Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով 2025 թվականի հունիսին Ուկրաինայում հաստատվել է 232 քաղաքացիական անձի մահվան և 1343-ի վիրավորման դեպք։
Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությանը։
Ըստ ՄԱԿ-ի՝ սա ամենաբարձր ամսական ցուցանիշն է Ուկրաինայում սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում՝ 2022 թվականի ապրիլից ի վեր։
Առաքելությունը շեշտում է, որ այս տվյալները չեն ներառում ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքները, քանի որ այդ շրջաններում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մուտք չեն ունեցել։ Այս հանգամանքը նշանակում է, որ իրական զոհերի թիվը կարող է լինել զգալիորեն ավելի բարձր։
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ քաղաքացիական զոհերի աճի հիմնական պատճառը ռուսական կողմի հրթիռային և դրոնային հարձակումների ինտենսիվության ավելացումն է, որոնք թիրախավորել են ոչ միայն առաջնագծի գոտիները, այլև բնակելի տարածքներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի խորքում։
ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դանիել Բելը հայտնել է, որ հեռահար հրթիռներով և դրոններով հարվածների ավելացումը շփման գծից հեռու քաղաքացիական բնակչության շրջանում պատճառել է ավելի շատ մահեր և ավերածություններ։Ռուսաստանը, իր հերթին, հերքում է խաղաղ բնակչության դիտավորյալ թիրախավորումը՝ պնդելով, թե հարվածները հասցվում են բացառապես ռազմական օբյեկտներին։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից՝ 2022 թվականից մինչ այժմ, զոհվել է ավելի քան 13,500 քաղաքացիական անձ, սակայն առաքելությունը ընդգծում է, որ իրական թվերն ամենայն հավանականությամբ զգալիորեն ավելի բարձր են։
Արցախցի Արեն Նազարյանը, որը բռնի տեղահանության ժամանակ լինելով ընդամենը 13 տարեկան, 40 ժամ անցկացրել է ղեկին ու հարազատներին անվնաս հասցրել ՀՀ, Հայաստանում Ռուսական տանը պարգևատրվել է «Թեժ սիրտ» միջազգային մրցանակով։
Արենի ստացած «Տաք սիրտ» մրցանակը
Պատմում է, որ մեքենա վարելը սովորել է հորից՝ 44-օրյա պատերազմից հետո։ Հայրն ասել է` պետք է գալու, ու նա չի սխալվել։
«Հայրիկը ճանապարհին օգնում էր, երբեմն խորհուրդներ էր տալիս», – պատմեց Արենը։
Արենի քույրը, որը նույնպես ներկա էր միջոցառմանը, ասաց, որ հպարտանում է եղբորով ու հավելեց` եթե չլիներ Արենի քաջությունը, իրենց ընտանիքի բոլոր անդամները չէին կարողանա դուրս գալ Արցախից։
«Մենք փորձում էինք չխանգարել նրան, քանի որ հասկանում էինք՝ ցանկացած խորհուրդ կամ ցուցում կարող էր բացասաբար ազդել նրա վրա, պարզապես վստահեցինք նրան», – լրագրողներին ասաց Աննան։
Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ այս մրցանակը դեռահասներին շնորհվում է հերոսական արարքների համար։ Նրա խոսքով՝ Հայաստանից մի քանի թեկնածու է եղել, բայց հաղթել է Արենը։
Ֆեֆիլովը հավելեց` ինքը շատ լավ պատկերացնում է այդ ճանապարհի դժվարությունները, քանի որ անձամբ է գնացել Գորիս հումանիտար օգնություն հասցնելու։
«Ինչպե՞ս կարող էր 12-ամյա մի տղա, որը ղեկի հետևից գրեթե չէր երևում, հաղթահարել այդ ճանապարհը։ Դա իսկապես լուրջ և պատասխանատու քայլ է, որը խոսում է նրա իսկական լեռնեցու բնավորության մասին», – ընդգծեց Ֆեֆիլովը։
Միջոցառմանը ներկա էր նաև տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, որն Արենի քայլը որակեց որպես իսկական ինքնազոհություն, սիրո դրսևորում։
«Եթե սեր կա, ուրեմն ամեն ինչ հնարավոր է։ Նույնիսկ մի փոքրիկ տղա, որին ղեկի հետևից հազիվ էին տեսնում, կարող է անցնել այդ ճանապարհը», – ասաց տեր Շմավոնը։
Նա Արենին նվիրեց Գրիգոր Նարեկացու գրքերից մեկը։
«Մրցանակը կոչվում է «Տաք սիրտ», իսկ մենք ունենք մեծ աղոթող Նարեկացուն, որի յուրաքանչյուր աղոթք սկսվում է այս տողով՝ «Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ»։ Ահա հենց այդ սրտով էլ այսօր քեզ պարգևատրում են», – ասաց հոգևոր հայրը։
Արենը նվերներ ստացավ նաև Ռուսաստանի ԱԻՆ-ից։ Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բուտիրսկին նշեց, որ Արենը մեր ժամանակների իսկական պաշտպան և հերոս է, իսկ նրա կատարած քայլը՝ խիզախության և հերոսության վառ օրինակ։
Նշենք, որ համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության մրցանակը՝ միջազգային մասնակցությամբ, շնորհվում է անշահախնդիր օգնության հասնելու և կյանքի դժվարին իրավիճակները հաղթահարելու պատրաստակամության համար:
