Անհապաղ հեռացեք Իրանից․ Ֆրանսիան և Գերմանիան դիմել են իրենց քաղաքացիներին

Մանրամասներ
ֆրանսիա

Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տվել Իրանում բնակվող ֆրանսիացիներին ժամանակավորապես լքել երկիրը՝ այնտեղ մնալու վտանգի պատճառով` Իսրայելի վրա Իրանի հարձակումներից հետո։

«Հաշվի առնելով այն նոր մակարդակը (իր գործողություններում), որին Իրանը հասել է անցած գիշեր և ռազմական էսկալացիայի վտանգը, Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս Իրանում բնակվող և նման հնարավորություն ունեցող ֆրանսիացիներին՝ կախված միջազգային օդային հաղորդակցության վերականգնումից, ժամանակավորապես հեռանալ երկրից»,- ասված է կիրակի օրը Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը նաև կոչ է անում «առավելագույն զգուշություն ցուցաբերել տեղաշարժերի ժամանակ, խուսափել երկրի ներսում ցանկացած հավաքույթից և տեղյակ լինել իրավիճակին»։

Միաժամանակ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ֆրանսիայի քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվում կտրականապես ձեռնպահ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնելուց։

Իր քաղաքացիներին Իրանից հեռանալու հորդոր է հղել նաև Գերմանիան: