Ուկրաինայի բնակչությունը հոգնել է պատերազմից․ Զելենսկի

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ երկրի բնակչությունը հոգնել է հակամարտությունից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է բրազիլացի լրագրողների հետ հարցազրույցում․

«Ուկրաինացիների հավատը չի անհետացել, մարդկանց հավատը զինված ուժերի և իրենց նկատմամբ չի անհետացել, ինչ վերաբերում է հոգնածությանը, ես չեմ ստի, այն կա»,- նշել է Ուկրանիայի նախագահը։

Նախկինում հակամարտությունից ուկրաինացիների հոգնելու մասին ասել էին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովը և արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։