«Տաք սիրտ» կրծքանշանով և խորհրդանիշով կարող են պարգևատրվել մինչև 23 տարեկան երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև մանկական և երիտասարդական կազմակերպություններն ու միավորումները: Մասնավորապես, նրանց սխրանքները պետք է կապված լինեն արտակարգ իրավիճակների հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակների հաղթահարման, սոցիալապես նշանակալի նախագծերի և նախաձեռնությունների հաջող իրականացման հետ, այդ թվում՝ օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելը:
Նախաձեռնության նպատակն է բացահայտել Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում և արտերկրում հերոսական և համարձակ գործողությունների, օգնության և աջակցության կարիք ունեցող մարդկանց նկատմամբ հոգատարության դեպքերը, կյանքի դժվար իրավիճակները արիաբար հաղթահարելու դեպքերը, մարդկանց անշահախնդիր օգնության հասնելու ունակությունն ու պատրաստակամությունը, սոցիալական նշանակալի նախաձեռնությունների և նախագծերի հաջող իրականացումը: Նախաձեռնության հիմնադիրը սոցիալ-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամն է։
Այն անցկացվում է ՌԴ կրթության նախարարության, գիտության և բարձրագույն կրթության նախարարության, Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, Քննչական կոմիտեի, ԱՊՀ գործերի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության դաշնային գործակալության (Ռոսսոտրուդնիչեստվո), Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատարի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների աջակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ ամերիկյան կողմը հիասթափված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունից։ Միաժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել շփումները Մոսկվայի և Կիևի հետ։
«Մենք շարունակում ենք ներգրավված լինել գործընթացում, մենք փոխանակեցինք որոշ գաղափարներ և մեկնաբանություններ, որոնք ես կուղարկեմ Վաշինգտոն։ Սա անկեղծ զրույց էր, կարևոր, այն տեղի ունեցավ։ Մենք անդրադարձանք Ուկրաինայի հետ կապ չունեցող այլ թեմաների, բայց դա մեր քննարկած թիվ մեկ թեման էր», - լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն։
«Նախագահը շատ հստակ էր. նա հիասթափված և վշտացած է, որ ռուսական կողմը այլևս ճկունություն չունի այս հակամարտության դադարեցման հարցում։ Մենք հույս ունենք, որ դա կփոխվի։ Մենք կշարունակենք ներգրավված լինել գործընթացում և կփնտրենք իրավիճակը փոխելու հնարավորություններ», - նշել է պետքարտուղարը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել է, որ գոհ չէ Վլադիմիր Պուտինի գործողություններից Ուկրաինայի հարցում, քանի որ կարգավորման հարցում դեռևս արդյունքներ չկան։ ԱՄՆ նախագահն ասել է, որ լրջորեն քննարկում է հակառուսական պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը։ Միևնույն ժամանակ, Կրեմլը չի համաձայնել, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը կանգ է առել։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են Աբու Դաբիում՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքն ավարտելու համար։ Դա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է գրեթե չորս տասնամյակ տևած հակամարտությունից հետո խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալուց ի վեր։ Դրա մասին գրում է Euronews-ը։
«Այս հանդիպման արդյունքները, վերջին հաշվով, կորոշեն Հարավային Կովկասի ապագան ոչ միայն այն պատճառով, թե ինչի շուրջ կհամաձայնվեն երկու երկրների ղեկավարները, այլև այն պատճառով, որ Ռուսաստանն առաջին անգամ չի մասնակցի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը»։
Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը հեռացել են Կրեմլից, քանի որ վերջին տարիներին Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։
Աբու Դաբիում անցկացված հանդիպումը տեղի է ունեցել նաև Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև նմանատիպ երկկողմ հանդիպումից հետո։
Ուկրաինայում խրվելով՝ Մոսկվան աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում», - գրում է Euronews-ը։
Ըստ ВЧК-ОГПУ-ի աղբյուրի՝ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական բանագնացի հետ։
«Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական կողմը անցյալ տարվա դեկտեմբերին E 190 ինքնաթիռի ոչնչացման փաստի ճանաչման վերաբերյալ սկզբնապես Ռուսաստանի առաջադրած պայմանները երբեք չի ընդունել։
