Live24
Օգոստոսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Եվրախորհրդարանի մեծամասնությունը դեմ է քվեարկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեմ անվստահության հայտնելու նախագծին։ Ինչպես հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը, քվեարկության մասնակիցներից միայն 175-ն է կողմ քվեարկել անվստահություն հայտնելու առաջարկին։ 360 պատգամավոր դեմ է արտահայտվել, 18-ը մնացել են ձեռնպահ։

Այդպիսով քվեարկության արդյունքում ԵԽ-ն իր աջակցությունն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարին։ Եթե Ուրսուլա ֆեն դեր Լայենը քվեարկության արդյունքում տանուլ տար, ապա ստիպված կլիներ հրաժարվել պաշտոնից։

Եվրահանձնաժողովի ղեկավարի դեմ անվստահության քվեարկության նախաձեռնության հեղինակը ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան էր։ 

Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահություն հայտնելու պատճառներից մեկը նրա և Pfizer դեղագործական ընկերության այն ժամանակվա ղեկավարի միջև հաղորդագրությունների շուրջ առաջացած սկանդալն էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Բացի այդ, նախաձեռնության հեղինակ Պիպերեան մեղադրել է Եվրահանձնաժողովին Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանգամանորեն քննարկել են ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով Կուալա Լումպուրում նրանց հանդիպման արդյունքները:

Ըստ հաղորդագրության՝ զարգացնելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների, այդ թվում՝ հուլիսի 3-ին նրանց վերջին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները՝ Լավրովը և Ռուբիոն «հանգամանորեն քննարկել են երկկողմ օրակարգի և աշխարհում ստեղծված իրադրության հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ դիրքորոշումները»:

«Կայացել է կարծիքների առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ», – նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:

«Հաստատվել է կոնֆլիկտային իրադրությունների խաղաղ լուծումների, ռուս-ամերիկյան տնտեսական և հումանիտար  համագործակցության, երկու երկրների հասարակությունների միջև անարգել շփումների վերականգնման երկուստեք տրամադրվածությունը, ինչին, մասնավորապես, կարող է նպաստել ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը։ Ընդգծվել է երկկողմ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեության կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքի կարևորությունը», – ասել են Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում։

Նախարարությունում նաև հավելել են, որ «կշարունակվի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդլայնվող շրջանակի շուրջ»:

Լավրով-Ռուբիո հանդիպումը տեղի է ունեցել Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում: Բանակցությունները տևել են 50 րոպե:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Լոնդոնում մեկնարկել է ֆրանկոբրիտանական գագաթնաժողովը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գագաթնաժողովի մեկնարկին Մակրոնը հայտարարել է, որ քննարկման թեմաներից կլինեն իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումը: Նա շեշտել է, որ բրեքսիթը ոչ մի կերպ չի ազդել երկու երկրների պատմական հարաբերությունների վրա: 

Սթարմերն իր հերթին նշել է, որ Լա Մանշի նեղուցում տիրող իրավիճակը «չի կարող այսպես շարունակվել», և որ կողմերը նոր մարտավարություն կմշակեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար: 

Երկու ղեկավարներն էլ նշել են, որ կվերահաստատեն աջակցությունն Ուկրաինային և կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա: Բանակցությունների օրակարգում են նաև պաշտպանական համագործակցության ընդլայնումը, հրթիռների համատեղ մշակումը և համագործակցությունը միջուկային ոլորտում: Գագաթնաժողովից առաջ կողմերը հայտարարել են, որ կպատվիրեն լրացուցիչ Storm Shadow հեռահար հրթիռներ և կմշակեն դրանց փոխարինող նոր համակարգեր:

Բրիտանիան և Ֆրանսիան նախատեսում են ավելի սերտ համագործակցել միջուկային զսպման ոլորտում, որպեսզի անհրաժեշտության դեպքում համատեղ արձագանքեն Եվրոպային սպառնացող ցանկացած վտանգի:  Մակրոնը եռօրյա պետական այցով Մեծ Բրիտանիայում է հուլիսի 8-ից: Սա 2020 թվականին բրեքսիթից հետո ԵՄ անդամ երկրի ղեկավարի առաջին պետական այցն է Միացյալ Թագավորություն:

Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի բոլոր օդանավակայանների լիարժեք աշխատանքի վերսկսման մասին՝ հունիսին 12-օրյա պատերազմի պատճառով մոտ երկու շաբաթ տևած ժամանակավոր դադարից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Վերջին օրերին պաշտոնական թույլտվություն էր տրվել Թավրիզի օդանավակայանի գործունեությունը վերսկսելու համար։ Սպահանի օդանավակայանը ևս շուտով կվերադառնա օդային տրանսպորտի ցանցին՝ վերականգնման աշխատանքների ավարտից հետո։

Հաղորդվում է, որ Թավրիզի և Սպահանի օդանավակայանները, որոնք լուրջ վնասներ էին կրել իսրայելական հարձակումների ժամանակ, վերականգնվել են 10 օրից էլ պակաս ժամանակում, վերանորոգվել են նաև թռիչքուղիները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Երևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, հուլիսի 10-ին և 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Իրանը Մեծ Բրիտանիայի համար զգալի և բազմակողմանի սպառնալիք է ներկայացնում, որը շարունակում է աճել, սակայն երկրի կառավարությունը վատ է պատրաստված այդ ռիսկերին դիմակայելու համար, ասվում է Խորհրդարանական հետախուզության և անվտանգության հանձնաժողովի (ISC) նոր զեկույցում, հաղորդում է Reuters-ը։ 

