Եվրամիությունն Ուկրաինային զինամթերքով ապահովելու ծրագիր է ներկայացրել․ Bloomberg

Մանրամասներ

Եվրամիությունը մտադիր է երեք կետից բաղկացած ծրագիր առաջարկել Ուկրաինային անհրաժեշտ զինամթերքով ապահովելու համար՝ ի պատասխան ԵՄ անդամ որոշ երկրների՝ մատակարարումները մեծացնելու կոչերին, գրում է Bloomberg-ը։

Ըստ Bloomberg-ի՝ նախատեսվում է անհապաղ ուղարկել զինամթերք, մասնավորապես 155 մմ հրետանային արկեր առկա պաշարներից կամ սպասվող պատվերներից, ինչպես նաև համատեղ գնումների համակարգի կիրառում: Առաջարկը ներառում է նաև ԵՄ ռազմական կարողությունների զարգացում՝ սպառազինության ներկայիս և ապագա պահանջարկը բավարարելու համար:

«Բոլոր երեք տարրերը չափազանց կարևոր են Ուկրաինային մեր շարունակական աջակցության համար», – ասվում է փաստաթղթում, «Երեքն էլ պետք է իրականացվեն զուգահեռ և շտապ»: