության հայտնելու նախագծին։ Ինչպես հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը, քվեարկության մասնակիցներից միայն 175-ն է կողմ քվեարկել անվստահություն հայտնելու առաջարկին։ 360 պատգամավոր դեմ է արտահայտվել, 18-ը մնացել են ձեռնպահ։

Այդպիսով քվեարկության արդյունքում ԵԽ-ն իր աջակցությունն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարին։ Եթե Ուրսուլա ֆեն դեր Լայենը քվեարկության արդյունքում տանուլ տար, ապա ստիպված կլիներ հրաժարվել պաշտոնից։

Եվրահանձնաժողովի ղեկավարի դեմ անվստահության քվեարկության նախաձեռնության հեղինակը ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան էր։ 

Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահություն հայտնելու պատճառներից մեկը նրա և Pfizer դեղագործական ընկերության այն ժամանակվա ղեկավարի միջև հաղորդագրությունների շուրջ առաջացած սկանդալն էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Բացի այդ, նախաձեռնության հեղինակ Պիպերեան մեղադրել է Եվրահանձնաժողովին Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանգամանորեն քննարկել են ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով Կուալա Լումպուրում նրանց հանդիպման արդյունքները:

Ըստ հաղորդագրության՝ զարգացնելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների, այդ թվում՝ հուլիսի 3-ին նրանց վերջին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները՝ Լավրովը և Ռուբիոն «հանգամանորեն քննարկել են երկկողմ օրակարգի և աշխարհում ստեղծված իրադրության հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ դիրքորոշումները»:

«Կայացել է կարծիքների առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ», – նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:

«Հաստատվել է կոնֆլիկտային իրադրությունների խաղաղ լուծումների, ռուս-ամերիկյան տնտեսական և հումանիտար  համագործակցության, երկու երկրների հասարակությունների միջև անարգել շփումների վերականգնման երկուստեք տրամադրվածությունը, ինչին, մասնավորապես, կարող է նպաստել ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը։ Ընդգծվել է երկկողմ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեության կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքի կարևորությունը», – ասել են Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում։

Նախարարությունում նաև հավելել են, որ «կշարունակվի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդլայնվող շրջանակի շուրջ»:

Լավրով-Ռուբիո հանդիպումը տեղի է ունեցել Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում: Բանակցությունները տևել են 50 րոպե:

Ֆոտո

Եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ․ Ուշակովը՝ Պուտին-Զելենսկի-Թրամփ հանդիպման մասին

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառnւթյան մեջ պահելը, Արցախի էթնիկ զտnւմը և քրիստոնեական ժառանգության nչնչացումը․ հայտարարություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին մտածելու կարիք դեռ չկա․ Թրամփ

Ուկրաինայում պшտերազմը կարող է ավարտվել մինչև Սուրբ Ծնունդ. ԱՄՆ սենատոր

Թրամփը՝ Պուտինի, Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ զրույցի մասին. Բոլորը եկել են այն եզրակացության, որ լավագույն միջոցը խաղաղության համաձայնագիր կնքելն է

Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են. Ալի Լարիջանի

Զելենսկին երկուշաբթի կհանդիպի Թրամփի հետ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին

ԱՄՆ–ն Ալյասկայի գագաթնաժողովից հետո հրաժարվել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը. Մեդվեդև

Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Ադրբեջանի ռազմածովային ուժերը մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում․ Վոյեննի Օբոզրեվատել

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա. դեսպանատուն

Ինչպես են ամերիկյան կործանիչներն ուղեկցում Պուտինի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան թռչելիս

Ձգտելով խաղաղության. Պուտինի ու Թրամփի պատմական հանդիպումը՝ լուսանկարներով

ՌԴ-ն փաստաթղթեր է պատրաստել ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար. Դարչիև