Զեկույցում նշվում է, որ «իրանական սպառնալիքը տատանվում է իրանցի այլախոհների և Մեծ Բրիտանիայում հրեական թիրախների վրա հնարավոր ֆիզիկական հարձակումներից և սպանություններից մինչև լրտեսություն, կիբերհարձակումներ և միջուկային ծրագիր մշակելու փորձեր»։

«Իրանը գտնվում է սպառնալիքների ամբողջ սպեկտրի մեջ, որոնց հետ մենք ստիպված ենք գործ ունենալ», - ասել է կոմիտեի նախագահ Քևան Ջոնսը։

Չնայած հանձնաժողովի եզրակացությունները վերաբերում են մինչև 2023 թվականի օգոստոսը ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ պատգամավորները շեշտել են, որ իրենց առաջարկությունները գործողությունների վերաբերյալ ուժի մեջ են մնում։ Սա ևս մեկ հիշեցում է Մեծ Բրիտանիայի իշխանություններին այն ռիսկի մասին, որը, նրանց կարծիքով, Թեհրանն է ներկայացնում։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին հետախուզական ծառայության MI5 ղեկավարը հայտնել է, որ 2022 թվականի հունվարից ի վեր Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները և ոստիկանությունը «կանխարգելել են Իրանի կողմից աջակցվող 20 դավադրություն՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կամ անհատներին Մեծ Բրիտանիայում առևանգելու կամ սպանելու համար, որոնց Թեհրանը սպառնալիք է համարում»։

Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները պնդում են, որ Թեհրանը հանցավոր կազմակերպություններին օգտագործում է որպես միջնորդներ՝ իր նպատակներին հասնելու համար։

Իրենց զեկույցում պատգամավորները նաև կոչ են արել կառավարությանը լրջորեն քննարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը։

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածներից, ըստ Գազայի առողջապահական իշխանությունների, հուլիսի 10-ի լուսաբացից ի վեր 55 պաղեստինցի է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

15 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, զոհվել են Դեյր ալ-Բալահ քաղաքում սննդի բաշխման կենտրոնի մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետանքով։ 

Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի դիպուկահարի կրակոցից 3 զինվորի վիրավորման մասին. նրանցից երկուսի վիճակը ծանր է:

ՀԱՄԱՍ-ը վերահաստատել է իր շարունակական ինտենսիվ ջանքերը՝ բանակցությունների հերթական փուլի հաջողությունն ապահովելու համար՝ ձգտելով հասնել համապարփակ համաձայնության: 

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է Իսրայելի հետ համաձայնության մասին, ըստ որի պետք է ընդլայնվի մարդասիրական մուտքը Գազայի հատված, և պետք է բացվեն նոր անցումներ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս կամ հաջորդ շաբաթ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր կնքելու հավանականությունը բավական մեծ է: 

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինյան անկլավում տեղի ունեցած ագրեսիայի զոհերի թիվը հասել է 57,680-ի, վիրավորներինը՝ 137,409-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1,200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է լուրերին այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմ կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։  

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ  պետքարտուղարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ մամուլում հրապարակված այդ լուրերի վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն։ 

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք որեւէ տեղեկություն չունենք, որը կարող ենք տրամադրել մամուլում այդ hրապարակումների վերաբերյալ»,- ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցչի պատասխանում։ 

Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։

Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Tert.am-ի տեղեկություններով, ձերբակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը, այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։

Ընդգծում ենք ևս մեկ անգամ, որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությունը, այդ թվում՝ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։ Սույնով ակնկալում ենք թեման այլափոխած հրապարակումների հեռացում, հերքում և այս հրապարակման տարածում։

Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել»»:

Ֆոտո

Reuters-ը նշել է Պուտինի և Թրամփի բանակցությունների թեմաներից մեկը

Հրապարակվել է ԱՄՆ և ՌԴ նախագահների համատեղ լուսանկարը

Թրամփն ու Պուտինը շփվել են առանց թարգմանչի, ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն

Թրամփն ու Պուտինը միաժամանակ են իջել ինքնաթիռներից. նրանք բանակցությունների են գնացել Թրամփի ավտոմեքենայով

Սկսվել են Թրամփ-Պուտին բանակցությունները

Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ալյասկայում. ո՞վ է մասնակցելու ՌԴ-ից Թրամփի հետ «երեք-երեք» ձևաչափով գագաթնաժողովում

Ռուսաստանում ընկերությունը փակվել է Ադրբեջանի քաղաքացիների վարձման պատճառով

Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալյասկայում. Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա «երեք-երեք» ձևաչափով

Գյումրիում պшյթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում չի իրականացրել. ՊՆ

Ռուսաստանը հույս ունի, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումն արդյունավետ կավարտվի

Կովկասում խաղաղության մասին Թրամփի խոստումը կձախողվի առանց հստակ անվտանգության ռազմավարության. The Financial Times

Եթե Պուտինի հետ հանդիպումն անհաջող ընթանա, ես շատ արագ տուն կվերադառնամ. Թրամփ

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը