Ուկրաինան օրինականացնում է կրիպտոարժույթների շուկան. Զելենսկին ստորագրել է օրենքը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է վիրտուալ ակտիվների մասին օրենքը, որն օրինականացնում է կրիպտոարժույթների շուկան։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի թվային տեղեկատվության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նախարարությունը նշել է, որ այժմ արտասահմանյան և ուկրաինական կրիպտո փոխանակումները կկարողանան օրինական աշխատել, իսկ բանկերը հաշիվներ կբացեն կրիպտո ընկերությունների համար։ Օրենքը թույլ է տալիս ուկրաինացիներին պաշտպանել իրենց խնայողությունները վիրտուալ ակտիվներում, պետությունը երաշխավորելու է նման ակտիվների նկատմամբ իրավունքների դատական պաշտպանությունը։