Մինչ Կուրենկովը գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաքում, տեղի դատարանը մերժել է ռուսաստանցի լրագրողների համար խափանման միջոցները փոխելու հարցումները։ Նրանք մնում են կալանքի տակ։ Համապատասխանաբար, այժմ որևէ փոխանակման մասին խոսք լինել չի կարող։
Պաշտոնապես նախարարը մասնակցել է արտակարգ իրավիճակների նախարարների նիստին, որը անցկացվել է Բաքվում՝ նեղ շրջանակով։ Ըստ աղբյուրի՝ Կուրենկովը մտադիր էր ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահի հետ, սակայն ռուսական կողմին հասկացրել են, որ ոչ պաշտոնական երկխոսություն չի լինի, և Ալեքսանդր Կուրենկովը ստիպված է եղել կրճատել Ադրբեջանի Հանրապետություն կատարած իր այցի տևողությունը։
«2024 թվականի դեկտեմբերին խոցված «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռին առնչվող իրավիճակում Բաքուն ակտիվորեն աջակցում է Ղազախստանի քաղաքական ղեկավարությանը՝ Գրոզնիում ռուսական ՀՕՊ-ի պարտությունից հետո իր ադրբեջանցի գործընկերներին տրամադրելով ինքնաթիռի կործանման մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները»,- գրում է ВЧК-ОГПУ-ն։
Այսօր՝ հուլիսի 10-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Արմեն Ս․-ի վարած մոտոցիկլը ու 28-ամյա Արսեն Դ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով մոտոցիկլը հայտնվել է բեռնատարի տակ։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։
Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Ռամիլ Ալիևին և Իսմայիլ Հասանովին՝ «Վագներ» ռազմականացված խմբավորման կազմում ռազմական գործողություններին մասնակցելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի մայրաքաղաքի Սաբայիլի շրջանային դատարանը։
«Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը 4 ամսվա խափանման միջոց է ընտրել Ադրբեջանի քաղաքացիներ Ալիև Ռամիլ Ռամիզ օղլուի (ծնված 1991 թվականին) և Հասանով Իսմայիլ Բուլուդխան օղլուի (ծնված 1974 թվականին) համար՝ Հանրապետության պետական անվտանգության ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տվյալ անձինք «կատարել են տարբեր հանցավոր գործողություններ» Ադրբեջանում և դրանից դուրս: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նրանք «անձնապես ընտրվել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից՝ պատժից ազատվելու և դրամական փոխհատուցման դիմաց տարբեր մարտական գործողությունների համար հավաքագրվելու համար»:
Դատարանում ներկայացված նյութերի համաձայն՝ Ալիևն ու Հասանովը «մասնակցել են տարբեր երկրների տարածքներում հրազենի և պայթուցիկ նյութերի կիրառմամբ վարժանքների և մարտական գործողությունների»։
Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Ռամիլ Ալիևին և Իսմայիլ Հասանովին՝ «Վագներ» ռազմականացված խմբավորման կազմում ռազմական գործողություններին մասնակցելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի մայրաքաղաքի Սաբայիլի շրջանային դատարանը։
«Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը 4 ամսվա խափանման միջոց է ընտրել Ադրբեջանի քաղաքացիներ Ալիև Ռամիլ Ռամիզ օղլուի (ծնված 1991 թվականին) և Հասանով Իսմայիլ Բուլուդխան օղլուի (ծնված 1974 թվականին) համար՝ Հանրապետության պետական անվտանգության ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տվյալ անձինք «կատարել են տարբեր հանցավոր գործողություններ» Ադրբեջանում և դրանից դուրս: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նրանք «անձնապես ընտրվել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից՝ պատժից ազատվելու և դրամական փոխհատուցման դիմաց տարբեր մարտական գործողությունների համար հավաքագրվելու համար»:
Դատարանում ներկայացված նյութերի համաձայն՝ Ալիևն ու Հասանովը «մասնակցել են տարբեր երկրների տարածքներում հրազենի և պայթուցիկ նյութերի կիրառմամբ վարժանքների և մարտական գործողությունների»։
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 5 հազար ՀՕՊ հրթիռներ: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։
Նշվում է՝ դա ոչ միայն զգալիորեն կբարձրացնի Թագավորության պաշտպանունակությունը, այլև թույլ կտա Կիևին շարունակել պայքարը:
«Մատակարարումներն իրականացվելու են վարկային համաձայնագրի շրջանակներում, որը երկրները կստորագրեն հունիսի 10-11-ը Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում: Լոնդոնը հրթիռների մատակարարման համար 3,4 մլրդ դոլար վարկ կհատկացնի՝ 19 տարի մարման ժամկետով։ Բացի այդ, Բրիտանիան 2025-2026 թվականներին Ուկրաինային կհատկացնի 283 միլիոն ֆունտ ստեռլինգ անհատույց օգնություն», - հայտարարել են կառավարությունում: